Ատելություն, հալածանք, մատնություն. զեկույց Ռուսաստանում ԼԳԲՏ համայնքի դրության մասին
Ռուսաստանյան ԼԳԲՏ համայնքի դրության մասին ամենամյա զեկույցը հիմնված է 5400 հարցվածների հարցումների տվյալների, ինչպես նաև սեռական կողմնորոշման և գենդերային նույնականության հիմքով խտրականության և բռնության վրա: Խոսքը Ռուսաստանում 2016-2017թթ-ին տեղ գտած փաստերի մասին է:
Մոնիթորինգի ծրագրի ստացած տեղեկությունները սպառիչ չեն, քանի որ Ռուսաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները միշտ չէ, որ պատրաստ են պատմել խտրականության դեպքերի մասին, որոնց զոհ են դարձել, հազվադեպ են ոստիկանության կամ լրատվամիջոների օգնությանը դիմում:
Հ
աշվետվության համաձայն՝ առավել հաճախ խտրականության են ենթարկվում այն ընտանիքները, որոնցում ծնողներից մեկը խոստովանել է ԼԳԲՏ համայնքին իր պատկանելիությունը: Հազվադեպ չեն նաև ուսուցիչների շահերի ոտնահարումը. առավել հաճախ հալածանքները սկսվում են մատնություններից. սոցցանցերում զոհերի էջերից համապատասխան տեղեկատվություն է հավաքվում և ներկայացվում է զոհերի աշխատավայր՝ պահանջ դնելով «երեխաներին պաշտպանել անբարոյական ազդեցությունից»:
Այդպիսի մի մատնության հետևանքով Սիբիրի Կրասնոյարսկ քաղաքի երաժշտական դպրոցներից մեկում աշխատանքից ազատել են էստրադային վոկալի ուսուցչուհի Մարիա Շեստոպալովային: Մատնիչը (Տիմուր Բուլատով անունով պետերբուրգցին է, նա լավ ծանոթ է իրավապաշտպաններին) ուսումնասիրել է սոցցանցում ուսուցչուհու էջը և նրա սեռական կողմնորոշման մասին տեղեկատվությունը փոխանցել դպրոցի ղեկավարությանը, ՆԳՆ-ին և քաղաքապետարանին:
Ակտիվիստին քրեական պատասխանատվության ենթարկելու փոխարեն (գոնե անձնական տվյալների տարածման համար), դպրոցի տնօրենը փորձել է այնպես անել, որ Շեստոպալովան «սեփական դիմումի համաձայն ազատվի աշխատանքից»: Կինը հրաժարվել է այնքան ժամանակ, մինչև նրան սկսել են սպառնալ «անբարոյական արարք կատարելու համար, որն անհամատեղելի է դաստիարակչական գործառույթների կատարման հետ կապված աշխատանքի շարունակման հետ»:
Տիմուր Բուլատովի մեկ այլ զոհ է դարձել Եկատերինբուրգի բնակիչ Յուլյա Սավինովսկիխը, որը երեք երեխաների հոգաբարձու է:
Պետությունը Յուլյայից խլել էր նրա երկու անչափահաս տղաներին Բուլատովի մատնությունից հետո, որը Սավինովսկիխին կասկածել էր տրանսգենդեր լինելու համար: Բուլատովի մոտ կասկածներ էին առաջացել այն պատճառով, որ Սավինովսկիխը սոցցանցերում տրանգենդերի անունից բլոգ էր վարում և կաթնագեղձերը հեռացնելու վիրահատություն էր տարել:
Յուլյա Սավինոսկիխը բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն երեխաներին ընտանիք վերադարձնել նրան դեռ չի հաջողվել: Ընդ որում, սեռափոխության իրավունքը պաշտպանված է Ռուսաստանի օրենսդրությամբ, և նույնիսկ պետության (ի դեմ առողջապահության նախարարության) և ռուսաստանյան տրանսգենդեր համայնքի կառուցողական համագործակցության օրինակներ կան:
Օրինակ, անցյալ տարի պաշտոնյաների և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում դաշնային փոփոխության օրինագիծ էր համաձայնեցվել, որի հիման վրա սեռը փոխած անձանց նոր ծննդականներ են տրամադրում: Մինչ այդ հաստատված նմուշի փաստաթղթի բացակայության պատճառով Ռուսաստանի տրանսգենդերները, վարչական գործողությունների հետ կապված, անհավանական բարդությունների էին հանդիպում:
Փոխելով իրենց գենդերային նույնականությունը՝ նրանք շարունակում էին ապրել հին անձնագրով: Նրանք չէին կարողանում աշխատանքի տեղավորվել, գնացքի կամ ինքնաթիռի տոմս գնել: Անգամ բուժօգնություն ստանալն էր խնդիր:
Այսպես, հարցված տրանսգենդեր կանանցից մեկը պատմել է, որ շտապօգնության բժիշկները հրաժարվել են նրան հակահիստամինային ներարկում անել Կվինկեի այտուցի պարագայում միայն այն բանի հիման վրա, որ նրա անձնագիրը (տրված էր տղամարդու անունով) չէր համապատասխանել նրա ներկա գենդերային նույնականությանը սեռափոխության վիրահատությունից հետո: Հայտնի չէ, թե ինչով կավարտվեր այդ միջադեպը, եթե կնոջ մայրը չլիներ, որը բառացիորեն փակել էր շտապօգնության մեքենայի ճանապարհը և բժիշկներին ուշքի բերել:
Ռ
ուսաստանի իշխանությունները ԼԳԲՏ համայնքի դեմ այլատյացական դիսկուրս են սադրում, իսկ երբ խոսքը գնում է այդ քաղաքականության ակնհայտ արտահայտում հանդիսացող ատելության և թշնամանքի հողի վրա քրեական հանցագործությունների մասին, իշխանությունները հրաժարվում են խոստովանել համապատասխան շարժառիթի առկայությունը:
Որպես առավել ցայտուն օրինակ զեկույցի հեղինակները նշում են պետերբուրգցի լրագրող Դմիտրի Ցիլիկինի սպանությունը: Ձերբակալված 22-ամյա ուսանող Սերգեյ Կոսիրյովը խոստովանական ցուցմունք էր տվել, որում իրեն «մաքրող» էր անվանել՝ «գեյերի դեմ խաչակրաց արշավանքի» առաքելությամբ, և բացահայտ խոստովանել էր, որ զոհին սպանել է նրա սեռական կողմնորոշման համար: Այնուամենայնիվ, քննությունը դա որակել էր որպես սովորական սպանություն, որը «տեղի է ունեցել ահնկարծակի ծագած վեճի ժամանակ»: