Աբխազիային 12 մլն դոլար՝ մոտ 700 մլն ռուբլի, է պահանջվում, որպեսզի նա պայքարի միջատի գրոհի դեմ, որը լայնորեն հայտնի է Կովկասի տարբեր հատվածներում որպես «մարմարի փայտոջիլ»:
Աբխազիայի բույսերի կարանտինի պետական տեսչության ղեկավար Արկադի Ջինջոլիան տեղի ունեցածի մասին խոսում էր որպես աղետի: Հսկայական վնաս է հասցվել երկրի գրեթե բոլոր տնտեսություններին, վնասատուից առավել շատ են տուժել արևելյան Աբխազիայի շրջանները: Գալի շրջանը, որտեղ ամեն տարի պնդուկի ավելի քան 10 հազար տոննա բերք էր հավաքվում, այս սեզոնին 20 անգամ պակաս բերք է եղել:
Մարմարի փայտոջիլը ոչնչացնում է նաև գրեթե բոլոր մրգերն ու բանջարեղենը:
«Այդ փողերն անհրաժեշտ են քիմիական նյութեր, սրսկելու ապարատներ, հանդերձանք գնելու և 80 հազար հեկտար գյուղատնտեսական հողերի մշակման համար», — ասել է Ջինջոլիան:
Աբխազիային վնասատուի դեմ պայքարի համար հումանիտար օգնություն է ցուցաբերում ՄԱԿ զարգացման ծրագիրը (UNDP): Հանրապետությունն արդեն 12 մլն ռուբլի (մոտ 210,000 դոլար) է ստացել քիմիական նյութեր գնելու համար: Այդ գումարից մոտ 5 մլն ռուբլի տրամադրվել է Գալի շրջանին գյուղատնտեսական նշանակության հողերի ավիացիոն մշակման համար: Մոտ ապագայում սպասվում է միջազգային կազմակերպություններից հումանիտար օգնության հերթական խմբաքանակը: Սակայն այսօրվա դրությամբ այդ օգնությունից առանձնահատուկ արդյունք չի զգացվում:
Նախագահ Ռաուլ Հաջիմբան խնդրին մի քանի հատուկ խորհրդակցություն է նվիրել: Գյուղատնտեսության նախարար Դաուր Թարբան նույնպես դիմել է իր ռուս գործընկերոջը անհետաձգելի օգնություն ստանալու համար:
Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի