Լեսբուհիները Ադրբեջանում
Նիգյար
Մ
ենք Նիգյարի հետ հանդիպեցինք մարդաշատ սրճարանում՝ առևտրի կենտրոնում: Նա ցածրահասակ է, ամրակազմ, կտրուկ շարժումներով, ինչպես դեռահաս: Սակայն խնամված մազերն ու կոկիկ դիմահարդարումը մատնում են, որ իր արտաքինին խնամքով հետևող աղջիկ է: Նա շփոթվում է և զրուցելիս խուսափում աչքերիս նայել: Պատասխանները բավականին կարճ և զուսպ են, սակայն միաժամանակ չի հրաժարվում իր իսկական անունն ասել, թե որտեղ է սովորում՝ «Ոչ մի խնդիր»: Նա Ֆեյսբուքում բաց էջ ունի՝ իսկական անունով և ազգանունով:
Նրան նայելիս հանկարծ հիշում եմ տեղական հեռուստաալիքով մի քանի տարի առաջ տեսած սյուժեն: Լրագրողները հարցազրույց էին վերցնում լեսբուհի մի աղջկա տանը: Հիշողությունիցս ջնջվել են հարցերն ու պատասխանները, մնացել է միայն պատկերը. թե ինչպես էր նա անփութորեն ձգտում թաքնվել մազերի վարագույրի ետևում, աչքի տակով նայում, որքան հակիրճ և մռայլ էր պատասխանում:
Իմ զրուցակից Նիգյարն ընդհանրապես հակված չէ ինչ-որ բան թաքցնել: Նրա պատասխանների ժլատությունը ոչ թե զգուշությունից է գալիս, այլ նրանից, որ որոշ բաների նա թեթև է նայում:
Նիգյարը 19 տարեկան է: Օդլար Յուրդուի համալսարաննի երկրորդ կուրսի ուսանողուհի է, թարգմանիչ է դառնալու: Նրա կողմնորոշման մասին գիտեն հարազատները՝ մորաքրոջ աղջիկները, մի քանի խմբեցիներ: «Բոլորը նորմալ ընդունեցին», — վստահությամբ ասում է նա:
Այն, որ իրեն աղջիկներն են գրավում, Նիգյարը շուտ է հասկացել՝ 8 տարեկանում:
«Երբ ես ֆիլմերում համբույրների տեսարաններ էի նայում, զգացի, որ ինձ ավելի շատ աղջիկներն են գրավում»: Նրա առաջին ընկերուհին հայտնվել է 12 տարեկանում: «Մենք համացանցում էինք ծանոթացել, չատում, նա 18 տարեկան էր: Մենք հաճախ էինք հեռախոսով շփվում, նա գալիս էր իմ ետևից: Ես յոթերորդ դասարանում բաց թողեցի ողջ մայիս ամիսը, որովհետև նրա հետ էի հանդիպում, մենք գրեթե ամբողջ օրը միասին էինք անցկացնում: Առանձնահատուկ սեր մեր մեջ չկար, երևի միայն ձգողություն: Մայրս ինչ-որ բան սկսեց կասկածել, սկանդալ սարքեց: Արդյունքում ողջ դպրոցն իմացավ: Պարզ է, որ ոչ ոք դա չընդունեց, ես կորցրի իմ բոլոր ընկերներին»:
Հենց այդ ժամանակ է Նիգյարը քամինգ-աութի իր առաջին փորձն է արել. փորձել է մորն ասել, որ իրեն ավելի շատ աղջիկներն են դուր գալիս: «Նա երևի դա նորմալ չհասկացավ, — ասում է աղջիկը: — Այդ խոսակցությունը հետո մոռացվեց»:
Սեփական էության ընկալումը ոչ մի կերպ չի վախեցրել Նիգյարին.
«12 տարեկանից սկսել եմ համացանցում կարդալ միասեռական հարաբերությունների մասին, դրանց մասին ամեն ինչ իմացել եմ: Ինձ համար տարօրինակ կամ վատ չէր»:
Սեփական «ոչ ստանդարտության» ընկալումն ընտանիքից է գալիս, իսկ իմ ընտանիքում ինձ չեն ճնշում, քանի որ ոչինչ չգիտեն»: Նիգյարի խոսքով, դա իրեն խանգարում է. «Ես կցանկանայի չթաքնվել: Այո ես պլանավորում եմ ինստիտուտից հետո մեկնել, սակայն ինձ համար ավելի հեշտ կլիներ, եթե մայրս իմանար, որ ես լեսբուհի եմ»:
Մայրը, Նիգյարի խոսքով, ագրեսիվ է արձագանքում միասեռական ամեն ինչին. «Եթե հեռուստացույցով տեսնում է, որ ծեծել կամ սպանել են միասեռկաններից ինչ-որ մեկին, խանդավառությամբ կողմ է արտահայտվում. «Ես էլ կսպանեի»: Կարծում եմ, որ եթե նա իմանա իմ կողմնորոշման մասին, կհրաժարվի իմ մայրը լինել»:
Շատ հնարավոր է, որ մայրը գիտի, որ աղջկա հետ «մի բան այն չէ».
«Նա ուշադիր հետևում է, որ ես աղջիկներից ոչ ոքի հետ չշփվեմ, սակայն միևնույն ժամանակ դեմ չէ տղաների հետ իմ շփմանը»:
Եվ Նիգյարն իրոք փորձել է տղաների հետ հարաբերություններ ունենալ. «Մեր հարևանը, որն Անգլիայում էր ապրում, վերջերս էր եկել եղբոր նշանադրությանը: Մենք նրա հետ սկսեցինք գրվել, շփվում էինք և գրեթե ամիսը մեկ հանդիպում, սակայն այդպես էլ ոչինչ չստացվեց: Ես նրա հետ հանդիպման էի գնում, բայց նայում էի կողքովս անցնող աղջիկներին: Նա այդպես էլ չհասկացավ՝ ինչն ինչոց է»:
«Որտե՞ղ ես աղջիկների հետ ծանոթանում», — հարցնում եմ Նիգյարին: «Հիմնականում համացանցում, — անհոգ պատասխանում է նա: Սակայն հարաբերությունները ոչ միշտ են հեռուն գնում: Երբեմն դա ընդամենը համբույրներ են: Հիմա ես մենակ եմ: Իմ նախորդ հարաբերությունը 7 ամիս է ձգվել՝ ամենաերկարն էր, և ավարտվել է երկու տարի առաջ: Ես մինչև հիմա սիրում եմ այդ աղջկան: Սակայն նա չի ուզում հաշտվել»:
Նրան միշտ չէ, որ դուր է գալիս ֆեյսբուքյան հասարակությունը. «Աղջիկներն այնտեղ քնում են, ում հետ ասես, հաբեր են ընդունում, ինձ դա տհաճ է թվում»:
Մնացած բաներում Նիգյարը սովորական աղջիկ է: Սովորում է բուհում, շփվում ընկերների հետ, կինո գնում:
Նարմինա
Ի տարբերություն Նիգյարի, Նարմինան բախվել է սոցիումում խտրականության և անարդարացի վերաբերմունքի. «Ես քոլեջում երիտասարդ ուսանողների կազմակերպության անդամ էի: Նույն կազմակերպության անդամ էր նաև իմ լավ ծանոթը: Ասեկոսեներ տարածվեցին, որ նա ինձ հետ հարաբերությունների մեջ է: Աղջիկն ուզում էր կազմակերպության նախագահի պաշտոնում առաջադրվել, սակայն լուրերը հասել էին նաև ուսուցիչներին: Նրան թույլ չտվին նախագահ դառնալ՝ որպես փաստարկ նշելով. «Մենք թույլ չենք տա, որ ինչ-որ լեսբուհի այստեղ նախագահ դառնա»: Չնայած որ նա բացարձակ լեսբուհի չէր:
Ես չսպասեցի, որ ինձ դուրս թողնեն կազմակերպությունից, ինքս հեռացա: Ինձ նույնիսկ չցանկացան լսել, երբ ես փորձեցի բացատրել, որ իմ ծանոթը բնավ լեսբուհի չէ:
Քոլեջում իմացան իմ կողմնորոշման մասին: Իմ հարաբերությունները բոլորի հետ կտրվեցին, բոլորն ինձ իմ թիկունքում քննարկում էին, ծիծաղում դեմքիս:
Դրանից հետո քոլեջում շատ տղաներ իրենց ըներուհիներին թույլ չէին տալիս շփվել ինձ հետ: Հիմա ես աշխատում եմ, եթե այստեղ էլ իմանան, կազատեն աշխատանքից, այստեղ աշխատողների 90 տոկոսը հոմոֆոբ է»:
Աշխատակցին աշխատանքից ազատելիս հազվադեպ են իրական պատճառը նշում: Հաճախ հորինված մի բան են գրում: Չնայած որ դա, ըստ օրենքի, կարելի է վիճարկել, Նարմինան ավելորդ խնդիրներ չի ուզում.
«Եթե աշխտավայրում իմանան, ես ինքս կհեռանամ, չեմ պայքարի»:
Հիմա տնօրենը պարբերաբար Նարմինային իր մոտ է կանչում և հարցնում.
«Դու ծանոթ գեյեր ունե՞ս»: «Նա իմ ֆեյսբուքյան ընկերներից է, տեսնում է իմ գրառումներն ու մեկնաբանություններն ի աջակցություն ԼԳԲՏ-հանրությանը: Լեսբուհի լինելու համար ուղղակիորեն ինձ չի մեղադրում, երևի կարծում է, որ ես պարզապես հումանիստ եմ և լոյալ եմ միասեռականների հանդեպ: Իր մոտ է կանչում և ժամերով խոսում, ցանկանում է ետ պահել վտանգավոր մտքերից»:
Նարմինայի ընտանիքում նույնպես չգիտեն, որ նա լեսբուհի է. «Ծնողներս կրոնապաշտ են, նրանք դա երբեք չեն ընդունի: Հիշում եմ՝ մայրս մի անգամ ասաց.
«Ավելի լավ է մեռնել, քան իմանալ, որ երեխաներիցդ մեկը գեյ է: Այդ պատճառով էլ ես լռում եմ, ապագայի մասին չեմ մտածում, պետք է գոնե այս օրն ապրել»:
Նարմինան մորը շատ կապված է, դրա համար չի մեկնում ավելի «հանդուրժող» երկիր՝ նյութապես ընտանիքից կախում չունի. «Ես շատ անգամ եմ ուզել նրան ասել.
«Մայրիկ, քո սիրելի աղջիկն այնպիսին չէ, ինչպես դու ես մտածում»: Սակայն ինձ թվում է, որ այդ խոսքերից հետո ես պարզապես պետք է մեռնեմ: Առանց այդ էլ մոտ եմ եղել ինքնասպանությանը»:
Նարմինան մի անգամ դիմել է հոգեբանի, որը սկսել է հետամտել աղջկան: «Նա վստահեցնում էր, որ ինձ մոտ տղամարդկանց հանդեպ հետաքրքրություն կառաջացնի: Ասում էր, որ չի խախտի իմ կուսությունը: Լավ է, որ ես նրա հետ չէի հանդիպում, մենք միայն նամակագրության մեջ էինք, իսկ խորհրդատվությունների համար հոնորարը նա պատրաստվում էր «նատուրայով» վերցնել»:
Դինարա
Դ ինարան վառ արտահայտված «դայք» է: Այդպես է նա իր մասին խոսում: «Դայքերն», ըստ տեղական տերմինաբանության, տղամարդու դիրքորոշում և պահվածք ունեցող աղջիկ լեսբուհիներն են: Նա կարճ մազեր ունի և հաճախ սպորտային հագուստ է կրում: Մի խոսքով, իր կողմնորոշումը «դեմքին է գրված»:
Դինարայի ընտանիքում աղջկան սատարել է հայրը, ինչն ադրբեջանցի տղամարդկանց համար տիպիկ չէ: «Մայրս, ընդհակառակը, շատ ագրեսիվ է, ինձ վիրավորական բաներ է ասում: Ասում է, որ դժբախտություն եմ բերելու աղջիկներին»:
Մայյրը ստիպել է նրան բաժանվել սիրած աղջկանից: «Նա ստիպեց ինձ, երբ ես նրա հետ հեռախոսով էի խոսում, հայհոյեց և ծեծեց ինձ: Հետո այդ աղջկան մեր տուն կանչեց խոսելու: Արդյունքում նա սառեց իմ հանդեպ, իսկ մի գեղեցիկ օր ես նրանից հարսանիքի հրավեր ստացա»:
«Այո, չնայած որ ես «թեմա» եմ, «դայք» եմ, ես այստեղ եմ ապրում, ես մուսուլման եմ և պահքին եմ հետևում: Շատերն ինձ ասում են. «Ինչո՞ւ ես պահքին հետևում, այն չի հաշվվելու, դու աստծուն անհաճո կենսակերպ ես վայելում: Միգուցե ես մեղք եմ գործում, բայց ես աշխատում եմ պահքին հետևել, բարի գործեր անել, որպեսզի Ալլահը ների իմ մեղքը: Վերջերս մեկն ինձ ասաց, որ ես շեյթան եմ (սատանա), չեք պատկերացնի, թե որքան վիրավորական էր»:
Դինարան կարծում է, որ ԼԳԲՏ-համայնքին շատ է խանգարում «անզուսպ կիրքը»: Եթե լեսբուհիներն այդքան կրքոտ չլինեին, իրենց զգացմունքները չհանրայնացնեին, ավելի շատ մաքուր սեր կլիներ, նրանց հանդեպ վերաբերմունքն ավելի լավը կլիներ, կարծում է նա:
Հիմա նա ընկերուհի ունի, որի հետ հարաբերություններն արդեն 4 տարի է՝ ձգվում են: «Մեզ թույլ չեն տալիս հանդիպել, ամեն կերպ խոչընդոտում են: Սակայն մենք միմյանց շատ ենք սիրում: Ես սպասում եմ, որ մեր 18 տարին լրանա, և մեկնենք այստեղից: Նա դեռ 16 տարեկան է: Ես ստիպված եմ լռել հանուն նրա»:
ILGA-Europe ամենամյա վարկանիշի տվյալներով՝ Ադրբեջանը Եվրոպայում ամենաանհանդուրժողն է: Դրա պատճառը մի քանի ցուցանիշներն են.
1. ԼԳԲՏ-համայնքին պաշպանող օրենքների բացակայություն:
2. Ընտանեկան բռնության զոհերի համար ապաստարանի բացակայություն:
3. ԼԳԲՏ անհանդուրժողականության հողի վրա հանցագործություններ:
4. Իշխանությունների ներկայացուցիչները ԼԳԲՏ հանդեպ ատելություն են սերմանում,ինչից որևէ կերպ չի տուժում իրենց կարիերան:
Շատ դժվար է ԼԳԲՏ վերաբերյալ գոնե ինչ-որ վիճակագրություն գտնել: Պաշտոնական տվյալներ չկան: Ոստիկանությունը ԼԳԲՏ դեմ հանցագործություններն առաձին խմբի չի դասում: Քիչ թե շատ մասշտաբային հետազոտությունների միակ աղբյուրը սոցցանցերի գեյ-խմբերն են (մոտ 3 հազար մասնակից, որպես կանոն) և միակ ադրբեջանական գեյ-կայքը՝ gay.az-ը որտեղ գրանցված է 1414 օգտատեր: