Նովրուզը՝ գարնանային գիշերահավասարի օրն, ամենահին տոնն է, որը նշում են Ադրբեջանում: Մարտի 20-ին (կամ 19-ին, կամ 21-ին, հստակ ամսաթիվը հաղորդում են աստղագետները) «հեթանոսական» Նոր տարին է սկսվում, օրն ու գիշերը հավասարվում են, գարուն է գալիս: Այս տարի՝ մարտի 20-ին, երեկոյան ժամը 8-ին:
Տոնը պարզապես ազգային մակարդակով չի նշվում, դրա առթիվ ամենաերկար արձակուրդներն են լինում՝ այս տարի, օրինակ, 6 ոչ աշխատանքային օր է տրվել Նովրուզը նշելու համար:
Սովետական տարիներին Նովրուզը ոչ միայն չէին նշում պաշտոնապես, այլև նշողները հետապնդվում էին: Միայն 1967 թվականին տոնը սկսեցին նշել պետական մակարդակով, սակայն ոչ աշխատանքային օրվա կարգավիճակ դրան տրվեց անկախության ձեռքբերումից հետո:
Տոնը պարզապես ազգային մակարդակով չի նշվում, դրա առթիվ ամենաերկար արձակուրդներն են լինում՝ այս տարի, օրինակ, 9 օր: Նովրուզը միշտ մեծ շուքով են նշում: Այժմ, օրինակ, Բաքվում ժողովրդական տոնակատարույթուններ են՝ փողոցային ներկայացումներով, իրենց ողջ դրսևորումներով:
Այն փաստացի սկսում են տոնել մեկ ամիս առաջ: Բանն այն է, որ տոնին նախորդող 4 երեքշաբթիները խորհդանշում են 4 տարերքները, որոնց երկրպագում էին Ադրբեջանի տարածքում վաղնջական ժամանակներից ապրող զրադաշտականները. դա քամին է, հողը, ջուրն ու կրակը:
Նովրուզի հետ կապված են մեծ քանակությամբ սովորույթներ ու հավատալիքներ, և դրանք բոլորը խորհրդանշում են նորացում, հնից ազատում, նոր կյանքի սկիզբ: Այդ ավանդույթների մեծ մասը պահպանվել է զրադաշտական ժամանակներից: Կրակի վրայով ցատկելը, պարտադիր մեծ մաքրությունը տոնից առաջ, մեծ քանակությամբ կալորիական քաղցրավենիքը, որը հատուկ թխում են մեծ քանակությամբ, որպեսզի բաժանեն նաև բարեկամներին. այս ամենը Նովրուզն է:
Տոնի կապակցությամբ Ադրբեջանում անպայման ոչ աշխատանքային մեկ շաբաթ է լինում: Տոնը նշվում է, որպես կանոն, մարտի 20-21-ին, տոնական սեղանը գցում են մարտի 19-ի երեկոյան: Սեղանին անպայման պետք է փլավ, խոնչա (ծլեցրած ցորենով ու քաղցրավենիքով սկուտեղ) լինի: Խոնչայի մեջ լինում է նաև ներկած ձու և մոմեր են տեղադրվում ընտանիքի անդամների քանակով: Տոնական երեկոյին վառում են մոմերը, եվ եթե դրանք ուղիղ են վառվում, ուրեմն բոլորը նոր տարում առողջ են լինելու: