Կարմիր տառերը ձեռքերին
Այս մուլտիմեդիապատմությունը Վրաստանում ադրբեջանական հարսանիքի մասին է: Սակայն ոչ հանդիսավոր օրվա: Քանի որ ավանդաբար ադրբեջանական հարսանիքը սկսվում է հանդիսավոր արարողությունից երկու օր առաջ: Եվ եթե հարսանիքի օրը երմակ շքեղ զգեստը պարտադիր պայման է, դրանից առաջ կարևոր է վառ գույների տոնը:
Ինչ-որ առումով այդ իրադարձությունը կարելի է «կանանց օր» անվանել: Ադրբեջաներենով այն անվանում են «Հինայահթի», ինչը թարգմանվում է որպես «Ձեռքերը հինա դնել»:
Վրաստանի ադրբեջանցիների համայնքում այս հնագույն ծեսը վերջերս են վերականգնել՝ մի քանի տարի առաջ: Եվ այն արդեն ոչ թե պարզապես տարածված է դարձել, այլ շատերի կողմից արդեն պարտադիր ավանդույթ է համարվում:
Հինան բնական ներկանյութ է, մաքրության խորհրդանիշ: Ապագա նորապսակների ձեռքերը հինա են դնում, որպեսզի նրանց համատեղ կյանքը մաքուր, վառ լինի, ինչպես հինան:
Այդ օրը հարսը զուգվում է ինչպես հնում, ազգային ավանդական զգեստ է հագնում:
«Հինայահթիին» հավաքվում են հարսի և փեսայի երիտասարդ ընկերուհիներն ու բարեկամները: Եվ միայն հավաքույթի ավարտին են տղամարդիկ գալիս:
«Երիտասարդությանը շատ է դուր գալիս այս նոր ավանդույթը: Բոլորին շատ հետաքրքիր է, թե ինչ տեսք կունենա հարսն ազգային տարազով, դա իրադարձությունից ամիսներ առաջ է քննարկվում», — պատմում է այդ արարողության մասնակիցներից մեկը:
«Հինայաթին» սկսվում է որպես ուրախ երեկույթ: Երիտասարդությունը տոնական սեղան է գցում, աղջիկները պարում են ազգային և ոչ միայն ազգային երաժշտության տակ:
Տոնակատարության ամենաթեժ պահին պատասխանատու պահն է գալիս: Այն աղջիկները, որոնք ցանկանում են ամուսնանալ, մտնում են հարսի քողի տակ: Համարվում է, որ դա լավագույն միջոցն է սիրելի ամուսին գտնելու և ամուսնությունում երջանիկ լինելու համար:
«Քողի տա սելֆիից հետո» բոլորը սկսում են պատրաստվել փեսայի կողմից հյուրերի գալուն: Եվ հենց այդ ժամանակ է սկսվում հինա դնելու արարողությունը:
ինան ու խաղցրավենիքը բերում են փեսայի բերակամները: Եթե նա քույր ունի, հենց նա է իր վրա վերցնում հարցի դաստակներին և ձեռքերի ափերին հինա քսելու պարտականությունը:
Կարևոր պահ. ձեռքի մի ափին փեսացուի անվան առաջին տառն է նշվում, մյուսին՝ հարսնացուի:
Այնուհետև բոլոր հյուրերն իրենց ձեռքերին հինայով նախշեր են անում: Հինան կայուն ներկ է, մաշկի վրա պահպանվում է երեք շաբաթից երկար:
Երբ նախշերն ու անվան առաջին տառերը չորանում են, սկսվում է միջոցառման հաջորդ և վերջին արարողությունը:
Հարսին նստեցնում են կենտրոնում: Երաժշտության ներքո հարսի ընկերուհիները շուրջպար են բռնում և այնպիսի բառեր և արտահայտություններ շշնջում, որոնք հարսին պետք է ստիպեն հուզվել և աչքերն արցունքով պետք է լցնեն:
Հարսի ընկերուհի Թյուրքանն ասում է, թե ինչ է շշնջացել.
«Ընդամենը երկու օր և դու կլքես հայրական օջախը»: Եվ հենց այս խոսքերից հետո հարսի աչքերն արցունքով լցվեցին:
Այդ ընթացքում արդեն մութն ընկնում է, և հյուրերին միանում է փեսան իր ընկերների հետ:
- Վրաստանում մոտ 300 հազար ադրբեջանցի է ապրում, դա երկրորդ ամենամեծ համայնքն է երկրում (վրացիներից հետո):
- Ադրբեջանցիները հիմնականում խիտ բնակեցված են Քվեմո Քարթլի շրջանում: