Բաքվում արկղեր են տեղադրել ոչ պետքական հագուստի և կոշիկի համար
Կիսվել
Կիսվել
Բաքվում հատուկ արկղեր են սկսել հայտնվել, ուր մարդիկ կարող են թողնել իրենց համար ոչ պետքական հագուստն ու կոշիկը՝ դրանք դեն նետելու փոխարեն։ Այդ կերպ հավաքված իրերը բաժանվելու են չունևորներին։
Տվյալ պահին արկղեր են տեղադրվել Բաբեքի պողոտայի (քաղաքի ծայրամաս) մի քանի հատվածներում, շուտով դրանք կհայտնվեն Բաքվի նաև այլ թաղամասերում։
Արկղերը տեղադրվել են IDEA հանրային միավորման նախաձեռնությամբ։ Ըստ գաղափարի հեղինակների՝ դա ոչ միայն կօգնի չքավորներին, այլ նաև քաղաքը կազատի աղբի մի մասից, որի վերածվում է դեն նետած հագուստն ու կոշիկը։
Իրերը արկղ գցելուց առաջ դրանք պետք է լվանալ կամ մաքրել։
Սոցցանցերում այս նորությունն ընկալեցին հիացմունքով և կասկածանքով։ Ահա մի քանի տիպիկ մեկնաբանություն․
«Միայն թե այդ իրերը հետո սեքընդ-հենդ խանութներում չհայտնվեն…»։
«Լավ միտք է։ Կարևորը, որ այդ ամենը վերահսկողության տակ լինի։ Այլապես կարող են գողանալ»։
«Գերազանց գաղափար է։ Եվրոպայում վաղուց են այդպիսի բան անում»։