Դավաճաններ և փրկիչներ. Հարավային Օսիայում նախագահի պաշտոնի համար կատաղի քաղաքական մարտեր են ընթանում
Հարավային Օսիայում նախագահական քարոզարշավը սկանդալներով է ուղեկցվում: Երկու առաջատար թեկնածուների՝ նախագահի և խորհրդարանի խոսնակի միջև դիմակայությունը վերաճել է տեղեկատվական պատերազմի, մանր վեճերի և հանրային մեղադրանքների:
Հարավային Օսիայի նախագահի ընտրությունները կկայանան ապրիլի 9-ին: Գլխավոր մրցակիցները նախագահ Լեոնիդ Թիբիլովն ու խորհրդարանի խոսնակ, «Միասնական Օսիա»կուսակցության առաջնորդ Անատոլի Բիբիլովն են: Իր թեկնածությունն է մտադիր առաջադրել նաև Էդուարդ Կոկոյտին, որը Հարավային Օսիայի նախագահ է եղել 2006-2011թթ-ին և լքել է հանրապետությունը 2011թ-ի քաղաքական ճգնաժամից հետո: Սակայն, օս քաղաքագետների կարծիքով, նախկին նախագահը չի համապատասխանում նստակեցության ցենզի նորմերին:
Leonid Tibilov
Anatoly Bibilov
Eduard Kokoyty
Բիբիլովն ու Թիբիլովը. ի՞նչ տարաձայնություններ կան
Կոշտ մրցակցություն էր սկսվել նախագահի և խոսնակի միջև մինչև 2017թ-ը: Այս երկու քաղաքական գործիչների միջև քաղաքական դիմակայություն սկսվել է 2014թ-ից:
2014թ-ի հունիսի խորհրդարանական ընտրություններին Անատոլի Բիբիլովն ու նրա «Միասնական Օսիա» կուսակցությունը հաղթեցին օս ժողովրդին Ռուսաստանի կազմում միավորելու գաղափարով: Ընտրողներին խոստանալով արագացնել Ռուսատսանի հետ ինտեգրացիոն գործընթացները՝ նա խորհրդարանական մեծամասնություն ձևավորեց՝ 34-ից 20 մանդատ, և խորհրդարանի խոսնակ ընտրվեց:
Հարավային Օսիայի ապագայի մասին հարցի շուրջ Բիբիլովն ու Թիբիլովը տարակարծություններ չունեն. ներկայիս նախագահը նույնպես սատարում է այն գաղափարը, որ Հարավային Օսիան միավորվի Հյուսիսային Օսիայի հետ և Ռուսաստանի մաս կազմի:Լեոնիդ Թիբիլովը լրագրողներին հայտարարում էր, որ «իր առաքելությունը կատարած կհամարի, երբ Հարավային Օսիան միավորվի ՌԴ հետ»:
Քաղաքական գործիչների միջև տարաձայնություններ ի հայտ եկան մեթոդների և որոշակի մրցակցության հարցում, թե ով է հանրապետությունում «գլխավորը»:
Բիբիլովն իրեն միանգամից որպես նախագահին չենթարկվող քաղաքական գործիչ դրսևորեց, ի տարբերություն նախորդների, չհամաձայնեցրեց օրենսդիր իշխանության գործունեությունը գործադիրի հետ:
Ի դեմ խորհրդարանի խոսնակի Հարավային Օսիայի նախագահը մրցակից ձեռք բերեց՝ չնայած Բիբիլովի հայտարարություններին, որ ինքն «ընդդիմադիր չէ»:
Թիբիլովի և Բիբիլովի հարաբերությունները զգալիորեն սառեցին 2014թ-ի հունվարին, երբ «Միասնական Օսիան»առաջարկեց հանրաքվե անցկացնել Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ:
Նախագահն ու նրա թիմը կատեգորիկ դեմ հանդես եկան այդ նախաձեռնությանը՝ հիշեցնելով, որ արտաքին քաղաքական գործունեությունը բացառապես նախագահի ոլորտն է: Թիբիլովն այն ժամանակ հայտարարեց, որ վերամիավորվելու մասին օս ժողովրդի դարավոր երազանքը չի կարող մոնոպոլիզացվել մեկ քաղաքական կուսակցության և դրա առաջնորդի կողմից:
Քննադատության տարափի տակ «Միասնական Օսիային» արգելեցին հանրաքվե անցկացնել:
Խորհրդարանական ընտրություններում Բիբիլովի հաղթանակից հետո նախագահը սկսեց ավելի ակտիվ արտահայտվել վերամիավորման գաղափարի վերաբերյալ: Նա փաստացի խլեց մրցակցի նախաձեռնությունը և ինքը խոստացավ Ռուսաստանի կազմ մտնելու մասին հանրաքվե անցկացնել 2016թ-ի օգոստոսին: Թիբիլովն այն ժամանակ առաջարկեց փոփոխություններ մտցնել Սահմանադրությունում և նախագահին Հարավային Օսիան Ռուսաստանի կազմ ընդունելու խնդրանքով ՌԴ նախագահին դիմելու միանձնյա իրավունք վերապահել: Սակայն այդ նախաձեռնությունը չընդունվեց:
Նախագահի և խոսնակի մրցակցության հետևանքները
Նախագահի և խոսնակի դիրքորոշումներում առկա տարբերությունները հանգեցրին գործադիր և օրենսդիր իշխանությունների միջև հարաբերությունների սրման:
Պրոֆեսիոնալ խորհրդարան
Մասնավորապես, նախագահի նախաձեռնությամբ արգելափակվեց պրոֆեսիոնալ խորհրդարանի մասին օրինագիծը:
Խորհրդարանական փոքրամասնության երեք կուսակցություն՝ «Ժողովրդական կուսակցությունը», «Ժողովրդի միասնականությունն» ու «Նիխասը», որոնք նախագահամետ քաղաքականություն են վարում, ներխորհրդարանական ընդդիմություն կազմեցին և արգելափակեցին օրինագիծը:
2017թ-ի բյուջեն
2016թ-ի վերջին հարավային Օսիայում սկանդալ բռնկվեց 2017թ-ի բյուջեի շուրջ: Խորհրդարանի խոսնակը հայտարարեց Սահմանադրության խախտման մասին. կառավարությունն առաջարկում էր 11 մլն ռուբլի (մոտ $187 հազար) հատկացնել Գերագույն արբիտրաժային դատարանին, որը լուծարվել էր 2014թ-ին:
Խորհրդարանական մեծամասնությունն արդյունքում հրաժարվեց ընդունել 2017թ-ի բյուջեի նախագիծը, իսկ նախագահն ու խոսնակը բազմաթիվ մեղադրանքներով փոխանակվեցին:
Հեռուստահաղորդումները
2017թ-ի հունվարին խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչները (նախագահի համախոհները – խմբ.) բողոքեցին «եթերային ժամանակի ոչ հավասարաչափ բաշխումից»: Խոսքը գնում է «Խորհրդարանական ժամի»մասին:
Նրանք խորհրդարանական մեծամասնությանը (նախագահի համախոհները – խմբ.) մեղադրեցին ծրագրի մոնոպոլիզացիայի համար և առաջարկեցին դրա եթերային ժամանակը հավասար բաշխել 4 խորհրդարանական կուսակցությունների միջև:
Խորհրդարանի խոսնակը մեղադրանքների հետ չհամաձայնեց, հայց ներկայացրեց գլխավոր դատախազություն և մեղադրեց գործադիր իշխանությանը խորհրդարանի և «Միասնական Օսիայի»վրա ճնշում գործադրելու համար:
Արդյունքում, Տեղեկատվության և մամուլի պետկոմիտեն արգելեց եթեր տալ «Խորհրդարանական ժամ»ծրագիրը:
Անատոլի Բիբիլովն ի պատասխան հայտարարեց «խորհրդարանի նախագահին և խորհրդարանական մեծամասնությանը վարկաբեկելու»փորձի մասին և հանրապետության բնակչությանը կոչ արեց «չհավատալ այն ստին, որը տարածվում է խորհրդարանի ընդդիմախոսների կողմից»:
«Մենք մտադիր չենք նման ապօրինի գործողություններ հանդուրժել», — հայտարարել է խոսնակը: — «Խորհրդարանական լրաբերի»թողարկումը կապված էր այն լպիրշ տեղեկատվական արշավի հետ, որը ծավալվեց բյուջեի շուրջ: Մենք ուզում էինք բնակչությանը բացատրել, ոչ բյուջեի չընդունումը բոլորովին չի ազդում բյուջետային աշխատողների աշխատավարձերը վճարելու վրա, չի խոչընդոտում պետբյուջեի պաշտպանված, այդ թվում նաև ընտրությունների անցկացմանը վերաբերողհոդվածներիֆինանսավորմանը»:
Դրանից հետո նախագահի վարչակազմի ճնշման ներքո արգելվեց «Դետալներ»հեղինակային ծրագրի ցուցադրումը, որը նույնպես խորհրդարանի գործունեությունն էր լուսաբանում:
Մարտեր սոցցանցերում
Նախագահի և խոսնակի համախոհների կշտամբանքներն ու ընդհարումներն անխուսափելիորեն արտացոլվեցին սոցցանցերում: Հարավային Օսիայում անկախ լրատվամիջոցներ չկան, միայն պետական են, ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ գտնվող: Դրանք խստորեն գրաքննվում են, և Հարավային Օսիայում միակ տեղեկատվական աղբյուրն ու կապի միջոցը, որտեղ կարելի է կարծիք հայտնել,սոցցանցերն են դարձել:
Այդ պատճառով էլ այստեղ մրցակիցները կոշտ մեղադրանքներ սկսեցին հնչեցնել, և այդ ընդհարումը սպառնում է վերածվել կոմպրոմատների պատերազմի:
Հունվարի 31-ին նախագահ Լեոնիդ Թիբիլովը հանրային ելույթ ունեցավ և քննադատեց սոցցանցերի օգտատերերին, որոնք, իր կարծիքով, «բացասաբար են մեկնաբանում ներկա իշխանությունների ձեռքբերումները»: Նախագահն իր ելույթում անգամ քննադատությունից առաջ անցավ և հայտարարեց, որ հատուկ ծառայություններին և դատախազությանը հանձնարարականներ կտա«հետաքննելու սոցցանցերում ոչ կոնստրուկտիվ քննադատության փաստերը»:
«Ես կցանկանայի նրանց ասել. «Եթե դու հայրենիքիդ մասին մտածող մարդ ես, խնդրում եմ հանդես եկ քո առաջարկներով, մենք կարող ենք դրանք ընդունել և աշխատել դրանց վրա: Սակայն այսպես ծածուկ, մեջքի ետևից… դա այնուամենայնիվ դավաճանություն է այն մարդկանց հանդեպ, որոնք շատ ակտիվ զբաղվում են այդ հարցերով», — հայտարարել է նախագահը:
Մեկ օր անց արակարգ իրավիճակների նախարարությունում աշխատանքից հեռացվեց «Միասնական Օսիայի»(խոսնակի կուսակցության)աչքի ընկնող անդամ Ելենա Կուլումբեգովան: Հեռացումը կապված էր Լեոնիդ Թիբիլովի հասցեին ֆեյսբուքյան էջում կատարած ոչ այնքան հաճելի գրռումների հետ:
Այժմ դրանք արդեն հեռացվել են, սակայն ինքը Կուլումբեգովան ասում է, որ առաջինը վերաբերում էր Թամերլան Թադթաևի «Խոսնակ»պատմվածքի շուրջ այն քննարկմանը, թե մի անգամ Հարավային Օսիայի առաջին պաշտպանության նախարար Վալերի Խուբուլովը հարվածել է Լեոնիդ Թիբիլովին (ներկայիս նախագահ – խմբ.)
քաղաքական տարաձայնությունների պատճառով:
«Ես գրել էի. «Հա-հա, աչքիս նրան հաճախ են ծեծել: Հուսով եմ՝ մենք մի օր դուրս կգանք այս փոսից»: Երկրորդ մեկնաբանությունը գրել եմ ավելի ուշ «Հարավային Օսիա»խմբում, այն հետևյալ բովանդակությունն ուներ. «Ահա ես աշխատանքից տուն եմ վերադառնում, ռադիո եմ միացրել, և դրանով ակտիվ ագիտացիա է գնում: Ծերուկը կպած է աթոռին»:
ԱԻՆ լեյտենանտ Կուլումբեգովայի արտահայտությունները նախագահի վարչակազմում վիրավորական համարեցին և հայցով դիմեցին դատախազություն:
Պաշտոնական հայտարարությունների մարտեր
Հարավային Օսիայի երկու գլխավոր մրցակիցների դիմակայությունը շարունակվում է տեղեկատվական դաշտում և պաշտոնական հայտարարությունների մակարդակում:
Փետրվարի 2-ին խոսնակ Անատոլի Բիբիլովը ի պաշտպանություն Կուլումբեգովայի հայտարարությամբ հանդես եկավ:
«Իշխանությունը, փորձելով պահպանել իրենց աթոռները, երկրում ոչ միայն գրաքննություն է մտցրել, այն արդեն հասել է բռնաճնշումների… Իշխանություններն իրենք են երկիրը հասցրել այս խայտառակությանը, որը հնարավոր չէ ծածկել: …Թող Հարավային Օսիայի ժողովուրդն ու մեր եղբայրները Ռուսաստանի Դաշնությունում իմանան, որ հանրապետությունում իրավական ամենաթողություն է, իշխանությունները բռնազավթել են կաշառակերները», — հայտարարել է խոսնակը:
Օսական սոցցանցերի օգտատերերից մեկը՝ Ալանը, JAMnews-ի հետ կիսվել է իր կարծիքով.
«Հարավային Օսիայում խոսքի ազատությունը երաշխավորվում է Սահմանադրության 31-րդ հոդվածով, դա տեղեկատվությունն ազատ փնտրելու, ստանալու, փոխանցելու, արտադրելու և ցանկացած օրինական ձևով տարածելու իրավունքն է: Սոցցանցերի դեմ պայքարը ուղիղ սպառնալիք է խոսքի ազատությանն ու մեր քաղաքացիների անձնական անվտանգությանը, քանի որ ամբիոնից նախագահը բացահայտ սպառնում է հաշվեհարդար տեսնել, Պետանվտանգության կոմիտեով և դատախազությունով:
Մեր նախագահի մեջ խոսում էՊետանվտանգության կոմիտեի նախկին աշխատակիցը: Հավանաբար, նա ուզում է վերադարձնել այն ժամանակները, երբ մարդուն կարող էին հետապնդել քաղաքական անեկդոտների համար:
Տեղեկատվության այլընտրանքային աղբյուրների հասանելիության սահմանափակումն ընդդիմադիրների հետ ստալինյան մեթոդով պայքարել է: «Չկա խոսքի ազատություն, չկա խնդիր». այսպես հին ժամանակների որոշ կոմունիստներ ու չեկիստներ, իշխանության գալով, փորձում են Ստալինի խոսքին նոր դրսևորում տալ»:
Ներկա պահին Ֆեյսբուքում գրանցված են երեք քաղաքական գործիչներին՝ գործող նախագահ Լեոնիդ Թիբիլովին, խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովին և Հարավային Օսիայի նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտիին, սատարող խմբեր:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ,որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ