Արդյո՞ք Հարավային Օսիայում ռուսական С-300 հրթիռային համալիրներ կան, արդյո՞ք դեպի Վրաստան ճանապարհ կլինի և այլ հարցեր
Արդյո՞ք Հարավային Օսիայում ռուսական С-300 հրթիռային համալիրներ կան: Արդյո՞ք Հարավային Օսիան կմտնի Ռուսաստանի Դաշնության կազմ: Արդյո՞ք հանրապետությունը կկարողանա իր տնտեսությունն այնպես կազմակերպել, որ ինքնուրույն ապահովի իրեն:
Այդ մասին Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը պատմել է «ՌԻԱ Նովոստի» ռուսական տեղեկատվական գործակալությանը: Հարցազրույցը վերցվել է Պետերբուրգում անկացվող Միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում, որին մասնակցում է Անատոլի Բիբիլովը:
Ռուսական բազան Հարավային Օսիայում և անվտանգության հարցերը
«ՌԻԱ Նովոստի». – Դուք որպես խաղաղապահ եք ծառայել Հարավային Օսիայում: Այժմ այնտեղ ռուսական բազան է տեղակայված: Արդյո՞ք բավարար է միայն այդ բազան, դրա զինամթերքը հանրապետության անվտանգության հուսալի ապահովման համար: Ուրիշ ի՞նչ է անհրաժեշտ: Եվ արդյո՞ք ճիշտ է, որ Հարավային Օսիայում С-300 ռուսական համալիրներ են տեղակայված:
Անատոլի Բիբիլով.
«Երբեմն լրագրողները սիրում են ուռճացնել: Ասում են, թե մենք «Տոպոլ-Մ» էլ ունենք և օդանավակայան՝ ռազմավարական ռմբարկուների համար, և էլի ինչ-որ բաներ: Իհարկե ոչ:
Սակայն այն զինամթերքը, որը կա Հարավային Օսիայի Հանրապետությունում, և զինծառայողների այն կոնտինգենտը, որ կա, բավարար է Հարավային Օսիայի անվտանգությունը պահպանելու համար:
Գումարած հանրապետության զինված ուժերը: Նրանք բավական են, որպեսզի ետ մղեն հնարավոր ագրեսորին: ՌԴ-ից կամ Հարավային Օսիայի ներսում լրացուցիչ ինչ-որ ուժեր մոբիլիզացնելու բացարձակ ոչ մի անհրաժեշտություն չկա:
Հարավային Օսիայիում այժմ զորակոչային արշավ է ընթանում: Հարավային Օսիայի 25 տարեկանից բարձր գրեթե բոլոր տղամարդիկ պատերազմի միջով են անցել, նրանցից յուրաքանչյուրն անհատական պատրաստվածության բավականին բարձր մակարդակ ունի: Արդյունքում, այն ուժերը, որոնք այսօր կան հանրապետության տարածքում, ամբողջությամբ երաշխավորում են Հարավային Օսիայի անվտանգությունը:
Նաև ՌԴ և Հարավային Օսիայի սահմանների անվտանգության (ապահովման առումով համագործակցության) պլան է մշակվել: Սահմանն այսօր ամբողջապես ապահովված է, մեր ռազմական գերատեսչությունների միջև պայմանագրեր են ստորագրված:
Ռուսաստանի կազմ Հարավային Օսիայի մտնելու հարցը
Անատոլի Բիբիլով.
Ինչ վերաբերում է Հարավային Օսիայի՝ ՌԴ միացման մասին հանրաքվեին, ապա, իհարկե, ես համարում եմ, որ այն պետք է անցկացնել: Սակայն առանց Հարավային Օսիայի քաղաքական ուժերի, ՌԴ քաղաքական ուժերի, ղեկավարության հետ խորհրդատվության և մինչ մեն չորոշենք մեր ապագայի յուրօրինակ «ճանապարհային քարտեզը», իհարկե ծանր կլինի նման քայլեր ձեռնարկելը:
Սակայն կրկին հայտարարեմ. ոչ ոք չի հերքում հանրաքվեի անցկացման գաղափարը, Հարավային Օսիայի ժողովուրդն ուզում է այն անցկացնել, և դրան մենք վաղ թե ուշ կգանք:
Հարավային Օսիայի տնտեսական անկախությունը
«ՌԻԱ Նովոստի» — Արդյո՞ք Հարավային Օսիան հնարավորություն ունի «ինքնափոխհատուցվելի հանրապետություն» դառնալու: Ի՞նչ ռեսուրսների հաշվին:
Անատոլի Բիբիլով.
Իմ մասնակցությունն այս համաժողովին հենց խոսում է այն մասին, որ մենք ինչ-որ ճանապարհներ ենք գտնում այս իրավիճակից դուրս գալու համար:
Հարավային Օսիայի և ՌԴ երկու նախագահների միջև դաշնակցության և ինտեգրացիայի մասին համաձայնագրերը պետք է կյանքի կոչվեն: Ինչպե՞ս դա անել: Այսօր մենք պետք է կապեր հաստատենք Ռուսաստանի շրջանների նետ, և մենք արդեն դա անում ենք:
Արդեն երկու ներդրում կա Վլադիմիրի շրջանում: Այստեղ՝ ֆորումին մենք Թաթարստանի նախագահի հետ քննարկեցինք նախագծեր, որոնք կարելի է իրականացնել Հարավային Օսիայի տարածքում:
Կան նաև շատ այլ նախագծեր ՌԴ այլ շրջանների հետ, որոնք մենք իհարկե իրականացնելու ենք: Եվ այնպես ենք անելու, որ Հարավային Օսիայի Հանրապետւթյունն անցնի բացարձակ կախվածությունից քիչ թե շատ ինքնուրույնության:
Եվ եթե մենք գոնե այնպես անենք, որ հանրապետության սեփական եկամուտներն աճեն կարճ ժամանակահատվածում, մի հինգ տարում՝ գոնե մինչև 40-50%, դա շատ լավ արդյունք կլինի:
Մենք ձգտելու ենք դրան, հատկապես որ Ռուսաստանն ինքն է գումարներ ներդնում Հարավային Օսիայի զարգացման վրա՝ և տնտեսության և ենթակառուցվածքների: Ավելի լավ ներդրող, քան Ռուսաստանն է, Հարավային Օսիան չունի:
Եվ ՌԴ շրջանների բոլոր ղեկավարները, ում հետ մենք հանդիպել ենք ֆորումին, ասել են, որ պատրաստ են գալ, ներդրում անել, համատեղ նախագծեր իրականացնել: Այսօր Ռուսաստանի շատ սուբյեկտների հետ մենք քննարկում էինք այդ «Ճանապարհային քարտեզը»:
Արդյո՞ք հնարավոր է տարանցում բացել դեպի Վրաստան
«ՌԻԱ Նովոստի» — Արդյո՞ք հնարավոր է Ռուսաստանից Վրաստան տարանցում բացել Հարավային Օսիայի տարածքով: Ի՞նչ պայմաններով: Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ
Անատոլի Բիբիլով.
Ես չէի սահմանափակվի Ռուսատսանից Վրաստան տարանցման հասկացությամբ: Վրաստանից բացի Անդրկովկասում կա նաև Ադրբեջան, Հայաստան, բացի այդ, կա Իրան և Թուրքիա:
Հարավային Օսիայի տարածքով ճանապարհն ամենահարմարն է Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի համար: Այդ ճանապարհը բացելու համար քաղաքական որոշում է պետք, առաջին հերթին, հենց Վրաստանի կողմից: Մեր կողմից, ես կարծում են, որ կարող են ինչ-որ խնդիրներ լինել:
Միակ խնդիրը, որին կարող է հղում անել վրացական կողմը, հարավային Օսիայի կարգավիճակն է: Մենք իհարկե թույլ չենք տա, որպեսզի Հարավային Օսիան Եվրոպայի և Ասիայի կապի «ճանապարհային քարտեզում» հանդես գա ոչ որպես լիիրավ գործընկեր:
Ինչ-որ մեկը կասի, որ նրանք (Վրաստանը) նաև ուժի չկիրառման մասին հուշագիր չեն ստորագրել: Սակայն մենք առաջին հերթին պետք է մտածենք այն մարդկանց մասին, որոնք ապրում են Հայաստանում, Ադրբեջանում, նրանց մասին, ովքեր առևտրային հարաբերություններ են ուզում Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի հետ: Մենք չպետք է ֆիքսվենք Վրաստանի վրա:
Այլ բան է, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանն ու Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն: Սակայն տնտեսական հարաբերությունները զարգանում են, այդ պատճառով ես ոչ մի առանձնահատուկ խնդիր չեմ տեսնում: