Դու ո՞ւմ մարդն ես
«Կառավարությանը մոտ գտնվող խորհրդավոր աղբյուրը» istiqlal.az կայքին ասել է, որ Ռամազան տոնից հետո (այն այսօր է նշվում) կհեռացնեն կրթության, առողջապահության նախարարներին: Նյութում նշում են պատճառը՝ նախագահի աշխատակազմում ստացված բազմաթիվ բողոքները: Տեղեկատվությունը պաշտոնական չէ, աղբյուրը անվստահելի է, սակայն մեկ բան հաստատ է. կրթությունն իրոք մեր ցավոտ տեղն է:
Պատմություն
Խորհրդային դպրոցներում ամեն ինչ կարծես վստահելի ու կայուն լիներ՝ շագանակագույն զգեստ՝ սև գոգնոցով, 5-բալանոց համակարգ, քննությունները տարին մեկ անգամ: Իսկ ահա 90-ականները փորձարկումների ժամանակաշրջան էր:
Ուսուցիչները երեխաներին ստիպված էին բացատրել, թե ինչու էին 3 տարի առաջ Լենին պապիկի մասին բոլորովին այլ բաներ խոսում: Ոմանք նույնիսկ ներողություն էին խնդրում:
Երեխաները նոր հիմն ու նոր այբուբեն էին սովորում: Խանութները պահեստներից վերջին տխուր տետրերն էին հանում՝ կազմին անգույն «Ընդհանուր տետր» գրված:
Դպրոցական համազգեստներն անհետացան և մարտեր սկսվեցին խիստ ուսուցիչների և անբորայականների պես հագնված բարձր դասարանցիների միջև:
Հետո գրեթե ստվարաթղթի վրա տպած նոր դասագրքեր հայտնվեցին: Որոշ առարկաների դասագրքեր չկային, օրինակ, Ադրբեջանի պատմության: Ուսուցիչները ստիպված էին նյութը թելադրել:
«Վարժարան» հասկացությունն ի հայտ եկավ, ինչ փաստացի նշանակում էր «ավելի լավ դպրոց»: Հայտնվեցին վառ կազմերով թուրքական տետրեր, որոնք անսովորությունից շքեղության գագաթնակետ էին թվում:
Ինչ վերաբերում է ուսումնական պրոցեսին, ապա մի քանի տարի համակարգն իներցիայով առաջ էր գնում՝ ճանապարհին կոռուպցիայով պատվելով և կադրեր կորցնելով ի դեմս Իսրայել և այլ տաք երկրներ մեկնողների:
Երբ ամեն ինչ սկսեց փոխվել
«Ես տոմս քաշեցի ու նստեցի տեղս առաջադրանքը լուծելու: Սեղանների կողքով լսարանում մի կին էր քայլում՝ քննությունը վերցնողի օգնականը: Նա կամաց բոլորից հարցնում էր. «Դու ո՞ւմ մարդն ես», այսինքն՝ ով է քեզ համար ասել: Երբ ինձ մոտեցավ, ռեկտորի անունը տվեցի, ինձ հավատացին, և այդպես ընդունվեցի», — պատմում է Ադրբեջանի Գյանջա քաղաքի բնակիչներից մեկը: Դեպքը տեղի է ունեցել խորհրդային իշխանության վերջին տարիներին:
1992թ-ին դիմորդներին ընդունվելիս կաշառակերությունից ազատելու համար համընդհանուր թեստային համակարգ մտցրին: Բոլոր մասնագիտությունները բաժանել էին 4 խմբի, յուրաքանչյուրի համար 4 առարկա էր պետք հանձնել, որոնցից ամեն մեկի համար պետք էր թեստի հարցերին պատասխանել: Ամբողջ գործընթացն ավտոմատացված և «չանձնավորված» էր, և լավ պատրաստված դիմորդը լուսանցքում չի մնա կաշառակերների կամ հեղինակությունների պատճառով:
2000-ականների սկզբին արմատական փոփոխություններ սկսվեցին: Բուհերի համար դա նշանակում էր Բոլոնյան համակարգ ինտեգրվել և անցում կատարել կրեդիտային համակարգի (ուսանողը տարբեր ստուգարքների արդյունքում կիսամյակի ընթացքում պետք է 50-100 բալ հավաքել): Դպրոցների համար՝ դասագրքերի ստանդարտացում, 100 բալ՝ 5-ի փոխարեն, ստուգողականների նոր համակարգ և կուրիկուլում անհասկանալի բառ (2007թ): Կրթության նախարարությունն այսպես էր ներկայացնում նոր հայեցակարգը.
«Ազգային կուրիկուլումն ուղղված է անձի՝ որպես հասարակության զարգացման հիմնական շարժիչ ուժի ձևավորմանը, կրթության և ունակությունների համապատասխան մակարդակի ապահովմանը, որն ուղղված է խնդիրների լուծմանն ու ինքնուրույն որոշումներ կայացնելուն՝ հաշվի առնելով անհատի տաղանդի և ունակությունների բացառիկ նշանակությունը մեր արտադրական ժամանակաշրջանում գլոբալիզացիայի և հասարակական-քաղաքական, մշակութային և սոցիալական կյանքի ունիվերսալացման, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների դերի ավելացման և մրցակցության ուժեղացման պայմաններում»:
Ուսուցիչներին այս ամենի վերաիմաստավորման համար 10 օր տվեցին:
Ինչպես էր մտածված
Միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Վագիֆ Աբասովը կուրիկուլումի էությունը հետևյալ կերպ է բացատրում. «Ինչպես նշված է, աշակերտները պետք է մասնակցեն հետազոտական գործընթացներին: Ինչն արդեն լավ է: Աշակերտների գիտելիքները և, որ ամենակարևորն է, հմտությունները պետք է համապատասխանեն մշակված պետական ստանդարտներին: Օրինակ, պատմություն առարկայի ստանդարտներից մեկը կարող է լինել պետության սահմանները որոշելը, այս կամ այն թագավորի գործունեությանը գնահատական տալը: Այսինքն՝ աշակերտը պետք է կարողանա եզրակացություններ անել ներկայացված տեղեկատվությունից»:
Ի տարբերություն հին գնահատման համակարգի, չեղարկեցին օրագրերում գնահատական դնելը: Ճիշտ է, ուսուցիչը դասին աշակերտի ակտիվության համար հաշվետու է, սակայն, ոչ թե թվերի, այլ թեզերի տեսքով. «Պատմում է կարդացած տեքստը» կամ «Կարողանում է գոյականի հոլովը որոշել», որպեսզի գնահատականներն աշակերտի մոտ ոչ լիարժեքության բարդույթ չառաջացնեն: Ընդունված չէ նաև քննելու համար աշակերտին գրատախտակի մոտ կանչել: Քննությունների փոխարեն ՓԳԳ (փոքր գումարային գնահատում) և ՄԳԳ (մեծ գումարային գնահատում) է: ՖԳԳ-ն դասագրքի յուրքանչյուր բաժինն ավարտելիս են հանձնում, ԲԳԳ-ն՝ կիսամյակը մեկ:
Աշակերտների ծնողներին դա դուր չեկավ. «Կարելի է ողջ կիսամյակ ոչին չանել, սակայն ԲԳԳ-ին լավ պատրաստվել, ստանալ 5, և քառորդը 5-ով փակել: Եվ հակառակը, ՓԳԳ-ի համար ջանալ, սակայն ԲԳԳ-ին լարվել կամ վատ զգալ, շփոթվել և վերջ, վատ գնահատականն ապահովված է»:
«Դա այնքան էլ այդպես չէ, — բացատրում է կրթության նախարարության աշխատակիցներից մեկը: — ՓԳԳ-ն շատ կարևոր է վերջնական գնահատականը հաշվելու համար: Այն բանաձև ունի՝ ՓԳԳ միջին գնահատականը բազմապատկվում է 40%-ով, իսկ ԲԳԳ արդյունքը՝ 60%-ով, և վերջնական գնահատական է հաշվվում»:
Ինչ ստացվեց
Եվ ահա թե ինչ են ասում ծնողները. «Երեխաները ոչինչ չեն հասցնում յուրացնել, նրանց գլխում շիլաշփոթ է, մի թեման երկու դասաժամում են անցնում, հետո՝ նոր թեմա, ինչ-որ ժամանակ անց կրկին վերադառնում են հնին: Երեխաները չեն կարողանում նյութը նորմալ հիշել: Գիտակցություն, թե ինչ է դա տալիս, նույնպես չկա: Նրանք պարզապես ամեն ինչ անգիր են անում»:
Ինքը ծրագիրը հեշտ է, ասում է մյուս ծնողը, սակայն գլխիվայր շուռ է տված. «Եվ այդ անվե՜րջ թեստերը: Ես ինքս ստիպված եմ լինում հարցը մի քանի անգամ կարդալ, որպեսզի պահանջը հասկանամ: Շատերը երեխաներին պարապմունքի են ուղարկում առաջին դասարանից, որպեսզի երեխան հետ չընկնի ռուսական դասագրքերով և հին ծրագրով սովորելիս»:
Դրա հետ համաձայնում է պատմության ուսուցիչ Վագիֆ Աբասովը. «Ծրագիրը ծանրացված է: Այն, ինչ նախկինում անցնում էին 5-6-րդ դասարաններում, այժմ անցնում են 2-3-րդում»:
Ընդհանրապես, մասնավոր պարապմունքների ադրբեջանցի ծնողներն ավելի ու ավելի հաճախ են դիմում:
Սևդա, 3-րդ դասարանցու մայր.
«Մի անգամ մանկական տոնին ծնողներից մեկի հետ զրուցում էի: Նրա տղան գերազանցիկ էր, և նրա հետ պարապելու են գալիս բոլոր դպրոցական առարկաների ուսուցիչները: Նա տնից գալիս է, ճաշում, հետո երեխայի մոտ այսպես ասած «երկրորդ դպրոց» է սկսվում, ուսուցիչները նրա հետ տնայիններն են անում և նյութը բացատրում: Աղջիկս ասում է, որ բոլոր գերազանցիկներն առանց բացառության, պարապում են: Դպրոցի դիրքորոշումն այդ պարագայում՝ դուք ձեր երեխաներին սովորեցրեք, իսկ մենք կստուգենք, թե ինչ է ստացվել»:
Ինչն այնպես չէ
Առաջին հերթին, հրաշալի գաղափարների իրականացումը «երեխաներին անհատական մոտեցում ցուցաբերելու» և այլնի վերաբերյալ յուրաքանչյուր կոնտրետ դպրոցի և բուհի խղճին է: Օրինակ, տնային աշխատանքները կան ինչպես և նախկինում, ՓԳԳ-ին ուսուցիչները բլանկներն աշակերտների փոխարեն են լրացնում:
Բաքվի որոշ բուհերում քննությունները հին ոճով են անցկացվում՝ տոմսերով, որոնց հարցերին պետք է պատասխանել դասախոսին, գնահատում են 5-բալանոց համակարգով, իսկ հետո պարզապես «կոնվերտացնում են» 100-բալանոցով փաստաթղթերի ու հաշվետվությունների համար:
Երկրորդ հերթին, նույնիսկ եթե ֆորմալ նորարարություններ կան, որոշ ուսումնական հաստատություններ մուսուլմանի են հիշեցնում, ով եռանդով նամազ է անում, ծոմ պահում և աղքատներին ողորմություն տալիս, սակայն տանը ծեծում կնոջն ու երեխաներին: Այսինքն՝ բարեփոխումների էությունը նրանք կարծես բաց թողած լինեն:
Նիգյար, 10 տարեկան, կենտրոնի դպրոցներից մեկի աշակերտ.
«ՄԳԳ-ից առաջ մեր ուսուցչուհին ասում է. «Հեռախոս բոլո՞րն ունեն: Նկարեք դասագիրքը և արտագրեք»: Իսկ այսօր երկու դաս չենք արել. ուսուցչուհին գործերով գնացել էր, մենք էլ մուլտեր էինք նայում»:
Քաղաքի հնագույն բուհերից մեկի դասախոս տիկին Ֆիրանգիզ (անունը փոխված է). «Դեկանատից կոլոկվիումի ամփոփագիրն եմ վերցնում, և այն ուսանողներին, ովքեր ոչինչ չգիտեն, զրո եմ դնում: Հետո նրանք գալիս են և, նայած թե որքան գումար կբերեն կամ ով նրանց համար կխնդրի, զրոյի կողքը մասնիկ եմ ավելացնում, ստացվում է 6 կամ 9»:
Ինչպես հայտնի է, մարդիկ ցանկացած վերահսկողություն կշրջանցեն, միևնույն է վատ կաշխատեն, եթե մոտիվացիա չլինի:
Բարեփոխումները տեղի են ունեցել նախարար Մարդանովի ժամանակ, ում ժողովուրդը չէր սիրում: Բանն այն է, որ գնահատելու մեթոդը փոխելով գիտելիքները չես փոխի, ոչ էլ կաշառաակերությունը, դասախոսների ոչ կոմպետենտությունը, դասագրքերի սխալները, և դրանում բնականաբար մեղադրում էին նախարարին:
Փրկությո՞ւնը
Եվ ահա 2013թ-ին կրթության նոր նախարար նշանակեցին: Միքայիլ Ջաբբարովն այդ ընթացքում հասցրել էր և տնտեսական զարգացման նախարարի խորհրդական լինել, և նրա տեղակալը, և «Իչերի շեհեր» պետական պատմաճարտարապետական վարչության պետ: Շատերն էին ուրախ. երիտասարդ ռեֆորմատոր էր եկել: Բաքվի ինտելիգենցիային հատկապես դուր էր եկել, որ նոր նախարարը «Աթեշգյահ» ինտելեկտուալ խաղերի ակումբի երբեմնի ղեկավարն էր:
Երբ Ֆեյսբուքի ադրբեջանական սեգմենտը վիճում էր՝ ստացվել է արդյոք Ջաբբարովի մոտ ինչ-որ բան փոխել, թե ոչ: Երեք տարի է անցել, և նույն թեմայով դաժան քննարկումներ են ընթանում. ինչ-որ բան մեռած կետից առաջ գնացե՞լ է. թե՞ ավելի վատ է դարձել: Եվ նախարարի ամեն նոր քայլը քննարկվում է այս տեսանկյունից:
Ի՞նչ է ձեռնարկել նոր նախարարը
Կրթության զարգացման պետական մարտավարության զարգացման գործողությունների պլան է մշակել, հեռացրել 20 դպրոցների տնօրենների (հասարկության ծափողջույնների ներքո), ավելացրել ուսումնական տարվա տևողությունը՝ սովորում ենք մինչև հունիսի 15-ը: Ծնողները, երեխաներին դժոխային շոգով դասի տանելիս անիծում են Ջաբբարովին: Երկրում ուսուցիչների 40%-ի աշխատավարձերը բարձրացրեց մինչև «միջին աշխատավարձի մակարդակի», ինչն, ի դեպ, ուղեկցվում էր ուսումնական ծանրաբեռնվածության ավելացմամբ 1,5 անգամ, միավորեց 14 քոլեջ, ստացավ 7-ը:
Բաքվի 140 դպրոցներում նախադպրոցական պատրաստության կուրսեր բացվեցին, կրթաթոշակ սկսեցին ստանալ նույնիսկ այն ուսանողներն, ովքեր վճարովի են սովորում, ստեղծեց դասագրքերի նախագծերի քննարկման էլեկտրոնային ձևաչափ, դրանք թողարկվելու են 2017թ-ին: Թեժ գիծ բացեց կաշառակերության փաստերի վերաբերյալ բողոքների համար:
Այս ամենի մասին նախարարը խոսում է իր հարցազրույցում: Նույն այդ հարցազրույցում նա խոսում է նաև դեռևս գոյություն ունեցող խնդիրների պատճառների մասին՝ մարդկային գործոնի: Բոլորը սովոր են ապրել և աշխատել հին ժամանակների պես՝ աշակերտների ծնողներից մինչև բուհերի ռեկտորներ: Եվ եթե ուսուցչուհին ծնողներից տոնի համար 50 դոլար է հավաքում, ոչ ոքի մտքով էլ չի անցնում զանգահարել նախարարություն և բողոքել. ավելի հեշտ է պարզապես փողը տալ:
Այսօր
Իսկ ահա Վագիֆ Սադրեդդինովն այդպես չի կարծում: Երբ նա սոցցանցում հրապարակեց Whats up-ի նամակագրությունը, որտեղ ծնողները խորհրդակցում էին ուսուցչի համար հավաքվող գումարի վերաբերյալ, նրա վրա միանգամից հարձակվեցին ծնողները, հետո նաև՝ դպրոցի աշխատակիցներն, ովքեր սպառնում էին նրա գրպանը «թմրանյութ գցել և բանտ նստեցնել»: Ուսուցիչը ոստիկանություն դիմում էր տվել, իբր Վագիֆն իրեն ծեծել է: Կրթության նախարարությունը սառը արձագանք տվեց նրա բողոքներին, սակայն Վագիֆը լուրջ էր տրամադրված և դիմեց բոլոր հնարավոր գերատեսչություններ՝ ընդհուպ մինչև նախագահի աշխատակազմ: Դրանից հետո նախարարությունից ստուգումների համար արդեն այլ աշխատակիցների ուղարկեցին, և նրանք, Վագիֆի խոսքով, քննությանն արդեն լուրջ վերաբերվեցին: Այժմ նա արդյունքներին է սպասում:
P.S. Տիկին Ֆիրանգիզն, ով զրոյից 6 կամ 9 էր սարքում, մեկ տարի առաջ հեռացել է աշխատանքից, բախտը բերել է, որ թոշակային տարիքում էր: «Մեր ամբիոնի վարիչը լրիվ իրեն կորցրել էր, — ասում է նա: Ուզում էր, որ մենք գումար վերցնենք նույնիսկ նրանցից, ովքեր սովորում են: Բայց ես այդպես չեմ կարող աշխատել, խիղճս թույլ չի տա»:
08.07.2016