Հոկեյը սպասում է
Սառցապատ տարածքը բավականին մեծ է՝ մոտ 700 քաառակուսի մետր, գտնվում է քաղաքային այգու տարածքում, որը ժողովուրդը նախկինի պես պիոներական է անվանում:
Սակայն սառցադաշտն իսկական հիացմունքի առարկա դարձավ:
Այն աշխատում է առավոտյան 10-ից մինչև երեկոյան 10-ը, կարող է դիմանալ մինչև +10 աստիճան ջերմ եղանակին: Շատ մարդ է գալիս, ճիշտ է, հիմնականում երեկոյան 5-6-ից հետո՝ աշխատանքի կամ դասերի ավարտից հետո: Սահել ոչ բոլորը կարող են, սակայն շատերն ուզում են սովորել: Գոնե չմուշկների հետ կապված խնդիր չկա. չմուշկների վարձակալման կետ կա, կարելի է ժամերով վարձակալել 50 ռուբլով
[մոտ 80 ցենտ], և բոլոր չափսերը կան:
Սահադաշտը կառուցվել է Վլադիկավկազ քաղաքի (Հյուսիսային Օսիա-Ալանիա) ադմինիստրացիայի միջոցներով: Ցխինվալի հետ պայմանավորվածության համաձայն՝ առաջին կես տարին Ցխինվալը սահադաշտից կարող է անվճար օգտվել: Դրանից հետո այն կամ վճարովի կդառնա, կամ Հարավային Օսիան պետք է գնի:
Տեղի լրագրողները միահամուռ կերպով գրում էին, որ սառցադաշտն առաջինն է, որ Ցխինվալում երբեք սահադաշտ չի եղել: Սակայն պարզվեց, որ ամեն ինչ այնքան էլ այդպես չէ:
Պատմում է Ցխինվալի բնակիչ Օլգա Միխայլիդին.
«Մայրս, որը ծնվել է 1930թ-ին, ասում է, որ Ցխինվալի մեծ քաղաքային այգում սահադաշտ է եղել: 1960-ականներին լիճ է եղել այն տարածքում, որտեղ հիմա «Սատանի անիվն է», ձմռանը լիճը սառչում էր, և բարձր դասարանցիները գալիս էին, մաքրում ձյունն ու առույց սարքում: Այդտեղ պարզապես չմուշկներով սահում էին կամ հոկեյ էին խաղում: Այն ժամանակ չմուշկները պրիմիտիվ էին. հատուկ սայրերը պարաններով կապում էին կոշիկներին, իսկ հետո փայտիկով քաշում էին պարանները, որ չընկնեն:
Իսկ այդ սայրերը այն ժամանակ պատրաստվում էին անչափահաս օրինախախտների կողմից, որոնք իրենց պատիժն էին կրում Ցխինվալի դաստիարակչական աշխատանքային գաղութում: Այդպիսի համագործակցություն էր մի դեռահասների և մյուսների միջև:
Բացի այդ, այգում նաև փոքր դահուկային սահքուղի կար:
Ես ինքս ծնվել եմ 1974-ին և մանուկ հասակից հիշում եմ մեր նկուղում մեխից կախված պարաններով չմուշկները: Մայր ասում էր, որ դրանք մորաքրոջս տղայի՝ Բորյայի չմուշկներն են: Նա ինձնից 10 տարով մեծ էր, սակայն չեմ հիշում, որ տեսած լինեմ, թե ինչպես են դրանք օգտագործում: Այդպես էլ չմուշկները կախված մնացին, մինչև ժանգոտեցին և դեն նետեցինք»:
Ցխինվալի բնակիչ Օֆելյա Կումարիտովայի հիշողությունները.
«Իմ ավագ քույր Եվգենիան ինձնից 10 տարով մեծ էր, և լավ եմ հիշում, թե ինչպես էր այն սերունդը դահուկներով տարված: Այն ժամանակ դահուկային մրցումներ էին անցկացվում դպրոցների միջև: Երբեմն ես էլ էի քրոջս դահուկները վերցնում և քաղաքում փորձում քայլել դրանցով, սակայն քույրս շատ էր զայրանում վրաս:
Իսկ որդիս, որը ծնվել է 1970-ականներին, պատկանում է արդեն այն սերնդին, որը տարված էր հոկեյով: Այն ժամանակ քաղաքում հոկեյի բազմաթիվ բակային թիմեր կային: Հետո սերունդը մեծացավ, թե հետաքրքրությունը կորավ, թե կլիման փոխվեց, բայց Ցխինվալում էլ հոկեյ չեն խաղում»:
Հոդվածում արտահայտած մտքերն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ