Tbilisi Open Air 2024-ը տեղի կունենա հունիսի 21-ին, 22-ին և 23-ին Lisi Wonderland-ի տարածքում՝ մայրաքաղաքի Լիսի լճի մոտակայքում։ Գործելու են չորս տարբեր վայրեր, որտեղ ելույթ են ունենալու ավելի քան 60 արտիստներ։
Նրանց շարքում են՝ M.I.A. MASEGO. AURORA. ARCHIVE. SHE WANTS REVENGE. ELLEN ALLIEN. SPEEDY J. KEN ISHII. ATMOS. LEBANON HANOVER. CIRCUS MIRCUS. MOKUMOKU. PSYCHONAUT 4. KILLAGES. REGAL. HIGH FADE…
Tbilisi Open Air-ը Հարավային Կովկասի տարածաշրջանի ամենամեծ երաժշտական փառատոնն է, այն հպարտությամբ նշում է իր 15-ամյակը:
2009 թվականին՝ ստեղծվելուց ի վեր, Tbilisi Open Air-ը հանդես է գալիս հանուն ազատության, բազմազանության և հանդուրժողականության: Այն միավորում է տարբեր երաժշտական ժանրեր և մեկ տարածքում համախմբում տարբեր տարիքի, սեռի և ծագման մարդկանց:
15 տարվա ընթացքում փառատոնը համախմբել է ավելի քան հազար արտիստների և մի քանի հարյուր հազար ունկնդիրների։
2024 թվականին Tbilisi Open Air-ին կմիանա Թբիլիսիի KHIDI գիշերային ակումբը, որը կլինի գիշերային կյանքի առաջատար վայրը Sion Garden-ի հետ միասին:
Տոմսեր
Բաժանորդագրություն I. եռօրյա բաժանորդագրություն – 160 լարի [մոտ $60]; 1 օրվա տոմսը՝ 65 լարի [մոտ 25 դոլար]։
Բաժանորդագրություն II. եռօրյա բաժանորդագրություն– 190 լարի [մոտ 70 դոլար]; 1 օրվա տոմսը՝ 80 լարի [մոտ 30 դոլար]։