Հայաստանում ավելի քան 650 նախկին ուսուցիչներ կկարողանան վերադառնալ դպրոց
Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները 2023 թ․-ի օգոստոսի 20-ից իրավունք չունեն աշխատել դպրոցում։ Գործադիրը որոշել է նրանց ոլորտ վերադարձնելու նպատակով փոխհատուցել բուհում ուսման կամ վերապատրաստումների ծախսերը։