Աբխազիայում ամեն դեպքում հեղաշրջում էր
«Ամցախարա» ընդդիմադիր կուսակցությունն ու երեք հասարակական կազմակերպություններ՝ «Ափրան», «Աբզանխարան» ու «Կանայք քաղաքականությունում» միասին դիմել են գլխավոր դատախազություն հայցով, որԱբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի 2014թ. հրաժարականը համարում են հեղաշրջում և համապատասխան հետաքննություն են պահանջել:
Խոսքը գնում է 2014թ. մայիսի 27-ի դեպքերի մասին, երբ նախագահական նստավայրի գրոհի վերածված հանրահավաքի հազարավոր մասնակիցների ճնշման ներքո Ալեքսանդր Անկվաբը ստիպված էր թաքնվել Գուդաութում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում, իսկ 4 օր անց՝ պաշտոնապես հրաժարական տալ:
Ընդդիմությունը 2014-ին էլ էր կատարվածը մեկնաբանում որպես «օրինական իշխանության բռնի տապալում»: Սակայն Ասլան Բժանիան, ով այժմ միասնական ընդդիմության առաջնորդն է, Անկվաբի հեռանալուց հետո իր թեկնածությունն առաջադրեց վաղաժամկետ նախագահական ընտրություններին ու պարտվեց այն ժամանակվա ընդդիմության առաջնորդ Ռաուլ Հաջիմբային:
Հենց այս դրվագն է ներկայիս իշխանությունների գլխավոր փաստարկը, երբ պետական հեղաշրջման մասին ընդդիմության հայտարարությունները անհիմն են անվանվում:
Սակայն Բժանիան այս շաբաթ ընդդիմության առաջնորդների ու Հանրային պալատի ներկայացուցիչների հանդիպմանը նախագահական ընտրություններին իր մասնակցությունը ընդամենը «սխալ» անվանեց ու հաստատեց իրենց պահանջն առ այն, որ պետք է իրավաբանական հիմնավորում տալ 2014թ. Աբխազիայում իշխանության փոփոխությանը:
«Այո, մենք այն ժամանակ հետևեցինք փոխզիջումների քաղաքականությանը: Այսօր ես հանրության առջև ընդունում եմ, որ դա սխալ էր: Պետք չէր 2014թ. ընտրություններին գնալ: Ես սխալվել եմ, պետք չէր դա անել: Իսկ այժմ թող երկիրը ղեկավարող անձինք նույնպես մեղքի իրենց բաժինն ընդունեն», — հայտարարել է Ասլան Բժանիան:
Ասլան Բժանիայի ու Ասլան Կվիցինիայի հանդիպումը Աբխազիայի հանրային պալատի անդամների հետ
Սոցցանցերում գլխավոր ընդդիմադիրի հայտարարությունը դժգոհություն առաջացրեց: Շատերը հռետորական հարց են տալիս. «Իսկ եթե 2014-ին Բժանիան հաղթեր ընտրություններում, այժմ նույնպես իր մասնակցությունը սխալմունք կանվանե՞ր, թե՞ պարզապես կլռեր»:
• Աբխազիայի ներկայիս ընդդիմության հիմքն են կազմում նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբի թիմի նախկին չինովնիկներն ու նրա քաղաքականության կողմնակից ակտիվիստները:
• Ընդդիմության միացյալ բլոկ են կազմել 4 կազմակերպություններ՝ «Ամցախարա» կուսակցությունը, «Ափրա», «Աբզանխարա» ու«Կանայք քաղաքականությունում» հասարակական կազմակերպությունները: Նրանք բոլորը ցանկանում են ներկայիս նախագահ Ռաուլ Հաջիմբայի հրաժարականը:
• Դրան աջակցում է 18 միավորից բաղկացած Քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների համակարգող խորհուրդը: Նրանցից ամենախոշորները “Ժողովրդական միասնության ֆորում», «Միցյալ Աբխազիա» կուսակցություններն են և աբխազա-վրացական պատերազմի վետերանների «Արուա» հասարակական կազմակերպությունը:
• Ասլան Բժանիան նախկինում հատուկ ծառայությունների աշխատակից է եղել: 2009-ից մինչև 2014-ի հունիսը ղեկավարել է Աբխազիայի Պետական անվտանգության ծառայությունը: 2014թ. վաղաժամկետ նախագահական ընտրություններում նախկին ընդդիմության կողմնակիցների շնորհիվ հավաքել է ձայների 35% ու զբաղեցրել 2-րդ տեղը՝ առաջին փուլում զիջելով հաղթանակը Ռաուլ Հաջիմբային:
• Ալխաս Կվիցինիան աբխազա-վրացական պատերազմի վետերան է: 1999թ.-ից աբխազա-վրացական պատերազմի վետերանների «Ամցախարա» հասարակական-քաղաքական շարժման կազմակերպության առաջնորդներից է: Մինչ 2014թ. իշխանափոխությունը Սուխումի փոխքաղաքապետն է եղել: 2015թ. «Ամցախարայի» համաժողովին ընտրվել է կուսակցության նախագահ:
• «Ամցախարան» 2012թ. վերաձևավորվել է որպես քաղաքական կուսակցություն: 2005-2014 մայիս այն համարվել է նախագահմետՍ կազմակերպություն: