Հարավային Կովկաս. 2016-ի կորուստները
Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի անվտանգության և պաշտպանության կառույցներում ծառայող նվազագույնը 221 մարդ է զոհվել ռազմական գործողությունների ժամանակ, ևս 97-ը զոհվել է ոչ մարտական պայմաններում նախորդ տարվա ընթացքում, հայտարարել է Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտը: CDSI-ին հայտնել է նաև զոհված 20 կամավորների մասին, հաղորդում է «Կավկազսկի ուզելը» : Տվյալները ստացվել են պաշտոնական հաղորդագրությունների, ինչպես նաև ԶԼՄ հրապարակումների հիման վրա:
Ինստիտուտի տվյալների համաձայն (որտեղ CDSI-ին ներառել է նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վիճակագրությունը), Հայաստանի անվտանգության և պաշտպանության կառույցների ստորաբաժանումները 165 զոհ և սպանված են ունեցել, Ադրբեջանինը՝ 147, Վրաստանինը՝ 6:
«Զոհերի առավելագույն թիվը բաժին է ընկնում (ղարաբաղյան հակամարտության շուրջ — խմբ) սրեցման փուլին 2016թ-ի ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում: Այն ժամանակ, ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանի կորուստները կազմել են 92 մարդ, հայկական կողմինը՝ 77: Սակայն զոհերի իրական թիվը կարող է այլ լինել, քանի որ երկու կողմերի ռազմական գերատեսչությունները հայտարարել են, որ հակառակորդն ավելի շատ զոհ ունի», — «Կավկազսկի ուզելին» ասաց CDSI տնօրեն Ջասուր Սումերինլին:
Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտը (CDSI) աշխատանքը սկսել է 2015թ-ին Գերմանիայում: Հիմնադիրներից մեկը Ջասուր Սումերինլին է, որը նախկինում ղեկավարում էր «Դոկտրինա» լրագրողական ռազմական հետազոտությունների կենտրոնը, սակայն 2014թ-ին լքել է Ադրբեջանը: CDSI-ն ընդգծում է, որ հիմնվում է բոլորին հասանելի տվյալների վրա:
Ադրբեջան
2016թ-ին Ադրբեջանում անդառնալի կորուստները կազմել են 147 մարդ, այդ թվում՝ 109 մարդ է սպանվել ռազմական գործողությունների ընթացքում, 38-ը զոհվել է ոչ մարտական պայմաններում:
Ինչ վերաբերում է ոչ մարտական կորուստներին, ապա 4 զինծառայող մահացել է ՃՏՊ արդյունքում, 10-ն ինքնասպանություն է գործել, 5-ը մահացել է հիվանդություններից, 5-ը դժբախտ պատահարի զոհ է, երեքը մահացել է անզգուշությամբ կատարված գործողության արդյունքում, երեքն անհայտ պատճառներով են մահացել, 8 հոգի սպանվել է ծառայակիցների կողմից:
142 զինվորական ծառայում էր պաշտպանության նախարարությունում, երկուսը՝ ներքին զորքերում, մեկը՝ արդարադատության նախարարության ուժային մասերում, երկուսը՝ պետական սահմանապահ ծառայություն էին իրականացնում: Զոհվածներից 84-ը ժամկետային զինծառայող էր, 18-ը՝ պայմանագրային, 12-ը՝ ենթասպա էին, 33-ը՝ սպա:
CDSI-ը հաղորդել է նաև 60 վիրավորի կամ մարմնական վնասվածքներ ստացած զինվորականների մասին: Նրանցից 50-ը գնդակային վիրավորում է ստացել, 5-ը՝ պայթել է արկերի վրա, ևս 5-ը՝ տուժել է ոչ մարտական պայմաններում:
«Հավանականություն կա, որ 2016թ-ի ապրիլի 2-5-ի մարտերի ժամանակ վիրավորներն ավելի շատ են եղել: Սակայն այդ ժամանակահատվածում վիրավորվածների վերաբերյալ ադրբեջանական կողմից պաշտոնական վիճակագրություն չի եղել», — ասել է Սումերինլին:
CDSI տվյալներով, 2015թ-ին զոհված 76 ադրբեջանական զինծառայողներից 37-ը շփման գծում է զոհվել, 34-ը՝ գնդակային վիրավորումից, երեքը՝ պայթել է արկերի վրա:
Ավելի վաղ CDSI-ը հաղորդել էր, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի 22 տարվա ընթացքում՝ 1994թ-ի մայիսի 12-ից մինչև 2016թ-ի ապրիլի 7-ը, Ադրբեջանի ԶՈւ կորուստները կազմել են երկու հազար զոհված և վիրավոր: Նրանցից 785-ը սպանվել են, 125-ը՝ արկերի պայթյունից են մահացել:
Հայաստան
2016թ-ին սպանվել է զոհվել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի 165 զինծառայող, այդ թվում 112-ը՝ ռազմական գործողությունների ընթացքում, 53-ը՝ ոչ մարտական պայմաններում:
Ոչ մարտական կորուստների թվում 13 մարդ մահացել է ավտովթարների հետևանքով, 12-ն ինքնասպանություն է գործել, 22-ը սպանվել է ծառայակիցների կողմից, 4-ը զոհվել են դժբախտ պատահարից, երկուսը՝ հիվանդությունից:
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը 27 սպա, 31 պայմանագրային և 107 ժամկետային զինծառայող են կորցրել: «Նրանք բոլորը ծառայում էին Հայաստանի պաշտպանության նախարարության զինվորական մասերում, այդ թվում նաև՝ Լեռնային Ղարաբաղի միավորումներում», — ասված է CDSI հետազոտության մեջ:
2016թ-ին վիրավորվել է հայկական և ղարաբաղյան կողմի 173 զինծառայող: Նրանցից 151—ը վիրավորվել է ռազմական գործողությունների ընթացքում, 15-ը՝ ՃՏՊ հետևանքով, 7-ը՝ դժբախտ պատահարի արդյունքում:
Ինստիտուտը նշում է կամավորների վերաբերյալ վիճակագրությունը, որոնք կռվել են հայկական և ղարաբաղյան կողմից, սակայն պաշտոնական ուժային կառույցների անձնական կազմում չեն եղել: 2016թ-ին մոտ 20 այդպիսի կամավոր է զոհվել մարտական բախումների ժամանակ, ևս 15-ը վիրավորվել է:
Վրաստան
Վրաստանի զինված ուժերում 2016թ-ին 6 մարդ է զոհվել: Նրանցից մեկը մահացել է հիվանդությունից, երեքը մահացել են դժբախտ պատահարի հետևանքով, երկուսը՝ ՃՏՊ:
Մահացածներից մեկը սպա էր, մնացած 5-ը՝ շարքային զինծառայող: Բոլոր զինվորականները ծառայում էին Վրաստանի պաշտպանության նախարարությունում:
«Մենք չենք բացառում, որ Վրաստանի զինված ուժերում կորուստների իրական վիճակագրությունը կարող է այլ լինել: Մեր ինստիտուտը շարունակում է այդ ուղղությամբ քննությունը», — ասված է CDSI հաղորդագրությունում:
Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտն Աբխազիայի և Հարավային Օսիայի զինված ուժերի կորուստների վերաբերյալ վիճակագրություն չի հրապարակել: