Քաղաքականություն

Հայաստանի նախկին նախագահը ցուցմունքներ է տվել խորհրդարանական հանձնաժողովին, որը հետաքննում է 2016 թ–ի «քառօրյա պատերազմին» հայկական կողմի պատրաստվածությունը

Սերժ Սարգսյանը լրագրողներին վստահեցրել է, որ կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո կպատասխանի նրանց բոլոր հարցերին, որոնք վերաբերում են հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած այդ սրացմանը

Ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանի իշխանություններին առաջարկել է բանտից ազատել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին

Ավելի ուշ Գարեգին Երկրորդը կոչ է արել չքաղաքականացնել իր խոսքերն ու իր ասածն համատեքստից դուրս չդիտարկել, սակայն մինչ այդ Վեհափառը կոշտ պատասխան է ստացել վարչապետի մամուլի խոսնակից

Կորոնավիրուս․ Թրամփն ընդդեմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության

ԱՄՆ նախագահը քննադատել է Առողջապահության համաշխարհային կազմակերությանը Չինաստանին համակրելու համար և պատասխան է ստացել․ «Մի՛ քաղաքականացրեք պանդեմիան, եթե չեք ուզում, որ աշխարհում դրան զոհ գնացածների թիվն ավելանա»։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է ադրբեջանական կողմից դիվերսիայի փորձի և վիրավոր դեռահասի մասին։ Ադրբեջանը հերքում է տեղեկությունը

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունն ի պատասխան հայտարարում է, որ կրակել են Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ