Գերմանիայում ապաստան խնդրող ադրբեջանցիների թիվը մեկ տարվա ընթացքում եռապատկվել է
Կիսվել
Կիսվել
2016թ-ին Ադրբեջանի 4750 քաղաքացի ապաստան է խնդրել Գերմանիայում: 2015թ-ի համեմատ, այդ ցուցանիշն աճել է երեք անգամ:
2016թ-ին ստացված 4750 դիմումներից որոշում է ընդունվել միայն 2722 մարդու վերաբերյալ, ընդ որում, դրական որոշում է կայացվել միայն 459-ի հանդեպ, այսինքն՝ ապաստան խնդրող ադրբեջանցիների մոտ 10%-ի: 63.4%-ի հանդեպ մերժում է եղել հիմքերի բացակայության պատճառով: Ոմանք երրորդ երկրներ են ուղարկվել, իսկ մնացածի գործերը քննման փուլում են: Այս մասին հաղորդում է ANN.Az պորտալը՝ վկայակոչելով Գերմանիայի միգրացիայի և փախստականների գործերով դաշնային վարչության տվյալները:
2015թ—ինԳերմանիայումապաստանէխնդրելԱդրբեջանի 1497 քաղաքացի: Միայն 71 մարդէդրականպատասխանստացել:
ԶեյնալովնավելացնումէորվերջինտարիներինորոշիրավապաշտպաններշահագործումենԵվրոպաարտագաղթելուադրբեջանցիներիաճողցանկությունը: «Դեպքեր են եղել, որ գործընկերներցս ոմանց դատել են խարդախության համար: Անձամբ ինձ մի քանի անգամ ապարդյուն մոտեցել են ինչ-որ փաստաթուղթ տալու խնդրանքով: Խնդրողների խոսքով, իրավապաշտպանների վկայագրերը Եվրոպական միգրացիոն ծառայություններում ավելի բարձր են գնահատվում, քան այն փաստաթղթերը, որոնք մեր քաղաքացիներին մատակարարում են քաղաքական կուսակցությունները», — ասել է Զեյնալովը JAMnews—ի թղթակցին: