Աբորտների քանակը տարեցտարի աճում է, մինչդեռ նորածինների թիվն՝ անկասելիորեն նվազում: Եթե 4 տարի առաջ մոտավորապես 6 երեխայի հաշվարկով 1 աբորտ էր տեղի ունենում, այսօր արդեն, յուրաքանչյուր 4-ին բաժին է ընկնում 1 աբորտ:
Փորձագետները, որպես կանոն, համակածիք են, որ աբորտների քանակի աճի պատճառը բնակչության ոչ բավարար կրթվածությունն է:
Բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Էլնարա Հուսեյնովա.
«Այդ խնդիրը հատկապես սուր է մեր երկրի հեռավոր շրջաններում, որտեղ կանայք ոչ մի կերպ չեն համաձայնում հակաբեղմնավորիչներ ընդունել: Կանանցից շատերը մինչև հիմա վստահ են, որ հորմոնները չարիք են, դրանից տուժում է առողջությունը, սակայն աբորտներն էլ ավելի մեծ չարիք են», — ասել է Հուսեյնովան «Էխո» թերթին:
Աբորտների վիճակագրության աճի մեկ այլ պատճառ է նշում Ադրբեջանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի բժիշկ Լեյլա Մամեդովան: Նրա կարծիքով՝ աբորտների «պաշտոնական» քանակի ավելացումը կապված է այն բանի հետ, որ հիվանդանոցներում բարելավվել է վերահսկողության համակարգը, և ավելի շատ աբորտներ է հաջողվել հաշվառել:
Ադրբեջանում աբորտների ամենատարածված պատճառն ապագա երեխայի սեռն է: Ընտանիքները տղա ժառանգ և տան օգնական են ուզում ունենալ, իսկ աղջիկներից ազատվում են: Սելեկտիվ աբորտները նախկինի պես Ադրբեջանում ամենաարդիական խնդիրն են:
Ադրբեջանում սելեկտիվ աբորտների խնդրի մասին ավելի մանրամասն՝ JAMnews-ի նյութերում:
Աբորտները ԽՍՀՄ-ում, այդ թվում՝ Ադրբեջանում, օրինականացվել են 1955թ-ին: Անկախացումից հետո Ադրբեջանն աբորտների վերաբերյալ օրենսդրությունը չի փոխել: Ներկա պահին Ադրբեջանում աբորտները թույլատրված են հղի կնոջ պահանջով մինչև 28 շաբաթական հղիություն: Այդ ժամկետից հետո՝ միայն լուրջ բժշկական պատճառների առկայության դեպքում: