Ադրբեջանի մուսուլմանները նշում են զոհաբերության տոնը՝ Կուրբան բայրամը
Կիսվել
Կիսվել
Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի մուսուլմանները իսլամական ամբողջ աշխարհի հետ սկսել են նշել իսլամի գլխավոր տոներից մեկը՝ զոհաբերության տոնը՝ Կուրբան բայրամ (Eid al-Adha (sacrifice feast)):
Կուրբան բայրամը նշվում է Զուլ—հիջա մուսուլմանական լուսնային օրացույցի 12-րդ ամսվա 10-րդ օրը: Տոնակատարության օրը Գրիգորյան օրացույցով փոփոխական է:
Տոնի պատմությունը կապված է Հին Կտակարանում և Ղուրանում տեղ գտած լեգենդի հետ, ըստ որի Աբրահամ (կամ ըստ Ղուրանի՝ Իբրահիմ) մարգարեն զոհաբերության համար գառ է ստանում որդու դիմաց, որին ի սկզբանե պատրաստվում էր զոհաբերել:
Իսլամը հրահանգում է այդ օրը զոհաբերել կենդանու, որի միսն ըստ ավանդույթի պետք է բաժանել չքավորներին: Կարելի է զոհաբերել արու ուղտ, ոչխար, ցուլ: Ադրբեջանում ընդունված է հիմնականում ոչխարներ զոհաբերել: Զոհաբերության նախօրեին կենդանիներին զարդարում են կարմիր ժապավեններով կամ մորթու մի մասը ներկում են կարմիր գույնով:
Ուրբաթ Ադրբեջանի բոլոր մզկիթներում տոնի կապակցությամբ անցկացվել է տոնական նամազ (աղոթք): 1992թ. սկսած Կուրբան բայրամը Ադրբեջանում նշում են պետական մակարդակով: Այս տարի կառավարությունը տոնի առթիվ սեպտեմբերի առաջին չորս օրը սահմանել է ոչ աշխատանքային:
Այս տոնը համընկնում է Հաջի (ուխտագնացություն դեպի Մեքքա) ծիսակարգի հետ. յուրաքանչյուր մուսուլման պարտավոր է կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ հաջի մեկնել: Այս տարի Ադրբեջանից հաջի է մեկնել 900 մարդ (անցած տարի՝ 600), ընդ որում 60 տոկոսն արական սեռի ներկայացուցիչներ են: Ամենատարեց ուխտագնացը 86 տարեկան է, ամենակրտսերը՝ 17: