Առցանց օպերաներ, համերգներ և բժիշկների պարեր։ Ինչպե՞ս են զվարճանում Հայաստանի բնակիչները կարանտինի ընթացքում
Ըստ առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների՝ Հայաստանում ապրիլի 7–ին կորոնավիրուսով վարակման 20 նոր դեպք է հաստատվել, դուրս է գրվել 25 ապաքինված հիվանդ։ Վարակվածների ընդհանուր թիվը 853 է, բուժվածներինը՝ է 87։ Սռացիոնարում բուժում է տսանում 758 պացիենտ։ Մահացել է 8 մարդ։
Հայաստանում մարտի 16–ից մինչև ապրիլի 14–ն արտակարգ դրություն է հայտարարված։ Մինչև ապրիլի 12–ը հանրապետության ողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակում է գործում։
Հայաստանի բնակիչներին կարանտինի փուլում տանը պահելու համար մշակույթի նախարարության նախաեռնությամբ համերգների և ներկայացումների առցանց հեռարձակում է իրականացվում։
Պարզվել է, որ թատերական ներկայացումներն ու դասական երաժշտության համերգները շատ պոպուլյար են դարձել։ Սակայն դրանց հետ դիտումների քանակով հաջողությամբ մրցակցում են նաև այն տեսանյութերը, թե ինչպես են իրենց հազվադեպ ազատ րոպեներն անցկացնում բժիշկները, որոնք այժմ փրկում են կորոնավիրուսով հիվանդներին։
Հայաստան․ կորոնավիրուսն՝ ընդդեմ խոսքի ազատության
Թատերական ներկայացումներ և դասական երաժշտության համերգներ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանն ապրիլի 7–ին վիճակագրություն է ներկայացրել, թե որքան պոպուլյար են Հայաստանում մշակութային միջոցառումներն առցանց հարթակներում։
Օրինակ՝ Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը մարտի 17–ից YouTube–ում տեղադրված իր տեսանյութերով հավաքել է գրեթե 840 հազար դիտում։ Թատրոնը համացանցում տեղադրել է 6 ներկայացումները, և առանց որևէ գովազդի վերջին մի քանի օրում այս ալիքին բաժանորդագրվել է ևս 5 հազար մարդ։
Ավելի քան 40 հազար դիտում է հավաքել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային թատրոնում բեմադրված առաջին առցանց պիեսը։
Համացանցում ուշադրության պակաս չունեն նաև Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները։ Բոլոր ելույթներից առաջ երաժիշտները պարտադիր դիմում են հանդիսատեսին տանը մնալու կոչով։
Ինչպե՞ս են հանգստանում բժիշկները
Ֆեյսբուքի հայկական տիրույթում վերջերս մեծ տարածում են գտնում բուժաշխատողների հանգստի րոպեների մասին տեսանյութերը։ Դրանք նկարահանվել են հեռախոսով։ Սոցցանցերում տեսանյութերը տարածում են սովորական օգտատերերը կամ բժիշկները՝ «ՄնաՏանը» հեշթեգով։
Այդպիսի առաջին տեսանյութերից մեկը «շտապօգնության» աշխատակիցների պարն էր։
«Նրանց ուրախության կամ տխրության պատճառը մարդկանց առողջական վիճակն է։ Թանկագին բժիշկներ և գործընկերներ, ձեր աշխատանքն անգնահատելի է, քանի որ դուք աշխատում եք ցերեկն ու գիշերը և արժանի եք ծափահարությունների, թող ուրախության ավելի շատ առիթներ լինեն», — գրել է տեսանյութի հեղինակը։
Ինքնաբուխ ֆլեշմոբին ապրիլի 7–ին միացել է նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Իր էջում նա տեսանյութ է հրապարակել, որում կամավորական բուժաշխատողները վալս պարում Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի հերաժշտության ներքո։
«Հպարտանում եմ մեր կամավորներով և բուժաշխատողներով», – գրել է նախարարը։
Ակնթարթորեն բազմաթիվ դիտումներ ստացավ ևս մեկ տեսանյութ, որտեղ պաշտպանիչ արտահագուստով բուժաշխատողները «Կարնո Քոչարի» ազգային պարն են պարում։