Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առաջարկները մնում են բանակցությունների սեղանին․ Սերգեյ Լավրով
Խաղաղապահներ և ռուս դիտորդներ Ղարաբաղում; շրջանների վերադարձ Ադրբեջանին, որոնք ղարաբաղյան իշխանության վերահսկողության տակ են 1990-ի պատերազմի մեկնարկից ի վեր; անվտանգության երաշխիքներ Ղարաբաղի [հայ] բնակչության համար․ հայ-ադրբեջանական ռազմական դիմակայության կարգավորման այսպիսի սխեմա է առաջարկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում։
Ադրբեջանական և հայկական բանակների մարտերը Ղարաբաղում շարունակվում են սեպտեմբերի 27-ից։ Պաշտոնապես զոհվել է ավելի քան 600 զինվորական և խաղաղ բնակիչ երկու կողմերից, հազարավոր վիրավորներ կան։ Ոչ պաշտոնապես՝ ավելի շատ։ Հոկտեմբերի 10-ին կողմերը հրադադարի պայմանագիր են ստորագրել, սակայն չեն պահպանում այն։ Շարունակվում են դաժան մարտերն ու երկու կողմերի բնակավայրերի հրետակոծությունը։
Լավրովի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում քաղաքական կարգավորումը պետք է հստակ գործողություններով ուղեկցվի։
«Քաղաքական գործիչներն ու դիվանագետները հայտարարում են հրադադարի շուրջ պայմանավորվածության մասին։ Որպեսզի այդ ամենը հաջող ընթանա, զինվորականները միանգամից ցամաքում համաձայնեցնում են, թե ինչ հստակ միջոցներ է պետք դրա համար կիրառել, ով է անաչառ կերպով հետևելու երկու կողմերից հրադադարի ռեժիմի պահպանմանը», — նշել է նա։ Միաժամանակ ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ հրադադարի վերահսկման մեխանիզմները դեռ ոչ ոք չի էլ սկսել քննարկել։
• Խաղաղություն թղթի վրա․ պատերազմն Արցախում շարունակվում է
• «Խանութներից գնել են բոլոր խաղալիք ատրճանակները»․ Ադրբեջանի բնակիչները՝ պատերազմի մասին
• «Ադրբեջանական կողմին հրադադար պետք չէ»։ Ի՞նչ են մտածում պատերազմի մասին Հայաստանում
Բացի այդ, ըստ Լավրովի, Ղարաբաղում պետք է ներկա լինեն խաղաղապահներ և ռուսաստանցի դիտորդներ, սակայն վերջին խոսքը հակամարտության կողմերինն է։
«Մենք համաձայն չենք այն դիրքորոշմանը, որը հնչեցրել է Թուրքիան և արտահայտել է Ադրբեջանի նախագահ Ալիևը Ղարաբաղում հակամարտության ռազմական լուծման հնարավոր լինելու մասին։ <…> Ցավոք, Թուրքիան հաստատել է, որ սատարելու է Ադրբեջանի ձեռնարկած ցանկացած գործողությունները։ <…> Մենք, այնուամենայնիվ, պաշտպանում ենք մեր տեսակետը, որ խաղաղ կարգավորում ոչ միայն հնարավոր է, այլև այն միակ միջոցն է։ <…> Եթե Ղարաբաղում չլինի երկարաժամկետ քաղաքական համաձայնություն, ցամաքում ընդունված որոշումները կայունություն չեն բերի։
«Առաջարկները, որոնք համանախագահները մշակել են և շարունակում են մշակել, մնում են բանակցությունների սեղանին, դրանց բովանդակությունն արդեն հայտնի է։ Դա Ղարաբաղի հարակից շրջանների փուլային, աստիճանաբար ազատումն է՝ Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ և Հայաստանի և Ղարաբաղի միջև հուսալի կապի ապահովմամբ», — ասել է Լավրովը։
Ղարաբաղյան պատերազմը զինված հակամարտությունն է հայերի և ադրբեջանցիների միջև, որը տեղի է ունեցել 1991-1994 թթ-ին Ադրբեջանի տարածքում նախկինում ներառված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար շրջանում և հարակից տարածքներում։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորագրմամբ, սակայն այդ շրջանում փոխհրաձգությունը շարունակվում էր այս տարիների ընթացքում։
Հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, որը չի ճանաչել աշխարհի ոչ մի պետություն, այդ թվում՝ Հայաստանը։ Ադրբեջանը Ղարաբաղն ու դրա հարակից տարածքները, որոնք գրավվել են պատերազմի ընթացքում, համարում է օկուպացված և պահանջում վերադարձնել դրանք։
Հակամարտության՝ միջազգային միջնորդությամբ կարգավորման շուրջ բանակցությունները մինչ օրս արդյունք չեն տվել։
Լայնամասշտաբ ռազմական գործողությունների նախորդ բռնկումն՝ այսպես կոչված «ապրիլյան պատերազմը» կամ «քառօրյա պատերազմը», տեղի է ունեցել 2016 թ-ի ապրիլին։ Դրա հետևանքով երկու կողմերից տասնյակ մարդիկ են զոհվել։
Ղարաբաղյան պատերազմ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտություն, որը տեղի է ունեցել 1991-1994թթ-ին։ Պատերազմն ավարտվել է հրադադարի ստորագրմամբ, սակայն շփման գծում կրակոցներն ժամանակ առ ժամանակ վերսկսվում են։
Հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, որը չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ադրբեջանը Ղարաբաղն ու դրա շուրջ տարածքները, որոնք գրավվել են պատերազմի ընթացքում, համարում է օկուպացված և պահանջում է վերադարձնել դրանք։
Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել։ Վերջին լայնածավալ ռազմական գործողությունները՝ այսպես կոչված Ապրիլյան պատերազմը կամ «քառօրյա պատերազմը», տեղի ունեցավ 2016-ի ապրիլին։ Դրա հետևանքով զոհվեցին տասնյակ մարդիկ երկու կողմից։