Այս ձյունը ոչ ոք չի տեսել
«Բնության գաղտնի ոգու երկիր» ֆոտոցուցահանդեսը, որն այժմ անցկացվում է Սուխումում, ընդամենն այսբերգի գագաթն է: Կամ ավելի ճիշտ՝ լեռան գագաթը, քանի որ լուսանկարները պատմում են հենց լեռների մասին: Դրանց հեղինակները «Լեռնային Աբխազիա» հիմնադրամի հիմնադիրներն են, և այս տարի լրանում է հիմնադրամի 5 տարին:
Աբխազիայի բնակիչների բացարձակ մեծամասնության կյանքը կենտրոնացած է ափի լեռներում: Բարձրադիր լեռները մաքուր բնության թագավորություն են, այստեղ թերևս միայն հովիվներն են բարձրանում ամռանը և երբեմն որսորդներն են այցելում:
«Լեռնային Աբխազիա» հիմնադրամը բնության և դրա վեհության մասին աբխազական միակ նախագիծը դարձավ:
Դրա հիմնադիրները Թենգիզ Թարբան ու Ալան Վոբուան են:
Վոուբայի ու Թարբայի գաղափարը պարզ է՝ հայտնի դարձնելով լեռնային Աբխազիան, պահպանել դրա բնությունը: Հիմնադրամը վավերագրական ֆիլմեր է նկարահանում, բուկլետներ, օրացույցներ, արշավներ են կազմակերպում:
Հիմնադրամի նախագծերն իրականացվում են ինչպես մասնավոր առևտրային ընկերությունների, այնպես էլ պետական կառույցների գումարներով:
2015թ-ը հիմնադրամի համար առանձնահատուկ էր. դրա հիմնադիրներն այդ ժամանակ առանձին հսկայական նախագիծ սկսեցին, որն անվանեցին «Տարվա եղանակներ»:
Գաղափարն այն է, որ տարվա յուրաքանչյուր եղանակին ոտքով, ձիերով ու մեքենաներով արշավներ էին կազմակերպվում դեպի Աբխազիայի բոլոր լեռնային շրջաններ: Այն վայրերի ցուցակում, որտեղ նրանք եղել են, այնպիսի դժվարանցանելի վայրեր կան, ինչպիսիք են Ագուրայի բնավայրը, Գրիբզայի դաշտավայրը, Արբաիկա լեռնազանգվածը, Ադյուադա լիճը:
Ամենաբացառիկները ձմեռային արշավները դարձան, որոնցից յուրաքանչյուրը 10 օր տևեց: Թիմը եղավ դժվարանցանելի լեռնային շրջաններում, ուր մինչև հիմա հասել են միայն ուղղաթիռով: Ձյան խորությունն այդ վայրերում 14 մետրի է հասնում:
Դա առաջին անգամ էր, որ լեռնային Աբխազիայի ձմեռային բնությունը լուսանկարեցին և ցույց տվեցին աշխարհին:
«Բնության գաղտնի ոգու երկիր» ցուցահանդեսն առաջինն է և նվիրված է հնգամյա հոբելյանին:
«Մենք ձգտել ենք այս ցուցահանդեսով որոշակի արդյունքներ ամփոփել լուսանկարների, տեսանյութերի միջոցով, մեր մտքերում», — ասում է հիմնադրամի ստեղծողներից մեկը՝ Թենգիզ Թարբան:
Հիմնադրամի աշխատանքի գործնական արդյունքներն առաջին հերթին քարտեզին հանձնած մինչ այժմ անհայտ լեռնային երթուղիներն են և ծավալուն պատմությունն Աբխազիայի հնարավորությունների մասին National Geographic-ի և ռուսակսան լրատվամիջոցների հետ համագործակցության միջոցով: Ինչպես նաև բազմաթիվ ֆոտո- և տեսաօրագրեր, որոնք և հասանելի են ցուցահանդեսի բոլոր այցելուներին:
«Մենք այսօր կապ ենք պահում գրեթե յուրաքանչյուր աշխարհամասի հետ: Մի քանի օր առաջ շփվում էի ամերիկացի մարզիկների և լրագրողների հետ: Նրանք տեսան մեր տեսանյութերը և ուզում են Աբխազիա գալ հետո ամերիկացի ֆրիրայդերներին և սքի-զբոսաշրջիկներին լեռնային Աբխազիայի մասին պատմելու համար», — ասում է Թենգիզ Թարբան:
«365 արշավային օրերի ընթացքում, որոնք մենք լեռներում ենք անցկացրել, իհարկե շատ աշխատանքներ են հավաքվել: Սակայն հենց ցուցադրության համար կադրեր ընտրելը շատ ծանր է: Չէ՞ որ կանգնած նայում ես արևածագին կամ մայրամուտին՝ հասկանալով, որ այժմ աչքիդ առաջ հրաշք է տեղի ունենում», — ասում է Թենգիզ Թարբան:
«Լեռնային Աբխազիան» ինձ փոխեց: Կամ միգուցե ավելի շուտ բերեց ինձ դեպի արմատներս և ներքին ներդաշնակությունս վերադարձրեց: Այդ պատճառով էլ կարևոր է յուրաքանչյուրին հասկացնել, որ լեռնային Աբխազիայի մասին գիտելիքներ չունենալով՝ մենք կարծես որբ լինենք», — ասում է Թենգիզը:
Դահլիճում գունեղ լեռնային լուսանկարները Թենգիզ Թարբայի աշխատանքներն են, դրանք տեղադրված են Ալան Վոուբայի սև-սպիտակ աշխարհի գագաթների դիմաց:
«Ես գույներ եմ սիրում, սակայն… սևի ու սպիտակի երանգներով կարելի է ավելի շատ բան փոխանցել: Ես փորձել եմ ինչ-որ սահմանագիծ գծել: Ցույց տալ այն, ինչ թաքնված է, վեր հանել անտեսանելին», — ասում է Ալան Վոուբան:
«Ինձ համար արվեստն առաջին հերթին ինքդ քեզ և աշխարհը ճանաչելու միջոց է: Երբ կան հարցեր, օբյեկտիվի միջոցով կարելի է և պատասխաններ գտնել ինչպես բնության, այնպես էլ ինքդ քո մեջ», — ասում է Ալանը:
Ֆազիլ Իսկանդերը գրում էր, որ «ժամանակը սարերում անշտապ է անցնում»:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է 22.11.2016