Ֆուտբոլ. անհնարինը հնարավոր է
Բարսելոնա — Սևիլիա, Թբիլիսի 2015 թ.
Սպորտը և հատկապես ֆուտբոլը հարուստ է իր անկանխատեսելիությամբ: Չեմպիոնների Լիգան իր հերթին ապահովում է հենց այդ անկանխատեսելիության առյուծի բաժինը: Ոչ մեկ անգամ այս մրցաշարի խաղարկություններում բազմաթիվ փոքր և մեծ թիմեր արարել են անհնարինների շարքին դասվող ֆուտբոլային պատմություններ: Թերևս մարտի 8-ի «Բարսելոնա» — «ՊՍԺ» դիմակայությունը կմնա Mission impossible-ներից ամենաֆանտաստիկը:
Եվ իրապես նման պնդման համար միանշանակ պատճառ կա: Երբևիցե որևէ ակումբ երկու խաղերից բաղկացած դիմակայություններում եվրոպական ակումբային գլխավոր մրցաշարում վերջնական հաջողության չի հասել, նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր, առաջին խաղի արդյունքում զիջելով չորս գնդակի տարբերությամբ: Դա հաջողվեց անել հենց «Բարսելոնա»-ին՝ «Ավելին քան ակումբին»:
Փարիզում շաբաթներ առաջ 4:0 հաշվով պարտությունը նույն ՊՍԺ-ից կարծես նախապես լավ մտածված ֆիլմի սցենարային հատվածի բաղկացուցիչ մասը լիներ: Շատերն, անգամ կատալոնական ակումբի ամենահավատարիմ երկրպագուները, գրեթե կորցրել էին հույսերը, որ Չեմպիոնների Լիգայի հնգակի գավաթակիրը, այդուհանդերձ կկարողանա նվաճել քառորդ եզրափակիչ փուլի ուղեգիր:
6:1 հաշվով պարտության պատասխանատվությունն ընկած է ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստների վրա և ոչ երբեք մրցավարական բրիգադի: Մրցավարներն, ինչ խոսք, որոշ դրվագներում կասկածելի ու վիճելի որոշումներ կայացրին: Այդուհանդերձ, Ունայի Էմերիի սաները դաշտ էին դուրս եկել պաշտպանելու չորս գնդակի առավելությունն ու լավագույն դեպքում հերթապահելու իրենց հասանելիք երկու-երեք պահերից որևէ մեկը:
Դա իրոք հաջողվեց նրանց հարձակման գծի առաջատարին՝ Կավանիին: Սակայն մեծագույն ակումբները հենց դրանով են տարբերվում մեծ ակումբներից, որ կարող են պատասխանել անգամ այն դեպքերում, երբ բոլորը հուսալքվում են: Բարսելոնայում այդ երեկո վերակենդանացման գործի կատալիզատորի դերում Նեյմարն էր:
Նա թևաթափ չեղավ ու նախ և առաջ տուգանայինից, ապա րոպեներ անց 11 մետրանոց հարվածով հաշիվը հասցրեց բեկումնայինի՝ դարձնելով այն 5:1: Ինչ խոսք, բրազիլացու օգտին է գրանցվում նաև վերջին՝ գոլային փոխանցման պատվավոր դափնին, իսկ գոլը՝ Ռոբերտոյի: 6:1 ու «Բարսելոնան» կերտում է հերթական դրամատիկ պատմությունը՝ շարունակելով ճանապարհը դեպի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպումը, որն ընդունելու է Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի «Միլենիում» մարզադաշտը:
«Բարսելոնա»-ի երկրպագուները կհամաձայնեն, որ այս հաղթանակն էլ ավելի ազդեցիկ էր, քան Լա Լիգայի 2000/01 թվականների խաղն ընդդեմ «Վալենսիայի», երբ Նոու Կամպ մարզադաշտում վերջին 38-րդ տուրում Ռիվալդոյի ֆանտաստիկ հեթ-թրիկի շնորհիվ 3:2 հաշվով նվաճված հաղթանակը ուղեգիր հարթեց կատալոնացիներին դեպի Իսպանիայի առաջնության չորրորդ հորիզոնական, որն էլ պարգևում էր ուղեգիր դեպի Չեմպիոնների Լիգա:
Նման հաղթանակներից հետո, իրոք ակուբներն արժանի են հասնելու մինչև եզրափակիչ, սակայն մինչ այդ դեռևս բարդ ճանապարհ կա անցնելու: Քառորդ եզրափակիչ փուլի ուղեգրեր «Բարսելոնա»-ից բացի նվաճել են «Ռեալ Մադրիդը», «Բավարիան», «Բորուսիան»: Մյուս չորս ակումբների անունները հայտնի կդառնան գալիք շաբաթ:
Պարզաբանումներ.
comeback- ֆուտբոլային տերմին, որը նշանակում է «հետ դառնալ»: Երբ պարտվելիս, թիմը կարողանում է հաղթել
Բարսելոնան հայտնի է «Ավելին քան ակումբ» անվամբ, կատալոներեն Mes que en club: Դա իրենց սլոգանն է: