Ամեն ինչ Նովրուզի մասին. Ե՞րբ է գալիս գարունը
Այս տեսանյութում սովորական բաքվեցիները՝ բնավ ոչ պարողներ, պատրաստվում են Նովրուզ տոնին նվիրված «յալլի» ազգային պարը պարել: Ամեն ինչ Նովրուզի մասին. Ե՞րբ է գալիս գարունը:
Նովրուզը՝ գարնանային գիշերահավասարի օրն, ամենահին տոնն է, որը նշում են Ադրբեջանում: Մարտի 20-ին (կամ 19-ին, կամ 21-ին, հստակ ամսաթիվը հաղորդում են աստղագետները) «հեթանոսական» Նոր տարին է սկսվում, օրն ու գիշերը հավասարվում են, գարուն է գալիս:
Տոնը պարզապես ազգային մակարդակով չի նշվում, դրա առթիվ ամենաերկար արձակուրդներն են լինում՝ այս տարի, օրինակ, 9 օր:
Նովրուզը միշտ մեծ շուքով են նշում: Այժմ, օրինակ, Բաքվում ժողովրդական տոնակատարույթուններ են՝ փողոցային ներկայացումներով, իրենց ողջ դրսևորումներով:
Այն փաստացի սկսում են տոնել մեկ ամիս առաջ: Բանն այն է, որ տոնին նախորդող 4 երեքշաբթիները խորհդանշում են 4 տարերքները, որոնց երկրպագում էին Ադրբեջանի տարածքում վաղնջական ժամանակներից ապրող զրադաշտականները. դա քամին է, հողը, ջուրն ու կրակը:
Տոնին նախորդող վերջին երեքշաբթին՝ հողի երեքշաբթին, ամենակարևորն է, և այն նշվել է տոնական շքերթով և հրավառությամբ:
Երբ արևը ձկան համաստեղությունից անցում է կատարում դեպի խոյի համաստեղություն, գարուն է գալիս: Այլ ոչ թե մարտի 1-ին, ինչպես ոմանք են մտածում: Մեզ համար հետաքրքիր էր, թե ինչպես են Նովրուզը նշում «տանն», այնտեղ, որտեղ առաջինն են իմանում գարնան գալուստը՝ Շամախու աստղադիտարանում:
Փիրգուլուն Շամախայից ոչ հեռու հանգստավայր է՝ բաքվեցիների սիրած հանգստյան գոտին, քանի որ այն հեռու չէ մայրաքաղաքից և թանկ չէ:






