HRW. խոսքի ազատությունը Վրաստանում վտանգված է
Լրատվամիջոցների ազատությունը Վրաստանում վտանգված է. այսպիսի վերտառությամբ հաղորդագրություն է հրապարակել Human rights watch հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Հայտարարությունում ասված է, որ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության սեփականության իրավունքի շուրջ դատական վեճն անհանգստություն է առաջացրել ԶԼՄ գործերին և դատարանների գործունեությանն իշխանությունների հնարավոր միջամտության կապակցությամբ:
«Գերագույն դատարանի որոշումը («Ռուսթավի-2» հեռուստաընկերության գործով) ցույց է տալիս, որ լրատվամիջոցների ազատությունը Վրաստանումվտանգված է: Մենք կոչ ենք անում իշխանություններին ԶԼՄ բազմազանություն ապահովել», — հայտարարել է HRW-ի կովկասյան բյուրոյի ղեկավար ԳեորգիԳոգիան:
Հայտարարությունում ասված է նաև, որ հեռուստաընկերության ներկայիս ղեկավարոթյունը, քաղաքական ընդդիմությունն ու այլ անկախ խմբեր այս դատական գործընթացն ընդդիմադիր հեռուստաալիքը յուրացնելու իշխանությունների գործողություն են համարում:
««Ռուսթավի-2»-ի խմբագրական քաղաքականության փոփոխությունը հօգուտ իշխանությունների լուրջ հարված կհասցնի Վրաստանի մեդիաբազմակարծությանը և զգալիորեն կսահմանափակի ընդդիմադիր կարծիքի հասանելիությունը հանրությանը», — ասված է հաղորդագրությունում:
HRW-ն ուշադրություն է սևեռում նաև Վրաստանի Հանրային հեռուստատեսության քաղաքական ծրագրերի կասեցման, «Իմեդի» հայտնի հեռուստաալիքով քաղաքական թոք-շոուների փակման վրա:
Վրաստանի Գերագույն դատարանի մեծ պալատը մարտի 2-ին գլխավոր ընդդիմադիր «Ռուսթավի-2» հեռուստաալիքի գործով վճիռ է կայացրել վերադարձնել այն նախկին սեփականտերերին: Հեռուստաընկերության 60% մասնաբաժինը փոխանցվել է Քիբար Խալվաշիին, 40-ը՝ «Պանորամա» ԲԲԸ-ին:
Մարտի 3-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կասեցրել է «Ռուսթավի-2»-ի գործով Վրաստանի Գերագույն դատարանի որոշման կատարումըմինչև մարտի 8-ը (այդ ժամանակ կորոշվի, թե արդյոք դատարանը կքննի հեռուստաալիքի հայցը):
Հեռուստաընկերության ղեկավարությունը, լրագրողներն ու ընդդիմադիր քաղաքականկուսակցություններն ու ոչ կառավարական հատվածի մեծ մասն անհիմն է համարում Քիբար Խալվաշիի պահանջները (որը հավատարիմ է ներկայիս իշխանություններին), և հեռուստաընկերության գործով դատական գործընթացը կապում է անկախ հեռուստաալիքը վերահսկողության տակ առնելու իշխանության փորձի հետ: