Ընտրություններ Հայաստանում՝ վճռորոշ օր
Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի
Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով: Նոր օրենսդիր մարմինը կազմված է լինելու ոչ պակաս, քան 101 պատգամավորից: Չորս մանդատ, նոր Ընտրական օրենսգրքի համաձայն, կտրամադրվի երկրի 4 խոշոր ազգային փոքրամասնություններին:
Ընդհանուր ընտրարշավին մասնկացում է 5 կուսակցություն.
- իշխող Հանրապետական կուսակցությունը,
- «Հայկական վերածնունդը»,
- «Ազատ դեմոկրատները»,
- Հայաստանի կոմունիստական կուսակցությունը,
- Հայ հեղափոխական «Դաշնակությունը»,
ինչպես նաև 4 դաշինք.
- «Ելք»,
- «Ծառուկլյան»,
- «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»
- «Կոնգրես-ՀԺԿ»:
9 քաղաքական ուժերից ընդհանուր առաջադրվել է 1511 մարդ, որոնցից 27 թեկնածու՝ ազգային փոքրամասնությունների կողմից: 52 թեկնածու ինքնաբացարկ է հայտարարել:
Թեկնածուների գրեթե մեկ երրորդը կանայք են՝ 434 հոգի, որոնցից 5-ը ազգային փոքրամասնությունների թեկնածուներն են:
Այս խորհրդարանական ընտրություններին թեկնածուների թիվը գերազանցում է 2012թ-ի թեկնածուների թիվը: Նախորդ նախընտրական քարոզարշավին մասնակցել է 1171 թեկնածու, որոնցից երկուսին մերժել են գրանցել, ևս 31-ն ինքնաբացարկ է հայտարարել: Նախորդ անգամ կին թեկնածուների թիվը նույնպես ավելիքիչ էր՝ մոտ 23% էր կազմում:
Խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևելու է 28 հազար դիտորդ հայաստանյան 49 հասարակական և իրավապաշտպան կազմակերպություններից և ավելի քան 600 արտասահմանյան դիտորդ:
Հանրապետական ոստիկանության տվյալների համաձայն՝ ձայնի իրավունք ունի Հայաստանի 2 564 195 քաղաքացի: Իրավապաշտպան և հասարակական կազմակերպություններն, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչներն ընտրացուցակներն «ուռճացված» են համարումում: Նրանց կարծիքով՝ դրանք ուռճացվում են երկիրը լքած քաղաքացիների հաշվին:
Հատկանշական է, որ վերջին մարդահամարի տվյալներով, որն անցկացվել է 2011թ-ին, Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմում է 3 018 854 մարդ, որոնցից 2 322 747-ը՝ 18 տարեկանից բարձր: Մասնավորապես, 2012թ-ի ընտրացուցակները 2 522 906 մարդ էին ներառում, 2013թ-ի ընտրություններինը՝ 2 527 822 մարդ, սահմանադրական հանրաքվեին, որն անցկացվել է 2015թ-ին, ընտրողների թիվը հասել է 2 566 998—ի:
«Իրազեկ քաղաքացիների միություն» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանը կարծում է, որ ցուցակներ կազմելու մեթոդաբանությունը մեղադրելու տեղիք չի տալիս.
— Խնդիրը ցուցակների «մաքրման» մեխանիզմների բացակայությունն է: Տարեցտարի ըտրացուցակներն «ուռճացված են» այն քաղաքացիների հաշվին, որոնք արտագաղթել են և այլ պետության քաղաքացիություն ստացել, սակայն Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու ընթացակարգ չեն անցել՝ դե ֆակտո Հայաստանի քաղաքցի մնալով: Կամ քաղաքացին մահացել է արտագաղթելուց հետո, սակայն դիվանագիտական առաքելություն կամ ոստիկանություն մահվան վկայական չի ներկայացվել: Քանի որ ոստիկանությունը հաստատող փաստաթուղթ չունի, նրանք բոլորն առկա են ընտրացուցակներում, քանի որ նրանց ձայնի իրավունքից ոչ ոք չի կարող զրկել:
Հայկական ընդդիմությունը որպես ելք առաջարկում է օրենսդրորեն լուծել ընտրացուցակկների հարցը:
«Ժառանգություն» կուսակցության փոնախագահ Արմեն Մարտիրոսյանն առաջարկում է.
— Ընտրացուցակները «մաքրելու» համար, դրանք կարելի է երկու մասի բաժանել: Կարելի է, մասնավորապես, հիմնական ցուցակից բացառել արտասահմանում մշտական բնակություն հաստատած քաղաքացիներին և նրանց լրացուցիչ ցուցակում ներառել՝ նրանց ապահովելով ձայնի իրավունք, եթե ինչ-որ պատճառով նրանք որոշեն գալ և մասնակցել ընտրություններին:
Մենք հարցում ենք անցկացրել Երևանի ընտրություններին մասնակցող բնակիչների շրջանում:
- Ի՞նչ կարևոր խնդիր կդնեիք նոր խորհրդարանի առջև:
Քնար Մարտիրոսյան, 26 տարեկան, լրագրող.
— Նոր խորհրդարանում ամենակարևորը դրա կազմն է, քանի որ նախորդի օրինակը ցույց տվեց, որ պատգամավորների հիմնական մասը պատկերացում չուներ, թե ինչ էր անում այնտեղ և ինչ էր քննարվում: Ավելին, նրանք կնքում էին կարևորագույն օրենքներ՝ նույնիսկ չկարդալով դրանք: Անհրաժեշտ է, դադարեցնել, վերջապես, «մանդատով խրախուսման» ավանդույթը: Պետք է ազատվել գեներալ պատգամավորներից, քրեական աշխարհից պատգամավորներից, օլիգարխ պատգամավորներից, երգչուհի պատգամավորներից…
Մերի Օհանյան 65 տարեկան, տնային տնտեսուհի.
— Առաջնահերթ խնդիրների թվում, որոնք պետք է լուծի նոր խորհրդարանը, Հայաստանի դատական և իրավական համակարգերի արմատական փոփոխությունն է, անկախ դատական մարմինների և արդարադատության մարմինների ձևավորումը: Նոր խորհրդարանը նաև պետք է մշակի և գործնականում, այլ ոչ թե խոսքով, իրականացի հակակոռուպցիոն ծրագիր:
Հայարփի Սիմոյնան, 34 տարեկան, Երևանի պետհամալսարանի դասախոս.
— Օրենքների և հավելվածների մշակում, որոնց շնորհիվ արտագաղթի մակարդակը կնվազի: Գյուղատնտեսության զարգացման համար պայմանների ստեղծում, ինչպես նաև երկիր գյուղատնտեսական արտադրանքի ներկրման ծավալների կրճատման համար օրենքների մշակում: Անկախ արդարադատություն, կոռուպցիայի դեմ պայքար: Խորհրդարանականի աշխատավարձը չպետք է մի քանի անգամ գերազանցի միջին օղակի աշխատակցի աշխատավարձը, հետևաբար, նոր խորհրդարանից սպասում եմ աշխատավարձերի հավասարակշռված քաղաքականության մշակում:
Կարեն Երիցյան, 34 տարեկան, «VivaCell-MTS» ընկերության աշխատակից.
— Ցավոք, խորհրդարանը քաղաքական համակարգի մի մասն է: Հայկական իրականության պայմանները թույլ չեն տալիս լրջորեն ընկալել ոչ միայն խորհրդարանն, այլ նաև կառավարությունը: Նրանք հանդես չեն գալիս որպես հայ ժողովրդի շահերի պաշտպան, այլ գործող ռեժիմի բաղկացուցիչ մաս:
Լևոն Մկրտչյան, 30 տարեկան, հնագետ.
— Խորհրդարանի առջև նախ քաղաքական մշակույթ ձևավորելու խնդիր կդնեի, որը բացակայում է հայկական քաղաքական ուժերի մոտ: Խորհրդարանը պետք է բազմաբևեռ և հավասարակշռված լինի:
- Ո՞րն է հեռացող խորհրդարանի գլխավոր խնդիրը, ի՞նչ գլխավոր սխալներ է այն արել և ի՞նչ չի արել, որ պետք է աներ:
Քնար Մարտիրոսյան.
— Հեռացող խորհրդարանը զվարճասերների ակումբ էր հիշեցնում, որը վստահություն չէր ներշնչում: Ռոմանտիզմի և պոպուլիզմի մակարդակը թույլատրելի սահմանն անցնում էր, իսկ խորհրդարանի կատարած աշխատանքը հենց խորհրդարանականների դժգոհությունն էր առաջացնում, որոնք իրենց պարտականությունները կատարելու փոխարեն այն վերածել էին քաղաքական և անձնական մարտերի հարթակի: Ընդունված մի շարք օրենքներ, օրինակ Հարկային օրենսգրքում արված փոփոխությունները հասարակության դժգոհությունն էին առաջացնում և այժմ էլ են առաջացնում: Խորհրդարանն իր գործառույթը չէր իրականացնում, և օրենքների հիմնական մասի մշակմամբ 5 տարվա ընթացքում հիմնականում կառավարությունն է զբաղվել:
Մերի Օհանյան.
— Հեռացող խորհրդարանի հիմնական խնդիրն այն է, որ այն անկախ չէր իր ընդունած որոշումներում ու օրենքներում:
Հայարփի Սիմոնյան.
— Հեռացող խորհրդարանի հիմնական խնդիրը ոչ պրոֆեսիոնալ և կոռումպացված պատգամավորական կազմն էր, պատգամավորների և նրանց ընտրողների միջև կապի բացակայությունը: Խորհրդարանի սխալների թվում պետք է նշել բյուջետային գումարների ոչ արդյունավետ բաշխումն ու օգտագործումը, ռազմավարական օբյեկտներն արտասահմանյան ընկերություններին և մասնավոր անձանց վաճառելը: Հեռացող խորհրդարանն ամենագլխավորը չի արել. մոնոպոլիան չի լուծարել: Իսկ այն, ինչպ պետք է աներ և արել է. առողջապահական համակարգի բարեփոխումն է, գիտության ֆինանսավորման ավելացումը, փոքր ու միջին բիզնեսի աջակցությունը:
Լևոն Մկրտչյան.
— Հեռացող խորհրդարանն առանձնապես աչքի էր ընկնում պրոֆեսիոնալիզմի բացակայությամբ՝ սկսած երկրի սոցիալ-տնտեսական հարցերում, ավարտած արտաքին քաղաքականությամբ և պետական շահերի պաշտպանությամբ: Դրա հիմնական պատճառն օրենսդիր մարմնի ոչ լեգիտիմությունն է:
Կարեն Երիցյան.
— Հեռացող խորհրդարանը «խնդիր» բառի հոմանիշն էր, և այն ամենն, ինչ նա անում էր, ավելի շատ էր խորացնում ժողովրդի խնդիրը, որը «իշխանություն» անվամբ հանցավոր սինդիկատի գերության կամ ստրկության մեջ է: Այն ամենն, ինչ խորհրդարանն անում էր, օլիգարխիկ էլիտայի շահերից էր բխում:
- Ձեր ի՞նչ անձնական խնդիրներ կարող են և պետք է լուծեն իշխանությունները
Քնար Մարտիրոսյան.
— Իշխանությունները պետք է, ի վերջո, իրական պայքար սկսեն կոռուպցիայի և անօրինականության դեմ, բիզնեսի համար հավասար պայմաններ ստեղծեն, բարեփոխեն արդարադատության համակարգը, առողջացնեն տնտեսությունը, ինչն ընդհանուր առմամբ կարտացոլվի հայ հասարակության վրա և մասնավորապես իմ կենսամակարդակի վրա: Այն նաև պետք է ապահովի իմ անվտանգությունը որպես երկրի քաղաքացու, դադարի խախտել իմ իրավունքները մի շարք ոլորտներում և մսխել իմ վճարած հարկերի հաշվին կուտակված գումարները:
Մերի Օհանյան.
— Գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայում, ինչպես նաև ներքին շուկայում գների կարգավորում, որպեսզի, մասնավորապես, արտասահմանից այդ նույն դեղորայքը գնելու անհրաժեշտություն չլինի, որտեղ այն ավելի ցածր գնով են վաճառում: Անհրաժեշտ է չեղարկել դեղորայքի ներկրման մոնոպոլիան և բարեփոխել փտած և կոռումպացված առողջապահական համակարգը: Եվ, իհարկե, աշխատանքային թոշակների ավելացում:
Հայարփի Սիմոյնան.
— Հայաստանի գրեթե յուրաքանչյուր բնակիչ ունի ինչ-որ մեկին, ով ստիպված արտագաղթել է արտասահման կամ մեկնում է աշխատելու: Նոր խորհրդարանից սպասում եմ, որ առաջին հերթին բարենպաստ սոցիալ-տնտեսական պայմաններ ստեղծի, որոնք մեր հարազատներին թույլ կտան չլքել երկիրը, ապրել և աշխատել այստեղ: Եվս մեկ սպասում կապված է գիտական ոլորտում տենդերային համակարգի լուծարման հետ:
Կարեն Երիցյան.
— Ամեն «նորը» «հնի» վերարտադրությունն է: Կյանքում լավատես լինելով՝ այսպես կոչված իշխանության կողմից իմ անձնական խնդիրների լուծման հարցում ես ստիպված վատատես եմ դառնում: Իմ խնդիրը հիմա մեկն է՝ ընտանիքիս հետ միասին արտագաղթել քաղաքակիրթ երկիր, որի խորհրդարանին ես կվստահեմ ինչպես իմ անձնական, այնպես էլ ընտանիքիս խնդիրների լուծումը:
Լևոն Մկրտչյան.
— Ցավոք, իմ ինչ-որ անձնական հարցերի և խնդիրների լուծումը ես չեմ կապում ապագա խորհրդարանի հետ: Ըստ էության, այն չի կարող տարբերվել նախորդից: