Ինչի համար ենք մենք սիրում տեսարժան վայրերը, որոնց մասին չեն պատմում զբոսավարները" />

10 գեղեցիկ տեսարան Բաքվի ոչ զբոսաշրջային թաղամասերից

Ինչի համար ենք մենք սիրում տեսարժան վայրերը, որոնց մասին չեն պատմում զբոսավարները

Անհնար է զգալ Բաքվի մթնոլորտը, եթե զբոսնում ես միայն Իչերի Շեհեր «լպստած» թաղամասում:

Կան շատ այլ նշանակալից վայրեր, որոնցից յուրաքանչյուրը բաքվեցիները սիրում կամ պարզապես գնահատում են որպես իրենց կյանքի կարևոր մաս: Նման վայրերը լուսանկարի թռչնասլած բարձունքից գովազդային բուկլետի համար չեն: Եվ դա արդար չէ, քանի որ այս վայրերից յուրաքանչյուրում ինչ-որ առանձնահատուկ բան կա:

28 լուսանկար Բաքվի «Նոր բազարից», որտեղ վաճառվում է բացարձակապես ամեն ինչ

Իդեպ, սա ոչ միայն խմբագրության տեսակետն է. մենք խորհրդակցել ենք բաքվեցիների հետ՝ պարզելու, թե ինչն է իրենց համար նշանակալից նման վայրերից յուրաքանչյուրում:

Нефтчиляр

«Նեֆտչիլար» մետրոյի կայարան

Այստեղ է գտնվում «ամեն ինչի» հսկայական շուկան, որը հայտնի է «ութերորդ բազար» անվամբ: Ամեն ինչ՝ վերանորոգման, ինտերիերի, սահնահնգույցի և խոհանոցի համար, ինչպես նաև հագուստ, միրգ և բանջարեղեն: Այս շուկայի մասին կարելի է վեպեր ու ասքեր գրել իսկ նկարիչների համար այն նաև իսկական ոսկու հանք է: Ի դեպ, այս շուկայում գները լավագույնն են:

Քիչ հեռու՝ կամրջի տակ, աշխատում են ամենևին ոչ «էլիտար» մարմնավաճառներ: Նրանց ծառայություններն արժեն նույնքան, որքան պաստառի երկու տուփը կամ, օրինակ, լոգասենյակի վարագույրը շուկայում:

Ադրբեջանական սեքս-զբոսաշրջություն. արաբական ամառ

Хязи Асланов

«Հազի Ասլանով» մետրոյի կայարան

Այստեղ մոտակայքում ծովն է և շատ նորակառույց շենքեր, քանի որ թաղամասը համեմատաբար նոր է: Վերին հարկերից ամեն օր բացվում է լուսանկարիչների կողմից թերագնահատված շշմեցնող «քաղաքային» մայրամուտի տեսարան (նրանք, հավանաբար, լուսանկարում են մայրամուտները լողափին):

Ахмедлы

«Ահմեդլի» մետրոյի կայարան

«Իսկ այն ընդհանրապես քաղաքու՞մ է գտնվում», – հարցնում են կենտրոնի բնակիչները: Տեխնիկապես սա քաղաքի հարավ-արևելյան ծայրամասն է: Երբ բաքվեցին բողոքում է, թե գումար չունի բնակարան գնելու համար, նա ասում է, որ «ստիպված է գնալ Ահմեդլի»: Իսկ ահմեդլիի բնակիչներն ասում են, որ իրենց հողը ամենաանուշաբույրն է, օդն՝ ամենամաքուրը, իսկ խորովածը՝ ամենաէժանն ու ամենահյութեղը:

Низами

«Նիզամի» մետրոյի կայարան

Այս վայրի գլխավոր առանձնահատկությունը «բեշմարթաբանը» կամ «հինգհարկանին է»: Դա առաջին հինգհարկանի շենքն է Բաքվում, որը կառուցվել է 1960-ականներին: Այն ժամանակ սա միակ հինգհարկանի շենքն էր և այդ ժամանակից ի վեր այդպես էլ մնացել է որպես ուղենիշ:

Այստեղ է գտնվում նաև «Ազատագրված ադրբեջանուհու հուշարձանը»: Փարթամ կրծքով ազատագրված ադրբեջանուհին խորհրդանշական կերպով գցում է գլխաշորը հենց իրանական բանկի դիմաց, թեպետ կնոջ հերոսությունն արդեն կորցրել է իր գաղափարական իմաստը, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո փողոցում հայտնվեցին ադրբեջանուհիներ, որոնք ինքնակամ գլուխները  գլխաշորով ծածկեցին:

Инглаб

«Ինգիլաբ» փողոց

Այս վայրը նշվածներից ամենավիճահարույցն է. նախ, այս փողոցը վաղուց արդեն չի կոչվում «Ինգիլաբ», սակայն մարդիկ չեն էլ մտածում կոչել այն նոր, «իսկական» անվամբ: Եվ երբ մենք ասումեք «Ինգիլաբ փողոցում», նկատի ունենք կամ «Ուսանողների ընդունելության պետական հանձնաժողովի մոտ» (նույն ինքը՝ ՏԳԴԿ), կամ սանտեխնիկայի խանութների երկար շարքը:

Ինչ վերաբերում է Պետական հանձնաժողովին, ապա այն արդեն գոյություն չունի: Այսինքն՝ հին շենքը քանդվել է, և միայն Աստված գիտի, թե որքան դեռ այս վայրը կկոչեն ՏԳԴԿ: Այսինքն՝ մենք ժամադրվում ենք և ճանապարհ ցույց տալիս՝ օգտագործելով ֆիզիկապես գոյություն չունեցող օբյեկտը քարտեզի վրա գոյություն չունեցող փողոցում: Սակայն դա ոչ ոքի չի անհանգստացնում. կարևորը իրար գտնելն է:

Эльмляр

«Էլմլար Աքադեմիասի» մետրոյի կայարան

«Պանդորայի արկղը, – ինչպես նշեց մի բաքվեցի կին, – բացվում է երկուսից հետո»: Մի քանի ինստիտուտներ և Բաքվի պետական համալսարանը դարձնում են Էլմլարը «ուսանողական թաղամաս»՝ մեկ քառակուսի մետրում թուրքական արագ սննդի կետերի ֆանտաստիկ կենտրոնացմամբ: Այստեղ է գտնվում ամենաէժան դոնարը: Եվ երկուսից հետո այստեղ, իրոք, հնարավոր չէ ճեղքել աղմկոտ ամբոխը:

Мардакяны

Մարդաքանների գյուղը

Փաստացիորեն սա ամառանոցային գյուղ է, հատկապես՝ ծովի մերձակայքում: Եթե դուք ապրում եք Բաքվում, ուրեմն ևս մանուկ հասակում բերկրանք եք ապրել, երբ ավտոմեքենայի կամ ավտոբուսի պատուհանից վերջապես երևացել է ծովը՝ հեռվում՝ ավազից և միանման աղյուսե տներից այն կողմ:

Մարդաքանների գյուղում հրաշալի շատ բան կա՝ խաղող, թզի ծառեր ցածր աղյուսե ցանկապատերից այն կողմ, իսկ դեպի ծովափ տանող ճանապարհին, մի պահ դուրս գալով մեքենայից, կարելի է թոնրի հաց գնել: Եվ, իհարկե, այստեղ կան ձգվող ծանծաղուտներով ավազե լողափներ:

28 май

«Մայիսի 28» մետրոյի կայարան
(Առաջին Հանրապետության ստեղծման օրվա պատվին)

Սա կարևոր տրանսպորտային հանգույց է և միևնույն ժամանակ՝ առևտրի կենտրոն. գրախանութներ, մեծ առևտրի կենտրոն, երկաթուղային կայարան (ի դեպ, այն վերջերս է վերանորոգվել և այժմ երկնային գեղեցկություն ունի), KFC, Նավթային ակադեմիա… այստեղ ի՜նչ ասես, որ չկա:

Գիտե՞ք, թե մեր կողմից հարցվածներն ամենից հաճախ որպես «Մայիսի 28»-ի գլխավոր գրավչություն ինչն են նշել: Խոսող լուսաֆորը. այն տեղադրել են համեմատաբար վերջերս առևտրի կենտրոնի ելքի մոտ, որտեղ նախկինում միայն նշագծված անցումն էր: Չգիտես ինչու, հենց այս հատվածում հետիոտնները ոչ մի կերպ չէին ցանկանում հարմարվել կանոններին, և ոստիկանությունը ստիպված էր հսկայական ջանքեր ներդնել՝ շարունակ տուգանելով քաղաքացիներին, մինչև նրանք սկսեցին նկատել տեղադրված լուսաֆորը: Վրդովմունքից լուսաֆորը սկսեց խոսել մարդկային ձայնով. մինչ վառվում է կարմիր լույսը, այն վրդովված գոռում է՝ «Սպասե՛ք, սպասե՛ք»:

Разина

«Ռազինի» թաղամաս

Այս թաղամասը պաշտոնապես արդեն Բաքիխանովի գյուղն է, սակայն ոչ ոք այն այսպես չի կոչում: Թե ով է Ստեփան Ռազինը և ինչպես է այս անվանումը եկել Բաքու, քչերը գիտեն, բայց այն այնպես է տեղավորվել, որ ավելի շուտ «հինգհարկանին» կմոռանան, քան այս անվանումը:

Ռազինի թաղամասում ուշագրավ է ողբերգական ճակատագրով անտառաշերտը: Նախկինում այստեղ վայրի բնություն էր, որտեղ կարելի էր սպորտով զբաղվել և պիկնիկներ կազմակերպել, իսկ այժմ այն լցված է աղբով և մասամբ՝ շինություններով: Սակայն, որոշ վայրերում, այնուամենայնիվ, դեռ կարելի է զբոսնել, եթե չեք վախենում թափառող շներից, որ այժմ ապրում են այնտեղ:

IMG_2192

Իհարկե, այս ցանկը կարելի է շարունակել, քանի որ քաղաքը մեծ է: Բայց, ցավոք, ոչ բոլոր մեր ծանոթներն են ապրում վերին հարկերում, այնպես որ ստիպված ենք երկնքից իջնել:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում