Brexit: Վրաստան, սթափվիր
Վրաստանի համար, որը Եվրամիությունից մոտակա ժամանակներս պատասխան է սպասում առանց վիզային ռեժիմ հաստատելու վերաբերյալ, ԵՄ-ը լքելու Մեծ Բրիտանիայի որոշումը հատկապես արդիական է: Հունիսի 23-ին կայացած հանրաքվեին բրիտանացիները քվերակեցին ԵՄ-ից դուրս գալու օգտին:
Ի՞նչ են այդ մասին խոսում Թբիլիսիում
Փորձագետների ու քաղաքական գործիչների կարծիքը
Գիա Նոդիա, քաղաքագետ.
Կարճաժամկետ հեռանկարում բրիտանական հանրաքվեի արդյունքները Վրաստանի համար անբարենպաստ են. Եվրամիությունը շոկային վիճակում է, և այժմ չի կարող կենտրոնանալ ուրիշների վրա:
Վրաստանում, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի (սակայն աշխարհամասի այլ ազգերի պես), եվրասկեպտիկն առաջին հերթին Ռուսաստանի կողմնակիցն է, այդ պատճառով էլ նրանք խոսելու առիթ կունենան: Կարճաժամկետ հեռանկարում Ռուսաստանը նույնպես շահեկան դիրքում է, քանի որ ԵՄ թուլացումը մեխանիկորեն Ռուսաստանին ձեռնտու է դառնում (սակայն ուժեղցնում է նրան, թե թուլացնում երկարաժանկետ հեռանկարում, այլ հարց է):
Սակայն, եթե դրան ավելի լայն նայենք ու փիլիսոփայորեն մոտենանք, դա զանգվածների մեծ հաղթանակ է էլիտաների հանդեպ. Բրեքսիթը հաղթեց բրիտանական էլիտաների կոնսենսուսի հետ պայքարում: Նույն տենդենցն է նկատվում նաև առաջատար երևմտյան ժողովրդավարություններում՝ Ատլանտիկ օվկիանոսի երկու կողմերում (օրինակ, Թրամփի ու Սանդերսի ֆենոմենները նույնպես զանգվածների ընդվզում է): Հենց այդ պատճառով է այս ամենը Եվրամիության ընդհանուր նախագծի համար վտանգ ներկայացնում, քանի որ այս նախագիծն ի սկզբանե այդ էլիտաների նախագիծն է եղել զանգվածների դեմ:
Սալոմե Զուրաբիշվիլի, Վրաստանի նախկին արտգործնախարար.
Մեծ Բրիտանիան հեռանում է Եվրոպայից: Ֆինանսական կորուստն ակնհայտ է: Սակայն գլխավորն այլ բան է. սա էգոիզմի, անմտության, սահմանափակ մտածողության, վախի ու անհանդուրժողականության հաթանակ է… Նրանց հաղթանակն, ովքեր մտածում են, որ ապագայի հրամայականների վրա աչք փակելով անցյալ վերադառնալը և ինքնամեկուսանալը կօգնի պաշտպանվել գլոբալ սպառնալիքներից: Նրանք մեծապես սխալվում են: Այսօր Մեծ Բրիտանիան չկարողացավ ներկայի աչքերին նայի և հրաժարվեց ապագայից: Մեծ Բրիտանիան կրկին կղզի դարձավ:
Ելենե Խոշտարիա, «Միասնական ազգային շարժում»
Անկասկած Բրեքսիթը հստակ և, հնարավոր է, տհաճ փոփոխությունների առիթ կդառնա, և Ռուսաստանը տեղի ունեցածը կփորձի Եվրոպայի թուլացում հռչակել:
Պարզ է նաև, որ դրանից կօգտվեն ազգայնականները:
Սակայն.
- Մեծ Բրիտանիան Եվրամիության պատմության մեջ առանձնահատուկ դեպք է: Այն անդամակցել է կառույցին միայն 1973թ-ին և չի մասնակցել մի շարք ինտեգրացիոն գործընթացների (չի ընդունել միասնական արժույթ և Շենգեն գոտի չի մտել):
- Բրեքսիթը չի կարելի չգիտակցված հակաեվրոպական գործընթաց անվանել, որի ետևում կանգնած են արմատական ազգայնականները: Այն, առաջատար կուսակցությունների և քաղաքական գործիչների կողմից շատ պրագմատիկ հարցերի, ինչպիսիք են տնտեսությունը, ներդրումնեըը, միգրացիան, լուրջ քննարկման արդյունք է:
- Եվրամիությունից դուրս գալու որոշում ընդունելով՝ Մեծ Բրիտանիան հարցականի տակ չի դնում եվրոպական արժեքները և չի ձգտում փոխել վերաբերմունքը Ռուսաստանին (ինչպես դա եղավ Ֆրանսիայի և Եվրոպայի այլ երկրների ազգայնական տրամադրություններ ունեցող ուժերի դեպքում):
- Եվրամիության համար Մեծ Բրիտանիայի հեռանալը պետք է լուրջ ազդակ լինի ավելորդ բյուրոկրատիայի և կարգավորումների բարեփախման համար:
Մեծ Բրիտանիայում Վրաստանի նախկին դեսպան Գիորգի Բադրիձե.
Չկա ոչ մի երաշխիք, որ ԵՄ-ից դուրս գալով և հրաժարվելով եվրոպական կանոնակարգերից, Մեծ Բրիտանիան կստանա առավելություններ, որոնց վրա հույս է դրել:
Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա խնդիրներն իրենց հետ բերում են նաև հստակ հնարավորություններ, և ԵՄ-ը դրանցից օգտվելու հնարավորություն ունի:
Եվրամիությունը կարող է այս հանրաքվեն ընդունել որպես բարեփախումներ սկսելու լուրջ ազդակ: Հակառակ դեպքում ԵՄ-ն առանց Մեծ Բրիտանիայի շատ ավելի թույլ կլինի: Եվ եթե արմատական փոփոխությունների չգնա, միակն, ով դրանից կշահի, Ռուսաստանը կլինի: Ռուսաստանի համար թույլ ԵՄ և թույլ Մեծ Բրիտանիան այն են, ինչ պետք է:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հետևանքով Վրաստանն այդ կառույցում կարևոր կողմնակից կորցրեց:
Ի՞նչ են խոսում Ֆեյսբուքում
«Մենք արթնացանք այլ դարաշրջանում», — գրում են այսօր Ֆեյսբուքի վրացական սեգմենտում:
#brexit հաշթագն անսպասելի տարածվել է վրացական սոցցանցերում:
Թրենդ առաջին. «Միգուցե հիմա՞ Եվրոպան ուշքի գա»
«Սա սառը ցնցուղ է Մերկելի ու եվրապաշտոնյաների՝ բյուրոկրատների համար, ովքեր Եվրամիության գաղափարին ավելի շատ վնաս հասցրին, քան այդ կառույցի երդվյալ թշնամիները»:
«Նման քաղաքականությամբ ու բյուրոկրատիայով Եվրամիությունը միևնույն է հեռանկարներ չուներ: Հուսով եմ, որ հիմա նրանք ուշքի կգան և կփորձեն ինչ-որ բան փոխել»:
«Դրան դրական տեսանկյունից նայենք. այժմ Եվրամիությունում ինչ-որ ժամանակով կմոռանան վարունգների չափի կարգավորումների մասին»:
«Երբ մենք արդեն Եվրամիություն մտնենք, այնտեղ կմնան միայն Մոլդովան և Ուկրաինան: Եվ կսկսենք միմյանց մոտ առանց վիզայի մեկնել»:
«Եվրամիությունը բյուրոկրատիա է»:
«Բրիտանացիները համաշխարհային շուկայական տնտեսության հիմնադիրներն են: Այդ պատճառով էլ նրանց մոտ չարմատավորվեց եվրոպացիների բյուրոկրատական և սոցիալիստական համակարգը»:
«Ուշքի՛ եկ, Եվրո՛պա: Եվրամիության նման քաղաքականության պարագայում Ռուսաստանը հեշտությամբ կուլ կտա Վրաստանին և Ուկրաինային, իսկ Թուրքիան իսլամիստական պետություն կդառնա»:
Թրենդ երկրորդ. «Եվրասկեպտիկները կշատանան, իսկ դրանից օգուտ կքաղի Ռուսաստանը»
«Հիմա Եվրամիությունը Վրաստանի պես երկրների ժամանակը դեռ երկար չի ունենա: Շոկից ազատվելու համար տարիներ կպահանջվեն»:
«Հիմա կսկսվի. և սա ձեր Եվրամիությո՞ւնն է: Նույնիսկ բրիտանացիներին այն պետք չէ…»:
«Այժմ Ռուսաստանն իրեն ավելի վստահ կզգա: Իսկ դա շատ վտանգավոր է և՛ Վրաստանի, և՛ ամբողջ աշխարհի համար»:
«Ռուսական լրատվամիջոցներն իրենց չեն կորցնում՝ անթաքույց ուրախանում են, որ բրիտանացիները դուրս են եկել Եվրամիությունից: Բաժանել թշնամուն հետո ավելի հեշտ հաղթելու համար. դա մեդիայի (և իհարկե այդ երկրի ղեկավարության) վաղեմի երազանքն է»:
Հրապարակվել է 24.06.2016