Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանը (ծնվ. 1954 թ. հունիսի 30-ին) Հայաստանի նախկին նախագահն է, երրորդը՝ երկրում անկախության հռչակումից հետո: Նախագահել է երկու ժամկետ՝ 2008-ից 2018 թվականներին:

1988 թվականից Սերժ Սարգսյանը «ղարաբաղյան շարժման» առաջնորդներից էր:

Երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի ուժային կառույցները: 1993 թվականից աշխատել է որպես ՀՀ պաշտպանության նախարար: 1995-ին նշանակվել է Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի ղեկավար: Մինչև 1999 թվականը ղեկավարել է ՆԳ և ազգային անվտանգության նախարարությունը: 2000 թվականից նորից նշանակվել է պաշտպանության նախարար և շարունակել պաշտոնավարել որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

2003-ի խորհրդարանական ընտրություններում Սարգսյանը գլխավորեց Հայաստանի հանրապետական ​​կուսակցության ընտրական ցուցակը, չնայած դեռ դրա անդամ չէր: Կուսակցությանը միացավ միայն 2006-ին և մեկ տարի անց արդեն դարձավ դրա առաջնորդը:

2008 թ. փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանն ընտրվեց Հայաստանի նախագահ: Բայց ընտրություններում նրա հիմնական մրցակից, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները չընդունեցին նրա հաղթանակը, համարելով, որ արդյունքները կեղծված են:

Երևանի փողոցներում շուրջօրյա բողոքի ցույցեր սկսվեցին: 2008-ի մարտի 1-ին ՝ ցույցի ցրելու ընթացքում, զոհվեց 10 մարդ: Դրա համար մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը, որը դեռ համարվում էր գործող նախագահ, Սերժ Սարգսյանն այդ ժամանակ դեռ չէր ստանձնել պաշտոնը:

20015-ին, Սարգսյանի նախաձեռնությամբ, Հայաստանում անցկացվեց սահմանադրական հանրաքվե: Երկիրն անցում կատարեց կիսանախագահական կառավարումից խորհրդարանականի: Փորձագետներն արդեն այն ժամանակ հայտարարում էին, որ Սերժ Սարգսյանն այդպիսով ցանկանում է ընդմիշտ պահպանել իշխանությունն իր ձեռքերում:

Բանն այն է, որ նա այլևս չէր կարող առաջադրվել նախագահի պաշտոնում: Եվ այժմ կարող էր դառնալ վարչապետ, այսինքն՝ խորհրդարանական կառավարմանն անցած երկրում կրկին զբաղեցնել բարձրագույն պաշտոնը:

Այս մտադրությունը հաստատվեց 2018-ի գարնանը, երբ այն ժամանակվա իշխող Հայաստանի Հանրապետական ​​կուսակցությունն իր առաջնորդ Սարգսյանին ընտրեց վարչապետ:

Սակայն, 2018-ի մարտից ընդդիմադիրների մի խումբ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սկսեց բողոքի շարժում՝ ընդդեմ Սարգսյանի իշխանության պահպանման: Աստիճանաբար նրանց միացան տասնյակ հազարավոր մարդիկ: «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին:

Փողոց դուրս եկած Հայաստանի քաղաքացիների ճնշման տակ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, հեղափոխականները հաղթեցին: Վարչապետ ընտրվեց հեղափոխական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Նախկինում իշխող Հայաստանի հանրապետական ​​կուսակցությունը դարձավ ընդդիմադիր: 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում նա բավարար քանակությամբ ձայներ չստացավ և այժմ ներկայացված չէ Ազգային ժողովում:

2019 թվականին Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այսպես կոչված «դիզելի» գործով։ Նա մեղարվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և ավելի քան մեկ միլիոն դոլար բյուջետային միջոցների վատնման մեջ: 2020 թվականի հունվարին նախաքննությունն ավարտվել է:

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին