Բիձինա Իվանիշվիլի

Բիձինա Իվանիշվիլին (ծն. 1956 թ.) միլիարդատեր է, Վրաստանի նախկին վարչապետը (2012 թ. հոկտեմբեր — 2013 թ. նոյեմբեր): Նա «Վրացական երազանք» քաղաքական կուսակցության հիմնադիրն ու առաջնորդն է։ Այս քաղաքակամ ուժը  2012 թվականի հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթելուց ի վեր Վրաստանում իշխող կուսակցությունն է հանդիսանում:

 

Իվանիշվիլին դեռևս ոչ մի պաշտոն չի զբաղեցրել 2013-ի նոյեմբերից, երբ նա հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: Այնուամենայնիվ, Վրաստանում և արտերկրում նա ​​համարվում է երկրի ստվերային առաջնորդը: Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն ու «Վրացական երազանքի» ներկայացուցիչները բացահայտորեն խորհրդակցում են նրա հետ նախքան կարևոր որոշումներ կայացնելը:

 

Բիձինա Իվանիշվիլին միակ վրացի միլիարդատեր է Forbes- ի համաշխարհային ցուցակում: 2019 թվականին նրա ակտիվները կազմել են 4,9 միլիարդ դոլար: Հիմնական կապիտալը Իվանիշիվիլին վաստակել է Ռուսաստանում 90-ականներին:

Կարծիք։ Վրաստան․ օլիգարխի ռևանշը

Ինչո՞ւ Իվանիշվիլին չի վախենում կրկին բարձրացնել անցանկալի և երերուն հեղիկանություն ունեցող ֆիգուրներին, հատկապես՝ արևմտյան գործընկերների կողմից նման աննախադեպ քննադատության ֆոնին

Վրաստանի իշխանությունները բռնաճնշումների ուղի՞ն են բռնել։ Ի՞նչ է նշանակում ընդդիմադիր առաջնորդի կալանքը։ Վերլուծություն և գնահատականներ

Քաղաքական գործիչներն ու փորձագետներն Ուգուլավային «քաղբանտարկյալ» են անվանում։ Նրանք կարծում են, որ Վրաստանը շեղվում է արևմտյան ուղղվածությունից, կորցնում է ժողովրդավարությունը

video icon

Ինչ է պետք իմանալ Թբիլիսիում բողոքի շարժման մասին՝ երեք րոպեանոց տեսանյութում

Իշխանություններն ասում են, որ համաձայն չեն ընտրական համակարգի ռեֆորմին, ընդդիմությունը պնդում է, որ չի հրաժարվի այդ պահանջից: Նոյեմբերի 25-ին Թբիլիսիում հզոր բողոքի ցույց է հայտարարված

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին