նորություններ Հայաստան

«Խաղաղության խաչմերուկ» ․ առաջին բեռնատարը հասավ ՀՀ

Շանհայից Երևան է հասել առաջին բեռնատարը․ ի՞նչ օգուտներ կբերի նոր ճանապարհը

Տնտեսագետ Արմեն Քթոյանի խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գործարկումը տասնյակ միլիոնավոր դոլարների օգուտ կբերի ՀՀ-ին, թույլ կտա օգտագործել նաև Միջին Ասիայի երկրների պոտենցիալը։

Ո՞րն է ՀՀ և ԵՄ ամենամեծ ձեռքբերումը

«ԵՄ-ն չի ուզում Երևանին սնել կեղծ պատրանքներով»․ կարծիք

Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով փորձագետ Սոսի Թաթիկյանի գնահատմամբ՝ պատրանք է, թե Ադրբեջանի հարձակման դեպքում ԵՄ-ն «կգա և կփրկի հայերին»։ Առավելագույն քայլն, ըստ նրա, արդեն արված է․ ՀՀ-ում տեղակայվել է դիտորդական առաքելություն։

Վնասվել է Հարավկովկասյան երկաթուղին

«Երկաթուղու վերականգնումը ՀՀ համար տնտեսական անվտանգության հարց է»․ կարծիք

Հայաստանում տեղի ունեցած հեղեղումների արդյունքում վնասվել են նաև Լոռու մարզի երկաթուղային գծերը։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ եթե վերականգնումը ձգձգվի, հարկային մուտքերը կարող են նվազել։

Ռուսական «Առաջին ալիքի» սփռման դադարեցում

ՀՀ-ում դադարեցվել է ռուսական «Առաջին ալիքի» սփռումը․ ի՞նչն է պատճառը

Պաշտոնապես մատնանշվում է ընկերության կողմից ֆինանսական պարտավորությունները չկատարելու հանգամանքը, սակայն վերջին ամիսներին հայկական կողմը պարբերաբար խախտումներ էր արձանագրում ռուսական հեռուստաալիքների բովանդակության մեջ։

Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու

«Բագրատ Սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելը սխալ ճանապարհ է»․ կարծիք

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի գնահատմամբ՝ շարժումն արդեն իսկ մարել է, ուստի չի կարող խոսք գնալ հանրային ճնշման արդյունքում և Սահմանադրության խախտմամբ Սրբազանին վարչապետ դարձնելու մասին։

Փաշինյանի արձագանքը Լուկաշենկոյի հայտարարությանը

«ՀԱՊԿ անդամ երկու երկիր պատերազմին մասնակցել է ոչ մեր կողմից»․ Փաշինյան

Օրեր առաջ Բելառուսի նախագահը Ադրբեջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ հիշում է «ազատագրական պատերազմից» առաջ իր զրույցը Ալիևի հետ, երբ եզրակացրին՝ «կարելի է հաղթել»։ ՀՀ վարչապետի արձագանքը։

Բաքուն կգնա՞ ամբողջական սահմանազատման. կարծիք:

«Չկան փաստարկներ, որ Բաքուն կգնա ամբողջական սահմանազատման». կարծիք Երևանից

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանը դժվար թե իր զորքերը դուրս բերի Վայոց Ձորից, Սյունիքից, Գեղարքունիքից: Ասում է՝ նոր էսկալացիաների պարագայում օկուպացված տարածքները լուրջ առավելություն կտան Բաքվին:

«Ռուսական օրենքի» ընդունումը ․ կարծիքներ Երևանից

«Վրաստանի «ռուսականացումը» կբարդացնի ՀՀ՝ ՌԴ-ից պոկվելը»․ կարծիքներ Երևանից

Հայ փորձագետների մեկնաբանությունները «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի՝ վերջնական ընթերցմամբ ընդունման, Վրաստանի եվրաինտեգրման և հարևան ՀՀ վրա դրա հնարավոր ազդեցության մասին

Ընդդիմադիր դիվանագետների առաջարկը բողոքի շարժմանը
video icon

Ընդդիմադիր շարժումը «ականահարում է Հայաստանի ինքնիշխանությունը»․ արտգործնախարար

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարել է իր հետագա քայլերը։ Ի՞նչ է կատարվում Երևանի փողոցներում, ընդդիմադիր դիվանագետների խորհրդի մշակած առաջարկն ու ԱԳ նախարարի արձագանքը

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ