Ադրբեջանում մեկնարկում են երկու պատվաստանյութերի համադրության փորձարկումները
Ադրբեջանական բուժհաստատություններից մեկը կամավորների է հրավիրել՝ մասնակցելու կորոնավիրուսի դեմ երկու հայտնի պատվաստանյութերի համադրության փորձարկմանը։ Նշվում է, որ հետազոտության մասնակիցների ռիսկերն ապահովագրվելու են։
- Ռուսաստան և Ախազիա․ սողացող «հարմոնիզացիա»
- «Ապրիլյան» պատերամից հինգ տարի անց։ Ի՞նչ է այն փոխել։ Փորձագիտական կարծիք Բաքվից և Երևանից
Երկու պատվաստանյութերի համադրություն
Ըստ հաղորդագրության՝ փորձարկումների մասնակիցներին պատվաստանյութ կներարկեն, որն արդեն հայտնի պատվաստանյութերի համադրություն է․ ռուսական Sputnik V և Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի համատեղ արտադրանք R-COVİ։
Ադրբեջանում հետազոտություններն անցկացվելու են 2020 թ-ի դեկտեմբերին ադրբեջանական R-Pharm, AstraZeneca ընկերության, Գամալեայի անվան ռուսական գիտահետազոտական ինստիտուտի և Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի միջև համագործակցության մասին հուշագրի շրջանակում։
Փորձարկումներին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր կամավորներ։ Թեստավորումից առաջ փորձարկումների բոլոր պոտենցիալ մասնակիցներն ախտորոշման անհրաժեշտ ընթացակարգ կանցնեն։ Բուժառուները կարող են հրաժարվել մասնակցել ծրագրին դրա ցանկացած փուլում։ Նշվում է, որ փորձարկումների հետ կապված բոլոր ռիսկերը կապահովագրվեն։
Հայտարարությունը հրապարակվել է այսօր, սակայն, չնայած փորձարկումների կազմակերպիչների հետ նրանց իսկ նշած հեռախոսահամարով կապվելու JAMnews-ի աշխատակցի բոլոր փորձերին, ոչ ոք զանգերին չի պատասխանել։ Անհասկանալի է, թե ինչ ռիսկերի մասին է խոսքը, և ինչպես են դրանք ապահովագրվելու։
Ինչպե՞ս է պատվաստումն անցնում երկրում
Ներկա պահին Ադրբեջանում պատվաստման համար օգտագործվում է չինական արտադրության Sinovac պատվաստանյութը։ 40 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են առցանց գրանցվել և պատվաստվել կորոնավիրուսի դեմ։
Մինչ օրս պատվաստանյութի առաջին ներարկումը ողջ երկրում ստացել է շուրջ 600 հազար մարդ, նրանցից շուրջ 360 հազարը երկրորդ չափաբաժինն էլ է ստացել։
Պատվաստանյութի ևս երկու տեսակ
COVAX հարթակի միջոցով ապրիլի 4-ին Հարավային Կորեայից Ադրբեջան է բերվել Vaxzevria (AstraZeneca պատվաստանյութի նոր անվանումը) պատվաստանյութի 84 հազար դեղաչափ՝ պատվաստման նպատակով օգտագործելու համար։
Մինչև մայիսի վերջ պլանավորվում է ներկրել Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի համատեղ արտադրության Vaxzevria պատվաստանյութի 432 հազար դեղաչափ։
Միաժամանակ, մոտակա ութ շաբաթվա ընթացքում Ադրբեջան կբերվի Pfizer-BioNTech պատվաստանյութի 218 790 դեղաչափ։
Դեռևս չի հաղորդվում, թե ինչ հաջորդականությամբ են այդ պատվաստանյութերն օգտագործվելու արդեն օգտագործվող չինական պատվաստանյութին զուգահեռ։
Աճում է վարակման մակարդակը
Չնայած պատվաստման շարունակվող գործընթացին՝ Ադրբեջանում կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքն է, և վարակման օրական մակարդակը գերազանցում է 2000 դեպքը։
Այդ պատճառվ էլ Բաքվում և երկրի մյուս խոշոր քաղաքներում կարանտինի պատճառով փակ են միջնակարգ դպրոցները։ Ընդ որում, մանկապարտեզները շարունակում են աշխատել։