Բաքվում կայացել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը
Հոկտեմբերի 30-ին Բաքվում կայացել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման հանդիսավոր արարողությունը:
Երկաթուղու շինարարությունը տասը տարուց ավել է տևել: Բացումը բազմիցս հետաձգվում էր տարբեր պատճառներով: Ի վերջո, չորս պետությունների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Ղազախստանի ղեկավարներն այսօր պաշտոնապես «կանաչ լույս» վառեցին առաջին գնացիքի ճանապարհին, որը շարժվելու է Բաքվից և Թբիլիսիով Կարս է հասնելու: Արարողությանը մասնակցել են նաև Ուզբեկստանի և Ղրղզստանի կառավարությունների ներկայացուցիչներ:
«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Եվրոպան Ասիային կապող ամենավստահելի և կարճ ճանապարհն է: Սկզբնական փուլում երկաթուղու միջոցով տեղափոխվելու է 5 մլն տոննա բեռ, հետագայում՝ 17մլն տոննա: Երկաթուղին Եվրասիան վերածում է տրանսպորտային քարտեզի կարևոր հատվածի: Այն ծառայելու է զբոսաշրջության զարգացմանը, կայունությանն ու անվտանգությանը, մեծացնելու է փոխադարձ ներդրումների ծավալը, ուժեղացնելու մեր երկրների աշխարհաքաղաքական նշանակությունը», — նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ողջույնի խոսքում: Նա հավելել է.
«Ոմանք չէին հավատում Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի բարեհաջող ավարտին, Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը բարեհաջող ավարտել են այս նախագիծը»:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ընդգծել է տրանսպորտային միջանցքի կարևոր նշանակությունը Եվրապայի և Ասիայի երկրների միջև:
«Բաքու-Թբիլիսի-Կարսի հաջողությունը կապված է Չինաստանի հետ աճող տնտեսական համագործակցությամբ: Այսօր մեկնարկող կոնտեյներային կազմը նշանակետում կլինի 8 օրվա ընթացքում Չինաստանից դուրս գալուց հետո», — ասել է Կվիրիկաշվիլին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնեց այդ գնահատականին.
«Մենք միացնում ենք Եվրոպան Ղազախստանի Ակտաու և Թուրքմենստանի Թուրքմենբաշի նավահանգիստներին: Բաքու-Թբիլիսի-Կարսը 6 մլն տոննա բեռ և 1 մլն ուղևոր է փոխադրելու: 2030թ-ին այդ թվերը կհասնեն 17մլն տոննա բեռի և 3 մլն ուղևորի» — ասել է Էրդողանը:
Միջոցառմանը ելույթ ունենալիս Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտաևը հաղորդեց, որ երկաթուղին կկրճատի Ասիայից Եվրոպա փոխադրումների ժամկետները. «Բաքու—Թբիլիսի—Կարս նախագծում ավելի քան 10 մլրդ դոլար է ներդրվել: Այս նախագիծն էլ ավելի կկրճատի Ասիայի և Եվրոպայի միջև փոխադրումների ժամկետները»:
Տնտեսական ոլորտի փորձագետ, «Ռեալ» ընդդիմադիր շարժան գործադիր քարտուղար Նաթիկ Ջաֆարլին, նշելով Բաքու—Թբիլիսի—Կարս երկաթուղու քաղաքական կարևորությունը, կասկած է հայտնել դրա տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ:
«Ադրբեջանը, լինելով այդ նախագծի հիմնական դոնոր, դրա իրագործան վրա մոտ մեկ միլիարդ դոլար է ծախսել: Այդ երկաթուղուց ստացված եկամուտն առաջիկա տարիներին հազիվ թե գերազանցի 20-30մլն դոլարը: Բացի այդ, զգալի բնական խոչընդոտներ կան «Պեկինից Լոնդոն» ճանապարհին. դա Կասպից ծովով ուղևորվող լաստանավն է և Թուրքիա, Եվրոպա մտնելիս անիվները փոխելու անհրաժեշտությունը, ինչպես հայտնի է, ռուսական երկաթուղիների երկաթուղագծերի ստանդարտը տարբերվում է եվրոպականից: Այդ ամենը ժամանակի կորուստ է: Հրաշք կլինի, եթե նախագիծը ծախսերը հանի 25-30 տարուց», — կարծում է Ջաֆարլին:
• Բաքու—Թբիլիսի—Կարսը կառուցվել է ադրբեջանա—վրացա—թուրքական միջպետական հաաձայնագրի հիան վրա: Նախագծի իրականացուը սկսվել է 2008թ—ին: Նախագծի շրջանակում վերականգնվել է Վրաստանի Ախալքալաք կայարանից մինչև Կարս քաղաք հասնող երկաթգիծը: Երկաթուղու ընդհանուր երկարությունը կազմում է 826կմ:
• Երկաթուղու շահագործման նախնական փուլում նախատեսվու է մեկ մլն ուղևոր և 6.5 մլն տոննա բեռ տեղափոխել, երկրորդ փուլում բեռնափոխադրումների ծավալը կարող է հասնել 17մլն տոննայի, իսկ ուևորափոխադրմանը՝ տարեկան 2-3մլն ուղևորի: