Բիձինա Իվանիշվիլի

Բիձինա Իվանիշվիլին (ծն. 1956 թ.) միլիարդատեր է, Վրաստանի նախկին վարչապետը (2012 թ. հոկտեմբեր — 2013 թ. նոյեմբեր): Նա «Վրացական երազանք» քաղաքական կուսակցության հիմնադիրն ու առաջնորդն է։ Այս քաղաքակամ ուժը  2012 թվականի հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթելուց ի վեր Վրաստանում իշխող կուսակցությունն է հանդիսանում:

 

Իվանիշվիլին դեռևս ոչ մի պաշտոն չի զբաղեցրել 2013-ի նոյեմբերից, երբ նա հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: Այնուամենայնիվ, Վրաստանում և արտերկրում նա ​​համարվում է երկրի ստվերային առաջնորդը: Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն ու «Վրացական երազանքի» ներկայացուցիչները բացահայտորեն խորհրդակցում են նրա հետ նախքան կարևոր որոշումներ կայացնելը:

 

Բիձինա Իվանիշվիլին միակ վրացի միլիարդատեր է Forbes- ի համաշխարհային ցուցակում: 2019 թվականին նրա ակտիվները կազմել են 4,9 միլիարդ դոլար: Հիմնական կապիտալը Իվանիշիվիլին վաստակել է Ռուսաստանում 90-ականներին:

Իվանիշվիլիի վերադարձն ու Հայաստանը

«Առանց Վրաստանի ՀՀ-ն չի կարող ունենալ արևմտյան ինտեգրացիա»․ կարծիք

Քաղաքագետ Արեգ Քոչինյանն ու Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը խոսել են այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Իվանիշվիլիի վերադարձը քաղաքականություն հայ-վրացական հարաբերությունների և երկու երկրների եվրոպական ձգտումների վրա։

Բիձինա Իվանիշվիլին վերադարձել է քաղաքականություն
video icon

Բիձինա Իվանիշվիլին վերադարձել է քաղաքականություն. նրա առաջին հայտարարությունը

«Ընդդիմությունը քայքայվել է, և չափազանց ուժեղ իշխող կուսակցությունը պետք է պաշտպանված լինի մարդկային սխալներից։ Ես կդառնամ նոր հակակշիռը, ծանրության կենտրոնը»,- ասում է միլիարդատերը, որը համարվում էր Վրաստանի ստվերային կառավարիչը։

Արձագանք Իվանիշվիլիի ընտանիքի դեմ պատժամիջոցներին

«Վրաստանը պատերազմի մեջ ներքաշելու փորձ է». պատժամիջոցներ Իվանիշվիլիի ընտանիքի դեմ

Իշխող կուսակցությունն ասում է, որ սա Վրաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է, ընդդիմությունը կարծում է, որ պատժամիջոցների վերջնանպատակը հենց Բիձինա Իվանիշվիլին է:

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ