Ադրբեջանի իշխանությունները լրագրողներին բնակարաններ կբաժանեն
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանի ԶԼՄ աջակցության պետական հիմնադրամը հայտարարել է երկրորդ «Լրագրողներիշենքում» բնակարան ստանալու պայմանները: Անվճար բնակարանին կարող են հավակնել անդադար նվազագույնը երեք տարի մեկ խմբագրությունում աշխատած, ամենա քիչը 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող լրագրողները:
Պետական բյուջեի հաշվին կառուցած շենքը կդառնա «Լրագրողներիերկրորդտունը» Բաքվում: Առաջին նման շենքը կառուցվել է 2013թ-ին, այնտեղ բնակարան է ստացել 155 լրագրող:
Թեկնածուները կարող են փաստաթղթերը հանձնել մայիսի 22-ից մինչև հունիսի 22-ը: Հանձնաժողովը պետք է հավաքած փաստաթղթերն Ադրբեջանի նախագահի վարչակազմ ներկայացնի մինչև հունիսի 30-ը: Հեռուստառադիոընկերությունները կարող են ներկայացնել մինչև 10 թեկնածու, ամենօրյա թերթերն ու տեղեկատվական գործակալությունները՝ մինչև 6, ամսագրերը, լրատվական պորտալներն ու կայքերը՝ մինչև 3:
Բնակարանների բաշխումը նախապես պլանավորված է այս տարվա հուլիսի 22-ին՝ Ադրբեջանի ազգային մամուլի օրը:
Այս նորությունը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել հասարակությունում: Որոշ անկախ լրագրողներ, ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվիստներ և սոցցանցերի օգտատերեր կարծում են, որ անվճար բնակարանների բաժանումը կաշառքի քողարկված ձև է և լրագրողներին կաշառելու փորձ:
«Թուրան» տեղեկատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը կարծում է, որ լրագրողները, որոնք անվճար բնակարան են ստանում, այսպես թե այնպես կառավարության կառավարման տակ են հայտնվում: «Նրանք այլևս անկախ լրագրողներ չեն: Իշխանություններից բնակարան ընդունելով՝ նրանք պարտավոր կլինեն դրա գինը հանել»:
Ընդդիմադիր «Ռեալ» շարժման անդամներից մեկը՝ տնտեսական փորձագետ Նաթիկ Ջաֆարլին այդ որոշման մեջ պրոֆեսիոնալ գործունեության հատկանիշով խտրականություն է տեսնում. «ԶԼՄ-ներին, ՈԿԿ-ներին, այլ պրոֆեսիոնալ միավորումներին պետբյուջեի հաշվին բնակարաններ նվիրելը երկրում քաղաքացիական և պրոֆեսիոնալ ազատությունների վրա ճնշում գործադրել է: Երկրում, որտեղ ազատ մրցակցություն կա, այդ բոլոր կատեգորիաները կարող էին միջոցներ գտնել փող վաստակելու և բնակարան գնելու»:
Մեդիափորձագետ Սեյմուր Կազիմովը կարծում է, որ անվճար բնակարանների բաժանումը ավելի լավ էր փոխարինել արտոնյալ վարկերով.
«Իհարկե, պետությունը չպետք է լրագրողներին անվճար բնակարան տրամադրի, սակայն կարող էին միջոցներ ձեռնարկվել նրանց սոցիալական խնդիրների թեթևացման համար, քանի որ լրագրողները քիչ ապահովված կատեգորիա են: Կառավարությունը կարող էր պայմանավորվել տարբեր բանկերի հետ միայն լրագրողներին պետական երաշխիքով արտոնյալ վարկեր տրամադրելու մասին: Լրագրողն այդ վարկով կարող է բնակարան գնել: Դրանով չէր խախտվի պրոֆեսիոնալ էթիկան և միջոցները որոշ ժամանակ անց կվերադարձվեին պետբյուջե»: