Իրաքցի կանայք
2017թ-ի տվյալներով՝ Վրաստանում Իրաքից և Սիրիայից 862 փախստական է ապրում: Նրանց մի մասն արդեն պաշտոնական կարգավիճակ է ստացել, մի մասը սպասում է այն ստանալուն: Վրաստանում նրանց հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ: Ոմանք նրանց համատեքստում քննարկում են անվտանգության հարցեր և ասում, որ 271 հազար սեփական բռնի տեղահանված ունեցող երկրի համար Արևելքից եկած փախստականներն անթույլատրելի ճոխություն են: Հասարակության մյուս մասը պարզապես վախենում է օտար մշակույթի հետ հարաբերակցվել:
Մենք ծանոթացել են Վրաստանում ապրող երեք կանանց հետ: Մենք ցանկանում էինք լսել նրանց պատմությունները, թե ինչից են նրանք փախչել, ինչու են Վրաստան եկել, ինչ են մտածում և ինչի մասին երազում:
Իֆթիսամին, Իյամին և Նադիային խնդրել ենք երեք առարկա ընտրել, որոնք նրանց մոտ ասոցացվում են երեք հստակ բառերի հետ: Որպես այդպիսիք մենք ընտրել էինք հայրենիք, Վրաստան, երազանք բառերը:
Իֆթիսամ Ալսուրայի
«2012թ-ի սեպտեմբերի 26-ին շատ շոգ էր: Առավոտից պատրաստվում էի հյուրեր ընդունել, ճաշ էի պատրաստում,: Բացի այդ, պետք է ուղեբեռ հավաքեի: Երբեք չգիտես, թե ինչ դնել ճամպրուկում, երբ առհավետ լքում ես հարազատ տունը: Այդ երեկո եկան բարեկամներն ու ընկերները: Ամեն ինչ սկսեցինք վերհիշել: Մերթ լալիս էինք, մերթ ծիծաղում: Հասկանում էինք, որ, հնարավոր է, վերջին անգամ ենք տեսնվում: Անընդհատ հիշում եմ այն պահը, երբ տաքսի նստեցինք, և վերջին հայացք գցեցի մեր տան վրա: Անվտանգության նկատառումներով օդանավակայան ուղևորվելիս մի քանի անգամ տրանսպորտ փոխեցինք: Իրաքում չեն սիրում, երբ ինչ-որ մեկը լքում է հայրենիքը».
Իյամ Ալսուրաի
«Կանայք այստեղ ազատ են, կարող են ցանկացած պահի տնից դուրս գալ: Իրաքում այդպես չէ: Օրինակ, չի կարելի դուրս գալ առանց հիջաբի: Կանայք ընդհանրապես աշխատում են առանց առանձնակի կարիքի փողոցում չգտնվել, պետք է արագ հասնել պետք եղած վայր: Իսկ թբիլիսյան փողոցներով քայլում ենք հաճույքով, առանց վախենալու»:
Նադիա
Ես հաճախ եմ վերադարձը պատկերացնում: Դա այն նախապատերազմյան Իրաքն է: Սակայն կյանքն ինձ սովորեցրել է, որ մարդ պետք է ընտրություն ունենա: Ես երբեք երեխաներիս չեմ ստիպի ապրել այնտեղ, որտեղ ես եմ ուզում: Երեխաներս չափահաս են և իրենք են ընտրություն անում՝ վերադառնալ, թե՝ ոչ:
Մեր ընտանիքի անդամներից մեկին սպանել են երեխաներիս աչքի առջև: Ես չեմ ուզում, որ երեխաներս երբևէ կրկին այդպիսի բան տեսնեն: Մենք սունիներ ենք, իսկ Բաղդադում ապրում էինք շիաների թաղամասում: Այդ պատճառով էլ անընդհատ մեր հասցեին սպառնալիքներ ենք լսել: Ես երազում եմ, որպեսզի մարդիկ միմյանց չհետապնդեին կրոնական պատճառներով: Ես խաղաղություն եմ ուզում, ուզում եմ վերադառնալ իմ ողջ ընտանիքովև լինի ինչպես առաջ՝ այն երջանիկ ժամանակ, երբ այնտեղ էինք ապրում:
Փախստականի կարգավիճակ ստանալու ընթացակարգը
Այսօր Վրաստանում ապաստան է փնտրում 89 իրաքցի և 20 սիրիացի: Փախստականի կարգավիճակ է ստացել 103 իրաքցի և 5 սիրիացի, հումանիտար կարգավիճակից օգտվում է 566 իրաքցի և 79 սիրիացի:
Վրաստանում հայտնված ցանկացած արտասահմանցի, որն ապաստան է փնտրում, հետևյալ ընթացակարգն է անցնում. դիմում է փախստականների և բռնի տեղահանված անձանց նախարարություն և գրանցվում: Հաջորդ փուլում հատուկ հարցաթերթ է լրացնում և հարցազրույց անցնում: Նրա փաստաթղթերի ուսումնասիրումը կարող է 6-21 ամիս տևել:
Եթե պարզվի, որ մարդուն հայրենիքում վտանգ է սպառնում ռասայական, կրոնական և ազգային հատկանիշով կամ որոշակի սոցիալական խմբի պատկանելիության կամ քաղաքական հայացքների պատճառով, Վրաստանն իրավունք չունի նրան փախստականի կարգավիճակ չտալ:
Հումանիտար կարգավիճակ կարող են ստանալ նրանք, ում անմիջականորեն վտանգ չի սպառնում, սակայն նրանց երկիրը պատերազմի, բռնության մեջ է, ինչը նրանց կյանքի համար վտանգ է ներկայացնում:
Հումանիտար և փախստականի կարգավիճակ ստացած անձանց նույնականացման փաստաթուղթ է տրվում:
Վրաստանում փախստականներին նույնականացման փաստաթուղթ է տրվում 3 տարի ժամկետով՝ ավտոմատ երակարացման հնարավորությամբ: Հումանիտար կարգավիճակը վերանայվում է ամեն տարի:
Վրաստանի օգնությունը
Բոլոր փախստականները կամ հումանիտար կարգավիճակ ունեցողները Վրաստանի կառավարությունից 45 լարի են ստանում: Նրանք նաև օգտվում են առողջապահության նախարարության ծառայությունների նվազագույն փաթեթից:
Հատուկ դեպքերում, որը որոշում է հատուկ հանձնաժողովը, կարելի է հավակնել վարձով բնակարանի, լրացուցիչ սոցիալական ծառայությունների, բժշկական փաթեթի հարցում, ձմռանը բնակարանի ջեռուցման համար 50 լարի պետական օգնությանը:
Կարգավիճակ տալուց առաջ պետությունն ապաստան փնտրող անձանց ժամանակավոր բնակարան է առաջարկում: Օրինակ, Մարտկոպի հատուկ կենտրոնում: Դա հյուրանոցային տիպի շենք է, որտեղ նրանց առօրյա կյանքի իրեր են տրամադրվում: Բացի այդ, մինչև կարգավիճակ ստանալը ընտանիքի ղեկավարն ամեն ամիս պաետությունից 80 լարի է ստանում, ընտանիքի մյուս անդամները՝ 60-ական լարի:
Իշխանությունները տարագիրներին վրացերեն լեզվի դասընթացներ են առաջարկում: Իսկ կարգավիճակ ունեցողները կարող են օգտվել նույն կրթական ծրագրերից և ծառայություններից, ինչ Վրաստանի քաղաքացիները:
Իրաքի, Սիրիայի և Ուկրաինայի փախստականների համար Վրաստանում հատուկ ծրագիր է իրականացնում փասխտականների ինտեգրացիայի «Բաց տուն» կենտրոնը: Այստեղ վրացերեն լեզու և երգեր են սովորեցնում, օգնում են ինտեգրվել տեղի հասարակություն:
[my_divider]
[my_divider]
Ինչո՞ւ Վրաստան
Որպես կանոն, տարագիրները Վրաստանը դիտարկում են որպես տարանցիկ երկիր, նրանց վերջնական նպատակը եվրոպական երկրներն են: Հենց այդ պատճառով փախստականների առաջին հոսքերը զգալի էին: Այսօր նրանք քիչ են, քանի որ պարզվել է, որ Վրաստանից Եվրոպա գնալն այնքան հեշտ չէ, ինչպես թվում էր: Այդ պատճառով էլ հայրենի բնակավայրը լքած անձինք և Վրաստանում արդեն 2-3 տարի ապրածներն արդեն փորձում են հիմնվել այստեղ: Այս դինամիկան հաստատում է նաև փախստականների և վերաբնակեցման նախարարությունում:
Մեկ այլ պատճառ, որի համար տարագիրներն ընտրում են Վրաստանն, այն է, որ այստեղ շատ ավելի հեշտ է կարգավիճակ ստանալ, քան Եվրոպայում: