Փոշեկուլի մասին
Աբխազիայի վերահսկիչ պալատը հրապարակել է իր ամենամյա հաշվետվությունը: Չնայած որ որպես հետազոտման տարեթիվ նշվում է 2015թ-ը, իրական աուդիտը զգալիորեն դուրս է գալիս տվյալ ժամանակահատվածի շրջանակից: Փաստացի խոսքը վերջին հնգամյակի մասին է:
Մանրամասն չեմ վերլուծելու տվյալ փաստաթուղթը, քանի որ այն շատ ծավալուն է և բազմակողմ: Կանգ առնեմ միայն դրա մի կողմի վրա: Այն հատվածի, որում գլխավոր կառուցվածքն է, որը վերահսկում է բյուջետային միջոցների իրավաչափ օգտագործումը և որը հերթական անգամ անմխիթար եզրակացության է գալիս. պետությանը պատկանող ձեռնարկություններն արդյունավետ չեն իրենց տնտեսական գործունեությունում:
Բյուջետային գումարների ներդրումը բոլոր այդ ՌՈւՊ-երում, ՄՈւՊ-երում՝ պետությանը պատկանող ունիտար ձեռնարկություններում, սովորական փոշեկուլի աշխատանքի սկզբունք է հիշեցնում, որը միայն մի կողմ է փչում: Ոչ մի արդյունք չկա:
Հաշվապահական հաշվետվություններում չնչին եկամուտը մի՞թե մեծ ձեռքբերում ենք համարելու՝ իմանալով ձեռնարկությունում ներդրված հսկայական գումարի մասին և պատկերացում ունենալով տվյալ բիզնեսի իրական ծավալների մասին:
Վերահսկիչ պալատի հաշվետվությունը որոշակի ոլորտի վերաբերյալ եզրակացության է գալիս. գրանցում է, որը ճանապարհորդությունների և էքսկուրսիաների ողջ բյուրոն, որը ենթարկվում է առողջարանների և զբոսաշրջության նախարարությանը, արդյունավետ չէ իր աշխատանքում:
Ցավոք, աբխազական իրողությունում պետական ձեռնարկության գործառույթները հավասարեցվում են սովորական կերակրատաշտի դերին: Մեծ պետերի կողմից հովանավորվող տնօրենը սովորաբար եղբայր է, խնամի կամ բարեկամ: Եվ նա անպատիժ կերպով կարող է ձեռնարկության գործունեությունը հասցնել անտրամաբանական, ոչ մի տնտեսական օրենքի չենթարկվող պլանաչափ վիճակի: Նա կարող է բթորեն սնանկացնել այն, լկտիաբար կամ ծածուկ գողանալ, սակայն երբեք նույնիսկ մտքով չի անցկացնի բյուջե վերադարձնել հասանելիք դիվիդենդները:
Եթե մասնավոր ձեռնարկություն ընդունված մենեջերն իրեն թույլ տար այն աճպարարությունների գոնե մեկ տասներորդ մասը, որն իրեն թույլ է տալիս պետական ձեռնարկության նրա միջին վիճակագրական գործընկերը, վաղ թե ուշ ընկերության տերը նրան լուրջ հաշիվ կներկայացներ, որը նա ամեն դեպքում ստիպված կլիներ վճարել՝ վաճառելով տունը, մեքենան, կնոջ զարդերը, տոկոսով փող վերցնելով: Կամ գոնե կփախչեր Աբխազիայից: Սակայն այնտեղ էլ կգտնեին և կվերցնեին իրենց հասանելիքը: Մեկից մեկ է:
Այլ բան է ՌՈւՊ-ի կամ ՄՈւՊ-ի տնօրենը: Ինչ ուզում ես, արա քո ձեռնարկույթունում, ոչ ոք քեզ խոսք անգամ չի ասի: Քանի որ մեր աբխազական գիտակցությունում վաղուց է ձևավորվել այն ըմբռնումը, որը պետական սեփականությունը դա փոշու մեջ ընկած անտեր մի բան է, ով այն հանկարծ «գտավ», դրա իսկական տերն է: Իսկ տերն ինքն է իրեն վերահսկողը:
Ի դեպ, նման տնտեսվարությունից ինքը տուժողը, այսինքն՝ պետությունն, այդ հարցում կարծես լիովին համամիտ է քաղաքացիների հետ: Նա այդ ձեռնարկությունն այնքան էլ իրենը չի համարում: Հակառակ դեպքում դժվար է հասկանալ, թե ինչու մինչև հիմա ոչ մի պատիժ պետական ունեցվածքի և բյուջեի փողերի ոչ արդյունավետ կառավարման համար մեր քրեական օրենսգիրքը չի նախատեսում: Ոչ միայն նստեցնելը, այլ նաև վնասը փոխհատուցելն է անլուծելի խնդիր:
Խոսքը գնում է ոչ միայն ձեռնարկությունների, այլ նաև հողերի մասին, որոնք Աբխազիայում պաշտոնապես առքուվաճառքի առարկա չեն կարող դառնալ, սակայն որը վաղուց գաղտնի արդեն մաս-մաս է արվել. մի մասը վաճառվել է, իսկ մնացածը սպասում է իր գնորդին:
Եվ ահա այնքան ժամանակ, մինչև պետական, համաժողովրդական սեփականության հանդեպ վերաբերմունքը լիովին չփոխվի, մեզ ապագայում ոչ մի լավ բան չի սպասվում: Միայն հետաքրքրված անձանց առանձին խմբեր են ժամանակ առ ժամանակ հայրենասիրական կարգախոսներով հանրահավաքներ կազմակերպելու, ժամանակ առ ժամանակ վերահսկողություն վերցնելու այդ անտեր պետական սեփականության հանդեպ և հետևաբար տարբեր կլաններում կոմունիստական բարօրության հասնելու:
Եվ դա շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև այդ «արդյունավետ» մեթոդներում վերջնականապես չլուծենք երկիրը:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ
Հրապարակվել է՝ 27.12.2016