Ամանորյա հեքիաթ: Վրաստանի մասին:
Շատ վաղուց Վրաստանը կախարդել է չար վհուկը, որի անունը ոչ ոք չի հիշում: Նա այնպես է արել, որ այդ երկրում բացարձակապես ամեն ինչ, այդ թվում նաև ամանորյա դրասանգները քաղաքականության մասին բնավ ոչ տոնական խոսակցությունների առիթ են տալիս:
Ամանորյա տոների նախօրեին Թբիլիսին միշտ է գեղեցկանում, սակայն քաղաքի առաջին մասշտաբային ձևավորումն արվել է 6 տարի առաջ. այն ժամանակ ամանորյա դրասանգները փայլեցին բոլոր կենտրոնական պողոտաներում, զարդարեցին ճամփեզրերի ծառերը, պարուրեցին շենքերի պատերն ու կախվեցին փողոցների բանուկ հատվածում՝ որպես հեքիաթ արտացոլվելով անցնող մեքենաների ու ավտոբուսների ապակիներում:
Թբիլիսցիները դուրս եկան փողոց ու կարկամեցին՝ քաղաքը փոխակերպվել էր և դարձել իրոք կախարդական: Սակայն հմայքը երկար չտևեց: Սպասե՛ք, հանկարծ անցավ մի քաղաքական գործչի մտքով, չէ որ այս արդուզարդի համար գումարներ են վճարվել: Լույսի համար դեռ այնքան գումար կծախսվի: Իսկ բյուջեն առաձգական չէ, — բացահայտումներ էր անում ոչ հարուստ ընտրողի սերը տենչացող քաղաքական գործիչը:
Եվ սկսվեց լամպերի հաշվարկը: Հաշվում էին, հաշիվը կորցնում, կրկին փորձում: Թեժ վեճեր էին տեղի ունենում: Վիճաբանում էին քաղաքապետարանում, խորհրդարանում: Այնուհետև սկսում էին իրար չսիրել այդ անպտուղ վեճերի պատճառով:
Աննկատ անցան ամանորյա տոները, հանեցին դրասանգները, փաթաթեցին ու տարան: Սակայն հաջորդ տարի ամեն ինչ կրկնվեց նորից: Մի տարի անց կրկին: Եվ այսպես շարունակ: Ամեն տարի քաղաքական ընդդիմախոսները իրար կոկորդ էին կրծում դրասանգների, տոնածառի խաղալիքների, կոնֆետների ու հրավառության համար:
Եվ ամեն տարի լուսավորության թանկարժեքությունից դժգոհողների ճամբարն ընդլայնվում էր: Պետք է գոտիները ձգել ու դիմանալ ոչ շքեղ Ամանորի բոլոր դժվարություններին, այս մտքին էին հարում արդեն ոչ միայն խորհրդարանականները, այլ նաև հասարակ քաղաքացիները:
Եվ վերջապես, արդարությունը հաղթեց և իշխանությունը կենտրոնացավ ժուժկալ Նոր տարի դիմավորել ցանկացողների ձեռքում: Սակայն ինչ-ինչ անհայտ պատճառներով արդեն մի քանի ամիս անց «ժուժկալները» սկսեցին հիշել անցած ու նախանցած տարիների դրասանգներն ու Ձմեռ պապերին:
Եվ ձայների մեծամասնությամբ շուտով որոշվեց այն Նոր տարին համարել ոչ ծախսատար, չէ՞ որ լամպերը մնացել էին նախորդ իշխանություններից: Դրանք դեն նետելը աններելի վատնում կհամարվեր:
Այս փաստարկն աշխատել է տարիներ շարունակ, քանի դեռ փայլող կենտրոնական պողոտաները գրեթե նույնն էին մնում՝ լամպերով փաթաթված ծառեր, գազոնների վրա լուսավորվող հրեշտակներ, փողոցների բանուկ հատվածներում կախված անճաշակ «ջահեր»:
Ամեն ինչ փոխվեց այս դեկտեմբերին: Թբիլիսիի քաղաքապետարանը հանդիսավոր կերպով փոխեց լամպերը: Եվ նույնիսկ խոստովանեց, որ վատնել է գրեթե միլիոն լարի: Հասարակությունն անսպասելիությունից քար կտրեց, սակայն, ոչ երկար: Եվ դժգոհ քաղաքացիներն արդեն այսուայնտեղ բողոքում էին:
Իսկ Ամանորն արդեն մոտ է: Եվ ահա թե ինչն է հետաքրքիր. կանցնի՞ արդյոք այս քաղաքական մաղձը, եթե ամանորյա գիշերը գրագետ երազանք պահել: