Ղարաբաղյան հակամարտություն

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախյան պատերազմը զինված հակամարտություն է հայերի և ադրբեջանցիների միջև, որը 1991-1994 թթ-ին տեղի է ունեցել նախկինում Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և դրա հարակից տարածքում։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորագրմամբ, սակայն փոխհրաձգությունը պարբերաբար շարունակվում է։

Հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ադրբեջանն Արցախն ու դրա հարակից տարաքները, որոնք գրավվել են պատերազմի ընթացքում, օկուպացված է համարում և պահանջում է վերադարձնել։ Հակամարտության կարգավորման շուրջ միջազգային միջնորդությամբ բանակցություններն արդյունք չեն տվել։

1990-ականների սկզբի իրադարձություններից ի վեր առաջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների բռնկում է տեղի ունեցել 2016 թ-ի ապրիլի 2-6-ը, որը պատմության մեջ է մտել որպես «ապրիլյան պատերազմ» կամ «քառօրյա պատերազմ»։ Իրադարձությունները տեղի են ունեցել արցախյան հակամարտության գոտու շփման գծում։ 2020 թ-ի հուլիսին բախումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած լայնամասշտաբ ռազմական գործողությունները պատմության մեջ մտել են որպես «արցախյան երկրորդ պատերազմ»։ Հրադադարի մասին պայմանավորվածությունը որպես հիմնական կետեր ներառում է Արցախի հարակից մի քանի շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, ռուս խաղաղապահների տեղակայում տարածաշրջանում, գերիների փոխանակում և փախստականների վերադարձ։

Շուշիի առանց գմբեթների Ղազանչեցոց վանքի լուսանկարները

Վերակառուցո՞ւմ, թե Շուշիի հայկական ինքնության աղավաղում։ Ղազանչեցոց եկեղեցու շուրջ իրավիճակը

Համացանցում են հայտնվել Շուշիի առանց գմբեթների մայր տաճարի լուսանկարները։ Հայաստանի և Արցախի ԱԳՆ հայտարարությունները, նաև կատարվածի վերաբերյալ հայկական խորհրդարանի պատգամավորների ու Արցախի օմբուդսմենի կարծիքները

photo icon

Հեռակա մարտ «Զանգեզուրի միջանցքի» համար․ ի՞նչ են խոսում Ադրբեջանում և Հայաստանում

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական կողմից ցանկության բացակայության դեպքում «Զանգեզուրի միջանցքի» հարցն ուժով է լուծվելու, նրա խոսքերը Հայաստանում զայրալից արձագանք են առաջացրել

հայ ռազմագերիների հարցը ԵԽԽՎ-ում

Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը կքննարկվի ԵԽԽՎ-ում

Հայաստանի խորհրդարանի պատգամավորները հայտարարել են, որ Բաքվում են գտնվում շուրջ 200 հայ ռազմագերիներ, իսկ Ադրբեջանի պատվիրակությունը միայն առարկել է, թե այդ մարդիկ ոչ թե գերիներ են, այլ՝ ահաբեկիչներ

Կեղծ լուրերը՝ որպես տեղեկատվական զենք Արցախյան երկրորդ պատերազմում։ Գնահատական Հայաստանից

Կեղծ լուրեր Արցախյան երկրորդ պատերազմում: Երևանում և Բաքվում վերլուծել են այդ գործիքները: Սա Հայաստանում կատարված հետազոտությունն է Ադրբեջանի կողմից իրականացրած քարոզարշավի վերաբերյալ

photo icon video icon

Կեղծ լուրերը՝ որպես տեղեկատվական զենք Արցախյան երկրորդ պատերազմում: Գնահատական Ադրբեջանից

Կեղծ լուրեր Արցախյան երկրորդ պատերազմում: Երևանում և Բաքվում վերլուծել են այդ գործիքները: Սա Ադրնեջանում կատարված հետազոտությունն է Հայաստանի կողմից իրականացրած քարոզարշավի վերաբերյալ

Հայաստանի ԱԳՆ պատասխանն Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է, այդ թվում՝ հաշտության պայմանագրի ստորագրման առաջարկի մասին Ալիևի հայտարարությանը, և ասել, թե ինչու հայկական կողմը կոնստրուկտիվ չի համարում Բաքվի դիրքորոշումը

կառավարության հաշվետվությունը խորհրդարանում

Ապատեղեկատվություն Արցախյան երկրորդ պատերազմի մասի՞ն։ ՀՀ վարչապետը խորհրդարանում

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է պատերազմի որոշ իրադարձությունների իր վարկածը, կրկին մեղադրել նախորդ իշխանություններին Արցախյան հակամարտության բանակցությունների տապալման մեջ և խոսել ռուսական ռազմաբազայի հնարավոր ընդլայնման մասին

պատերազմում պարտության պատճառները
photo icon

Պարտության պատճառները․ Արցախյան երկրորդ պատերազմի միֆերն ու իրականությունը

Արցախում հրադադարի հաստատումից ի վեր չի դադարում պարտության պատճառների քննարկումը։ Հարցերից մեկն էլ այն է, թե կարո՞ղ էր արդյոք Հայաստանի քաղաքական ղեկավարությունը դավաճանության գնալ

նախկին նախագահ Քոչարյանի հարցազրույցը Պոզներին

Մեղադրյալի աթոռից՝ ընտրությունների․ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պլանները

Դատարանն արտահերթ ընտրությունների նախաշեմին արդարացրել է սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող նախկին նախագահին, իսկ նա իր քաղաքական պլանների մասին է պատմել ռուսական Առաջին ալիքի եթերում

անվճար բուժօգնություն երեխա ունենալու համար

Կյանք կյանքի դիմաց. երեխա ունենալու հնարավորություն պատերազմում որդի կորցրած հայ ծնողներին

Հայաստանում անվճար բուժօգնություն կտրամադրվի այն ընտանիքներին, որոնք ցանկություն են հայտնել կրկին երեխա ունենալ։ Այս ուղղությամբ բժիշկները սկսել են մտածել, երբ որդեկորույս ծնողներն իրենք դիմել են այս հարցով

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին