Google-ը հայելի է․ կարող է և սարսափեցնել, և ուրախացնել
«Բոլորը խաբում են»․ գիրք, որը բեսթսելեր է հայտարարվել շատ ընկերությունների և հրատարակչությունների կողմից՝ Amazon-ից մինչև Economist։ Դրա հեղինակ Սեթ Սթիվենս-Դավիդովիցն աշխատել է Google-ում և, նրա խոսքով, տասը տարի ծախսել տարբեր տվյալների վերլուծության վրա։
Նա գրում է այն մասին, թե ինչ են մարդիկ փնտրում Google-ում և ինչու է դա մեր առջև բացում «մի աշխարհ, որը մեծապես տարբերվում է նրանից, թե ինչ ենք մենք տեսնում մեր շուրջը»։
Եվ ուրեմն ո՞րն է համընդհանուր սուտը։
•Թե ինչպես են հունգարացի օլիգարխները մոնոպոլիզացրել ազգային լրատվամիջոցներն ու շրժվում դեպի Եվրոպա
•Ի՞նչ է մտածում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասին Բրիտանիայի նոր վարչապետը
•Գլոբալ բնապահպանական աղետը կարելի է կանխել։ Ի՞նչ կարող ես անել դու
Ավելի գրավիչ երևալու ցանկություն
Սոցցանցերում ազնվություն ցուցաբերելու շարժառիթ չկա։ Ընդհակառակը, այնտեղ ուզում ես ավելի լավ տպավորություն թողնել։ Չէ՞ որ համացանցում ձեր ներկայությունն անանուն չէ․ դուք սիրալիրություն եք դրսևորում լսարանի նկատմամբ և ձեր մասին պատմում ընկերներին, ընտանիքի անդամներին, գործընկերներին, ծանոթներին և անծանոթներին։
Ավելի լավ հասկանալու համար, թե ինչն է պակաս սոցցանցերի տեղեկություններում, վերցնենք պոռնոգրաֆիան։
Բոլոր ժամանակների առավել հայտնի պոռնոգրաֆիկ տեսանյութը «Գերազանց մարմին, գերազանց սեքսն» է։ Այն դիտվել է 80 մլն անգամ։ Եթե սոցիալական մեդիաները մեզ հստակ պատկերացում տային այն մասին, թե որ տեսանյութն են մարդիկ դիտել, ապա «Գերազանց մարմինը․․․» պետք է տարածեին միլիոնավոր մարդիկ։
Այնուամենայնիվ, այն սոցցանցերում է հայտնվել ընդամենը մի քանի տասնյակ անգամ և միշտ՝ պոռնոաստղերի, այլ ոչ թե սովորական օգտատերերի էջերում։ Մարդիկ ակնհայտորեն չեն ուզում իրենց ընկերներին պատմել այդ տեսանյութի նկատմամբ իրենց հետաքրքրվածության մասին, թեև, ըստ ամենայնի, նրանք դիտել են այն։
Ֆեյսբուքյան աշխարհում թվում է, թե յուրաքանչյուր երիտասարդ շաբաթ օրերին գնում է զիլ երեկույթների։ Իրական աշխարհում մեծ մասը տանը միայնակ նստած է և անընդմեջ Netflix-ով սերիալներ է նայում։
Ֆեյսբուքյան աշխարհում աղջիկը 26 լուսանկար է հրապարակում իր բոյֆրենդի հետ երջանիկ արձակուրդից։ Իրականում դրանք հրապարակելուց անմիջապես հետո նա Google-ում գրում է․ «Ընկերս չի ուզում ինձ հետ սեքսով զբաղվել, ի՞նչ անել»։ Ի դեպ, հնարավոր է, որ այդ պահին նրա ընկերը նայում է «Գերազանց մարմին, գերազանց սեքս․․․» տեսանյութը։
Ֆեյսբուքի փորձարկումն՝ անձնական պատմություններով
2006թ-ի սեպտեմբերի 5-ին Facebook-ը ներկայացրեց իր գլխավոր էջի զգալորեն թարմացված տարբերակը։ Մինչ այդ թարմացումն օգտատերերը կարող էին իմանալ, թե ինչ են անում իրենց ընկերները՝ միայն մտնելով նրանց էջ։ Եվ այն ժամանակ կայքը մեծ հաջողություն էր համարում, եթե այդտեղ միաժամանակ 9,4 մլն մարդ էր գտնվում։
Սակայն այստեղ ինժեներները ստեղծեցին մի բան, որն անվանվեց News Feed (նորությունների ժապավեն, որն օգտատերերին պետք է տեղեկություններ տրամադրեր այն մասին, թե ինչ են անում նրանց բոլոր ընկերները։
Տասնյակ հազարավոր մարդիկ միանգամից սկսեցին հաղորդել, որ իրենք սկսել են ատել նորությունների ժապավենը, որ այն ներխուժում է անձնական կյանք։
Սակայն, երբ այդ արձագանքներից տարակուսած լրագրողները հարցազրույց էին վերցնում Ֆեյսբուքի համահիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգից, նա անվրդով էր։
Պատճա՞ռը։ Ցուկերբերգին հասանելի էին Ֆեյսբուքում քլիքերի և մարդկանց այցելությունների մասին տվյալները։ Նա գիտեր, որ իրականում մարդկանց շատ դուր է եկել նորությունների ժապավենը։ Նա ուներ տվյալներ, որոնք ապացուցում են դա։
Արդյունքում, բառացիորեն միանգամից մարդիկ սկսեցին զգալիորեն ավելի շատ ժամանակ անցկացնել Ֆեյսբուքում, քան նորությունների ժապավենի գործարկումից առաջ։ Օգոստոսին օգտատերերը դիտել էին կայքի 12 մլրդ էջ, իսկ հոկտեմբերին, նորությունների ժապավենի առկայությամբ՝ արդեն 22 մլրդ։
Եվ ժապավենը մնաց։ Այժմ օրական Ֆեյսբուք է գալիս ավելի քան մեկ միլիարդ ակտիվ օգտատեր։
Երբեք մի համեմատեք ձեր իրական իրավիճակը սոցցանցերում ուրիշների գրառումների հետ
Google-ը գաղտնիքներ է բացահայտել․
• թե որքան հզոր ուժ կարող են լինել մարդկանց միջև կապերը,
• թե որքան մեծ է մարդկանց հետաքրքրությունը ուրիշներին արտաքնապես գնահատելու հարցում,
• և թե որքան շատ են մարդիկ հետաքրքրված մյուսների մասին մակերեսային փաստեր իմանալու հարցում։
Առաջիններից մեկն այս դասը յուրացրել է Netflix ընկերությունը։
«Մի՛ վստահեք նրան, թե ինչ են խոսում մարդիկ, հավատացեք միայն դրան, թե ինչ են նրանք անում», — ասում են Netflix-ի մենեջերները։
Ընկերությունը սկզբից թույլ է տվել օգտատերերին ստեղծել այն ֆիլմերի ցանկը, որոնք նրանք կցանկանային տեսնել ապագայում, սակայն դրանք դիտելու ժամանակ տվյալ պահին չունի։ Այսպիսով, երբ մարդկանց ազատ ժամանակ էր հայտնվում, Netflix-ը կարող էր նրանց հիշեցնել այդ ֆիլմերի մասին։
Այնուամենայնիվ, այդ տվյալներում տարօրինակ մի բան է նկատվել։ Օգտատերերը գրում էին ցանկում մեծ քանակությամբ ֆիլմերի անվանումներ, սակայն, մի քանի օր անց, երբ նրանց հիշեցնում էին դրանց մասին, նրանք հազվադեպ էին դիտում տվյալ կինոնկարները։
Ուրեմն ո՞րն էր խնդիրը։
Պարզվեց, որ մեծ մասն, իմանալով, որ ցանկը հանրային է, գրում էին, որ ուզում են տեսնել «բարձրահունչ» հեղինակային ֆիլմեր և լուրջ փաստագրական ֆիլմեր։
Սակայն իրականում նրանց մեծ մասն ուզում էր դիտել միայն այն ֆիլմերը, որոնք սովորաբար դիտում են․ պարզ կոմեդիաներ կամ ռոմանտիկ ֆիլմեր։
«Մարդիկ անընդհատ ստում են իրենք իրենց», — ասում է Google-ի հետազոտողը։
Netflix-ը շատ արագ հասկացավ դա և սկսեց մոդել ստեղծել, որը հիմնված էր ոչ թե ցանկությունների, այլ միլիոնավոր քլիքերի և դիտումների վրա։
Արդյունքը․ հաճախորդները սկսեցին ավելի հաճախ այցելել Netflix և ավելի շատ ֆիլմեր դիտել։
«Ալգորիթմները ձեզ ավելի լավ են ճանաչում, քան դուք», — ասում է Քսավիե Ամատրիենը՝ Netflix-ի տվյալների հավաքագրման մասնագետը։
Սարսափելի հայելի
Գուգլում և սոցիալական ցանցերում արված միլիոնավոր հարցումների վերլուծությունը ցույց է տվել միլիոնավոր միայնակ գեյ տղամարդկանց գոյությունը, կանանց մի զգալի մասի, որոնք բռնաբարություն են երևակայում, ինչպես նաև այն, որ Ամերիկայում աֆրոամերիկացիների դեմ նախապաշարմունքը բավականին լայն տարածում ունի։
Պարզվեց, որ գոյություն ունեն երեխաների հետ դաժան վերաբերմունքի և ինքնուրույն կատարվող աբորտների բազմաթիվ սիրահարներ։
Պարզվեց, որ ամերիկյան հասարակությունում հասունանում են մոլի իսլամատյաց տրամադրություններ։
Օգտակար հայելի
Սակայն կան նաև փաստարկներ՝ հօգուտ այն բանի, որ մեծ քանակությամբ տվյալների վերլուծության օգնությամբ ստացված գիտելիքներ կան, որոնք կարող են բարելավել մեր կյանքը։ Դրանցից գլխավորները․
Google-ում մեզ հետաքրքրող ցանկացած հարցի որոնումը կարող է ցույց տալ, որ մենք միայնակ չենք այս աշխարհում։
Իրականում, կարծում է «Բոլորը ստում են» բեսթսելերի հեղինակ Սեթ Սթիվենս-Դավիդովիցը, շատ տվյալներ կարող են հաստատել հայտնի արտահայտությունը․
«Երբեք մի համեմատեք այն, ինչ ձեր ներսում է, նրա հետ, ինչ ուրիշները ցուցադրում են»։
Ճիշտ է, նոր ձևաչափով այն այսպես է հնչում․
«Երբեք մի համեմատեք ձեր որոնողական հարցումները Google-ում սոցիալական ցանցերում ուրիշների գրառումների հետ»։