Հայաստանում արտահերթ ընտրությունները կայանալու են 2020 թ-ի հունիսի 20-ին։ Դրանք պետք է օգնեն հաղթահարել արցախյան երկրորդ պատերազմից հետո երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը։ Հայկական կողմի պարտությունից անմիջապես հետո ընդդիմությունը սկսել էր պահանջել վարչապետի հրաժարականը։
Սակայն Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընտրվել է երկրի բոլոր բնակիչների կամքով և չի հեռանալու միայն ընդդիմության կողմնակիցների պահանջով։ Արդյունքում՝ նա խորհրդարանում ներկայացված ընդդիմության հետ պայմանավորվել էր արտահերթ ընտրությունների անցկացման մասին և ապրիլի 25-ին հայտարարել իր հրաժարականի մասին՝ խորհրդարանի լուծարման ընթացակարգը սկսելու համար։