Վրաստան

Վրաստանում հակառեկորդ է․ կորոնավիրուսով վարակման 3 473 նոր դեպք և մահվան 37 դեպք

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 3 473 դեպք կա, համավարակի մեկնարկից ի վեր անգամ մոտ ցուցանիշ չի եղել։ Մեկ օրում մահացել է 37 հիվանդ, ինչը նույնպես աննախադեպ ցուցանիշ է

Ռուսական մարտական ինքնաթիռները՝ Վրաստանի երկնքում․ օդային տարածքը բաց է պատերազմին հաջորդած 12 տարվա մեջ առաջին անգամ

Թբիլիսիում հայտարարում են Ադրբեջանի և Հայաստանի խնդրանքով օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար բացելու մասին

Կարծիք․ ո՞վ է փոխարինելու Հայաստանի վարչապետ Փաշինյանին

Վրացի փորձագետ Թոռնիկե Շարաշենիձեն՝ այն մասին, թե ինչ է փոխվել Հարավային Կովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար 45-օրյա արցախյան երկրորդ պատերազմից հետո

Վրաստան․ ընդդիմությունը նոր հանրահավաքի է կանչում, իշխանությունները խոսում են քրեական գործեր հարուցելու մասին

Վրաստանում ընդդիմությունը կոչ է անում նոր ցույցի դուրս գալ, իշխանությունները զգուշացնում են կոշտ միջոցների վերաբերյալ, մեղադրում են ընդդդիմության առաջնորդներին և խոստանում քրեական գործեր հարուցել

«Ջրի այնպիսի ուժեղ շիթ է, որ անհնար է դեմքը ձեռքերով ծածկել»․ թե ինչպես էին ցրում ցույցը Թբիլիսիում։ Տեսանյութ

Այսպես էին ցրում Թբիլիսիի ցույցը նոյեմբերի 8-ին՝ ջրցանների և արցունքաբեր գազի կիրառմամբ, ընդդիմությունը հայտարարում է, որ չի համակերպվելու խորհրդարանական ընտրությունների կեղծման հետ

Հազարավոր մարդիկ՝ ընտրությունների կեղծման դեմ թբիլիսյան ակցիային։ Ֆոտոռեպորտաժ

Վրաստանում ընդդիմությունը կեղծված է հայտարարել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, պահանջում է ԿԸՀ նախագահի հրաժարականը, նոր ընտրություններ և ձերբակալվածների ազատ արձակում

Կրկին չի կարելի տնից դուրս գալ երեկոյան 10-ից հետո․ կարանտինը Վրաստանի խոշոր քաղաքներում

Թբիլիսիում և Վրաստանի ևս վեց քաղաքներում կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճի պատճառով նոյեմբերի 9-ից տեղաշարժի սահմանափակումներ են գործելու երեկոյան 22.00-ից մինչև առավոտյան հինգը

Վրաստանում փողոցում դիմակ կրելը պարտադիր է դառնում։ Համընդհանուր կարանտին չի լինելու

Վրաստանում այսուհետ բոլորը պարտավոր են դիմակ կրել, կանոնը խախտողներին տուգանելու են 6 դոլարին համարժեք գումարով։ Սակայն քաղաքներ ու հաստատություններ փակել չի պլանավորվում

Վրաստանում ԱՄՆ դեսպանատուն․ ընտրությունների ընթացքում գրանցված խախտումները բավարար չեն արդյունքները ոչ լեգիտիմ ճանաչելու համար

Դեսպանատունն ուշադրություն է հրավիրում ընտրակաշառքների և ընտրողներին վախեցնելու վրա, այնուամենայնիվ, կոչ է անում քաղաքացիներին համբերություն դրսևորել և օրենքը պահպանել

«Նոր ընտրություններ»․ Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց ցույց է անում ընդդիմությունը։ Լուսանկարներ

Վրաստանում ընդդիմությունը ցույց է անում խորհրդարանական ընտրությունների դեմ՝ դրանք կեղծված համարելով, և պահանջում նոր ընտրություններ

9 կուսակցություն կանցնի Վրաստանի նոր խորհրդարան, ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքը

Իշխող կուսակցությունն առաջատարն է՝ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով, 1-տոկոսանոց շեմը հաղթահարել է ինը կուսակցություն։ Ընդդիմությունը հայտարարում է ընտությունները կեղծելու մասին

Վրաստանը խորհրդարան է ընտրում, որը կղեկավարի երկիրը առաջիկա չորս տարիներին

Հոկտեմբերի 31-ին Վրաստանում խորհրդարան է ընտրվում, ընդդիմությունը համախմբվել է իշխող կուսակցությանը լուրջ քաղաքական ուժ հակադրելու համար

Վրաստան․ միացյալ ընդդիմությունը վերջին հանրահավաքն է անցկացրել ընտրություններից առաջ

Միացյալ ընդդիմության առաջնորդները ցուցարարների առաջ ելույթ են ունեցել Ազատության հրապարակում։ Բուբա Կիկաբիձեն՝ «Միացյալ ընդդիության» ցուցակի առաջին համարը, մի քանի երգ է երգել։ Երգել են նաև այլ երգիչներ, այդ թվում՝ Սոֆո Բաթիլաշվիլին և Մերաբ Սեփաշվիլին։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին