Աբխազական հակամարտության միջանցքներում․ Թբիլիսիում բացվել է «հավաքական հիշողության արխիվի» ցուցահանդեսը
Վրաստանի նորագույն պատմության ամենադրամատիկ փուլերից մեկը ներկայացվել է «Հակամարտության միջանցքներում։ Աբխազիա 1989-1995» անվանումով ցուցահանդեսում, որը բացվել է հոկտեմբերի 3-ին Թբիլիսիի Գրական թանգարանում։ Ցուցադրությունը կշարունակվի մինչև հոկտեմբերի 29-ը։
«Մենք տեսնում ենք, որ ժամանակն արագ է անցնում, հիշողությունները կորցնում են իրենց ուրվագծերը, և փաստացի ստույգ նյութեր դժվար է լինում հավաքել։ Հենց այդ պատճառով մենք ամեն կերպ աջակցում ենք հակամարտությունների պատմության պահպանմանը և տարատեսակ արխիվների ստեղծմանը», — ասել է Վրատսանում Շվեյցարիայի դեսպան Պատրիկ Ֆրանզենը՝ ցուցահանդեսի բացման իր ելույթում։
• Ֆոտոարխիվ․ վրացական ընտանիքները լքում են Աբխազիան 1992-1993թթ-ի վրաց-աբխազական պատերազմի ժամանակ
«Հավաքական հիշողության արխիվի» մասին
Հինգ տարի առաջ վրացի և աբխազ հետազոտողների խմբերը միջազգային Conciliation Resources и swisspeace կազմակերպությունների աջակցությամբ սկսել են հակամարտությանը վերաբերող նյութերի զանգվածային հավաքագրում։
Այսօրվա դրությամբ զուգահեռ արխիվներում արդեն հավաքվել և համակարգվել է մի քանի հազար ցուցանմուշ, այդ թվում՝ նախկինում անհայտ փաստաթղթեր, մոռացված թերթեր և բացառիկ լուսանկարներ։
Ինչպես հաղորդում են կազմակերպիչները, «Հակամարտության միջանցքներում։ Աբխազիա 1989-1995» ցուցահանդեսը «հավաքական հիշողության արխիվի» մասին հանրային կերպով պատմելու առաջին փորձն է։
Մեծ Բրիտանիայի դեսպանի տեղակալ Ալեքսանդրա Քոուլլւ, խոսելով արխիվի կարևորոության մասին, ասել է, որ «ուրիշի տեսակետը և մոտեցումը կատարվող իրադարձություններին հասկանալը, այլ հայացքը պատմական իրադարձություններին շատ հույժ կարևոր է այս դեպքում»։
«Եվ դա չի նաշանակում, որ այա հայացքներն անհրաժեշտ է տարանջատել», ասել է Ալեքսանդրա Քոուլլւ։
1989-1995 թվականների դրաման
1989-1995 թվականներն ամենադրամատիկն էին Վրաստանի նորագույն պատմության մեջ։ Այն տարիներին միանգամից մի քանի իրադարձություն էր տեղի ունեցել, որոնք տասնամյակներ շարունակ կանխորոշեցին Վրաստանի ճակատագիրը։
1992-1993թթ-ի վրաց-աբխազական զինված հակամարտությունն այս փուլում կենտրոնական տեղ գրավեց։
Փլուզվեց Խորհրդային Միությունը, Վրաստանը դարձավ անկախ պետություն։ 1991թ-ին սկսվեց վրաց-օսական զինված հակամարտությունը։ Վրաստանը քաղաքացիական դիմակայության մեջ հայտնվեց։ Դրան հետևեց հակամարտությունն Աբխազիայում, որը երկու կողմերից տասնյակ հազարավոր կյանքեր խլեց։
Այդ ամենը զուգակցվում էր սուր էներգաճգնաժամով, բնակչության աղքատացմամբ, կոռուպցիայով և քաղաքական անկայունությամբ։
Ինչ կարելի է իմանալ և տեսնել ցուցահանդեսում
Ցուցահանդեսը մի քանի դահլիճներում է անցկացվել և պատմություններ է ներկայացնում զինված հակամարտությանը (1989–1992 годы) նախորդած փուլի և հետպատերազմական ժամանակների (1993-1995 годы) մասին։
Առանձնապես կարևոր է այն, որ արխիվում հավաքվել են լայն հանրության համար երբեք չհնչած տեսա- և աուդիոհարցազրույցներ այդ իրադարձությունների մասնակիցների և ականատեսների հետ։ Նրանց թվում են քաղաքական գործիչներ և զինվորականներ, որոնք ընդունել են և կատարել Սուխումի և Թբիլիսիի որոշումները։ Ինչպես նաև շրջանների բնակիչների, որոնք հայտնվել են հենց հակամարտության գոտում։
Ցուցահանդեսի աշխատանքի երեք շաբաթվա ընթացքում մի քանի քննարկում է կազմակերպվելու։ Դրանց կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։
Ցուցահանդեսի հեղինակներն այն այցելուներին, որոնք վրաց-աբխազական հակամարտության հետ կապված սեփական պատմությունները կամ փաստաթղթերն ունեն, առաջարկում են նաև կիսվել դրանցով և օգնել արխիվի ստեղծմանը։
Ինչպես հետազոտական խմբի ներկայացուցիչներն են հաղորդել լրագրողներին, արխիվի ստեղծման աշխատանքները շարունակվում են։
Դրա նպատակը վրաց-աբխազական հակամարտության առավելագույնս անաչառ և մանրազնին վերարտադրումն է՝ զինված փուլից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած բոլոր պատմական իրադարձություններով։
Ցուցադրության կազմակերպիչներն են GoGroupMedia-ն, CIPDD-ն, Studio RE-ն, Conciliation Resources-ը, swisspeace-ը։
Ցուցահանդեսի նյութերի մասին մանրամասները ներկայացվելու են սոցցանցերում դրա երկու ալիքներում․
Facebook (վրացերենով)․: The Corridors of Conflict. Abkhazia, 1989-1995
Twitter (անգլերենով)․ @Memory__Project
__________________________________
Ցուցահանդեսը ֆինանսավորվում է Շվեյցարիայի դաշնային արտգործնախարարության կողմից՝ Մեծ Բրիտանիայի կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի (CSSF) հավելյալ ֆինանսական աջակցությամբ։
Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի և Sigrid Rausing Trust-ի ֆինանսական աջակցությունը թույլ է տվել ստեղծել և զարգացնել հիշողության հավաքական արխիվներ, որոնք ցուցահանդեսի համար հիմք են հանդիսանում։