«Զորահավաքից ազատման ենթակա անձանց մասով օրենսդրի մոտեցումը չհիմնավորված խիստ է»․ ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է ընդլայնել ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց ցանկը կամ ներդնել անհատական մոտեցում ցուցաբերելու հստակ կառուցակարգեր։