«Բորդերացում»․ այս բառը ներառվել է քաղաքական բառարանում որպես վրաց–օսական հակամարտության գոտում տարանջատման գծի անցկացման գործընթաց։ Այդ գիծը վրացական կողմն անվանում է վարչական սահման, իսկ օսական կողմը՝ պետական սահման։
Գործընթացը սկսել է օսական կողմը, ռուսական սահմանային ծառայությունն ու պետանվտանգության կոմիտեն 2009թ–ին 2008 թ–ի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ վրաց–ռուսական պատերազմից մի քանի ամիս անց։ Ռուսաստանն այն ժամանակ Հարավային Օսիան և Աբխազիան որպես անկախ պետություններ էր ճանաչել։
«Բորդերացման» գործընթացն իրականացնում են հիմնականում ռուս զինվորականներն՝ օս զինվորականների մասնակցությամբ։ Նրանք փշալար են անցկացնում, մետաղական կամ փայտե ցանկապատեր կառուցում, խրամատներ և հակահրդեհային ակոսներ փորում, «Հարավային Օսիայի պետական սահման» գրառումներով նշաններ են տեղադրում և դիտորդական ենթակառուցվածքներ ներդնում։
Թբիլիսին այդ գործընթացն անվանում է «սողացող բռնակցում, կամ օկուպացիա»։
Ցանկապատերի մի մասն անցնում է հակամարտության գոտում գտնվող վրացական գյուղերի բակերով՝ տեղի բնակիչներին զրկելով կացարանից, այգիներ, արոտավայրեր և գերեզմաններ այցելելու հնարավորությունից։
Աշխատանքներն ակտիվացել են 2013 թ–ից։