Երբեք Թբիլիսիի մուտքն այսպիսի տեսք չի ունեցել։ Ֆոտոռեպորտաժ
Ապրիլի 15–ին 21.00–ին համաճարակին դիմակայլեու նպատակով 10 օրով փակվել են Թբիլիսին, Բաթումը, Քութայիսին Ռուսթավին։
Փակվտլուց ժամեր առաջ մայրաքաղաք մտնող ճանապարհներին խցանումներ են առաջացել։ Թբիլիսյան ուղղությունն այս բոլոր օրերին բավականին աշխույժ էր ավտոտրանսպորտի համար։
- Թբիլսին և Վրաստանի ևս երեք քաղաք մեկուսացվում է
«Վրաստանում հազարավոր մարդիկ կարող են վարակվել 2-3 շաբաթից»․ Վերահսկման կենտրոն - Կորոնավիրուսը Կովկասում։ Թարմացվում է
Թբիլիսիի մուտքերի մոտ վրաններ են տեղադրվել, որոնցում չափում էին տարանցիկ մեքենաների վարորդների և ուղևորների ջերմությունը։
Իրավիճակը համատեղ ուժերով վերահսկում են ոստիկաններն ու զինվորական ստորաբաժանումները։
Ստուգվում և ախտահանվում են միայն տարանցիկ մեքենաները։
Մեքենաներից ոչ մեկում երեքից ավելի ուղևոր չի եղել։ Դա արտակարգ դրության պահանջներից մեկն է։
Թբիլիսին և ևս երեք քաղաք փակ են մինչև ապրիլի 25–ը։ Չի բացառվում, որ բացման օրը հետաձգվի։ Ամեն ինչ կախված է համաճարակային իրավիճակից, մասնավորապես նրանից, թե ինչպես կհաղթահարվի համաճարակի գագաթնակետը։
Համաճարակաբանները վարակման բռնկում են ակնկալում ապրիլի 19–ից՝ Զատկից հետո․ չնայած իշխանությունների և բժիշկների բոլոր փաստարկներին՝ Վրաց ուղղափառ եկեղեցին չի հրաժարվել հավատացյալների ներկայությամբ ավանդական պատարագ մատուցելու մտքից։