Մեդեան ու Ջումբերը
“Խիբլա Գերզմավան հրավիրում է միջազգային փառատոնը հիմնադրվել է 2001թ-ին և ամեն տարի անցկացվել Աբխազիայում, իսկ 2014թ-ին անցկացվել է նաև Մոսկվայում՝ Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի բեմում, Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Մեծ դահլիճում:
2015թ-ին 14-րդ փառատոնը կայացավ Վիեննայի Մուզիկֆերայնի հայտնի դահլիճի ոսկե պատերի ներսում, իսկ 2016թ-ին՝ շվեյցարական Սանկտ-Մորիցում:
15-րդ փառատոնը Խիբլա Գերզմավան որոշել էր անցկացնել յուրահատուկ կերպ. այդ մասին էր վկայում և՛ փառատոնի համար ընտրված հարթակը, և՛ տոմսային իրարանցումը, և՛ անկասկած հենց ծրագիրը:
Այն, որ հենց “Մեդեան է բեմադրվելու, իրոք անսպասելի էր: “Խիբլա Գերզմավան հրավիրում է հոբելյանական փառատոնը որոշվել էր անցկացնել Դիոսկուրների առափնյա հատվածում՝ “Սուխումի ամրոց պետական պատմամշակութային արգելոցում, և բաժանել երկու համերգային ծրագրի: Եվ արդեն հունիսի վերջին սկսվեցին ամրոցի տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքները:
Հասցնել
Տոմսերի վաճառքը մեկնարկեց հուլիսի 12-ին: Ռուսական դրամատիկական թատրոնի դրամարկղում 900 տոմս կար: Դրամարկղերի բացումից մեկ ժամ առաջ թատրոնի մոտ արդեն մոտ 50 մարդ էր հավաքվել: Տոմսեր գնողներն ամեն րոպե ավելանում էին: Հերթը կանոնակարգելու նպատակով սկսեցին ցուցակ կազմել: Օրվա երկրորդ կեսին փառատոնային ոչ մի օրվա համար հնարավոր չէր տոմս գնել:
Ավելի ուշ Աբխազիայի երկրորդ նախագահ Սերգեյ Բաղապշի անվան հրապարակում երեքը չորսի վրա չափսերով էկրան տեղադրվեց “Մեդեայի հեռարձակման համար:
Քաղաք՝ փլատակների վրա
Հուլիսի 28-ի երեկոյան 12 բեռնատար ժամանեց կոնստրուկցիաներով ու տեխնիկայով: Առավոտյան սկսվեց բեմի և գրեթե 1000 հոգու համար ամֆիթատրոնի մոնտաժումը: Միայն բեմական կոնստրուկցիաները հավաքելու աշխատանքում ներգրավված էր 30 հոգի, մոտ նույնքան մարդ՝ նստարանների մոնտաժի աշխատանքում:
Ինքը Խիբլա Գերզմավան հաճախ էր այցելում հրապարակ, հետևում էր աշխատանքների ընթացքին: Եվ խոստովանում էր՝ վայրն ամբողջությամբ մոգական է:
Փառատոնի մասին խոսում էին ամենուր և բոլորը՝ լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը: Քաղաքացիները սողոսկում էին բաց երկնքի տակ կառուցվող թատրոնի տարածք՝ աշխատելով նոր դիտակետից լուսանկարներ անել, որն աբխազական instagram-ում դեռ չի երևացել:
Բնության օգնությամբ
Օգոստոսի 3-ի երեկոյան հանդիսատեսը սկսեց հավաքվել Դիոսկուրների առափնյա հատվածում նախքան ներկայացման սկիզբը: Ամֆիթատրոնն այնպես էր կառուցվել, որ գրեթե բոլոր կետերից հիանալի տեսարան էր բացվում դեպի բեմը: Պատկերը շարունակում էր ծովը, երկինքն ու Դիոսկուրիան: Եվ եթե չլինեին ֆոտոխցիկների լուսարձակումներն ու հանդիսատեսի գլխավերևում թռչող կվադրոկոպտերը, հեշտությամբ հնարավոր էր անէանալ ժամանակի և տարածության մեջ:
“Մեդեայի բոլոր անոնսներում ասվում էր. “Արգոնավորդները վերադառնում են: Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնի այս օպերան անցյալ տարի երկու “Ոսկե դիմակ հեղինակային մրցանակի արժանացավ, որոնցից մեկը ստացավ Խիբլա Գերզմավան լավագույն կանացի դերի համար: Հետո նա իր “Ոսկե դիմակը նվիրեց Աբխազիայի պետական թանգարանին:
Քերուբինիի օպերայի գործողությունը ռեժիսորը տեղափոխել էր 20 դար, դեկորացիաները՝ բետոնային տետրապոդներ էին, այսպես կոչված ջրբաժաններով: Հեռվում, բեմի ետնամասում նավեր էին լողում: Այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ հենց դրանցից մեկն է Մեդեային բերել Կրեոնի թագավորություն՝ Յասոնի ու Գլավկեի հաղթարշավին:
Կոլխիդացի կախարդուհի Մեդեան վճռական է տրամադրված՝ Գլավկեն չի ամուսնանա Յասոնի հետ: Առաջին ակտի վերջում Մեդեան հայտարարում է առ երկինք, որ հարսանիք չի լինելու: Եվ հանկարծ իրական երկինքը նրան պատասխանում է անձրևի առաջին կաթիլներով: Մինչև ընդմիջում վագախումբն ու արտիստներն արդեն ելույթ էին ունենում խռպոտ բարձրախոսներով ու սայթաքուն բեմի վրա:
Առաջին իսկ կաթիլներից ես իսկական հեղեղ էի սպասում: Սակայն ամֆիթոտրոնը չէր շտապում ցրվել: Ինչ-որ մեկը նույնիսկ անձրևանոց էր բացել՝ առանց տեղից վեր կենալու: Օպերատորները ծածկեցին տեսախցիկները, սակայն ակնհայտ պատարստ էին շարունակել նկարահանումը: Իմ դիմաց նստած կանայք արդեն հորդառատ անձրևի տակ էին՝ ասելով. “Փոխարենը երբ սկսեն, միայն մեր նստարանները չոր կլինեն: Այն, որ սկսելու են, կասկած չկար:
Առանց անձրևանոցի ամֆիթատրոնով քայլում էր մշակույթի նախարար Էլվիրա Արսալիան, աջ կուլիսներում կանգնած էր Խիբլա Գերզմավան, իսկ մի փոքր հեռու նվագախմբի հետ զրուցում էր Ֆելիքս Կորոբովը:
Կես ժամից հայտարարեցին, որ “Մեդեայի շարունակությունը կեսգիշերին է լինելու՝ Աբխազիայի դրամատիկական թատրոնում:
Տղամարդիկ սկսեցին օգնել նվագախմբին բեռնել գործիքները, իսկ մինչև վերջ թրջված հանրությունը կապվում էր ընկերների և մտերիմների հետ՝ զգուշացնելով, որ գնան դրամատիկկան թատրոն:
Ծովափով երեկոյան զգեստով աղջիկներ էին վազում՝ սանրվածքի մնացորդներով ու բարձր կրունկներով:
Թատրոնն այնքան էլ պատրաստ չէր ոչ “Մեդեային, ոչ հորդառատ անձրևին: Տեխնիկական կոլեկտիվն արձակուրդում էր, սակայն հավաքվեց հաշված րոպեների ընթացքում: Սկսեցին զրոյից հավաքել հնչողությունը, լուսավորությունը, գործիքները: Նույնիսկ թատրոնի ներսում էր լսվում փոթորկի վերածված անձրևի ձայնը: Եվ կես ժամ անց անձրևը փլուզեց թատրոնի տանիքը: Էլեկտրիկ Ջումբերին էին փնտրում, որ անհապաղ անջատի սոֆիտները, կարճ միացումից իրոք վայրկյաններ էին բաժանում:
Այդ ամենը բացարձակապես սյուրռեալիստական էր՝ երգչախումբը, նվագախումբը, Խիբլա Գերզմավան, տանիքից թափվող անձրևն ու Ջումբերը:
“Հիանալի տրամադրություն ունենք: Պարզապես ամաչում ենք ձեզնից, կարծես մենք ի վիճակի չլինենք մինչև վերջ ելույթ ունենալ: Բայց ախր սա օպերա է, այն ակապելա էլ կարելի է երգել: Գուցե այդպես էլ անե՞նք, — կիսվում է հետս թատրոնի միջանցքում սեղանին նստած “արգոնավորդներից մեկը:
“Ես երբեք թատրոնում այսքան ուշ չեմ եղել: Ճի՞շտ է, որ այնտեղ դահլիճը լեփ-լեցուն է: Մենք անպայման դուրս կգանք բեմ, խոստանում ենք, — գործընկերոջն է միանում մյուսը:
Այդ ընթացքում տղամարդ-հանդիսատեսն օգնում է գործիքները բեռնել: Ջումբերին էլ ակնհայտորեն գտան, սոֆիտները հանգցրին:
Գիշերվա մեկին հանդիսատեսին դիմեց Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի տնօրեն Ալեքսանդր Տիտելը:
“Երկինքը թույլ չի տալիս մեզ ավատին հասցնել ներկայացումը: Միգուցե պատճառը հենց Մեդեա՞ն է: Մի փոքր սպասեք, համերգային տարբերակով կերգենք առանց դեկորացիաների:
Տասը րոպեից սկսվեց “Մեդեայի երկրորդ արարը՝ առաջինից երեքուկես ժամ անց: Փլված տանիքի պատճառով օգտագործվում էր բեմի գրեթե 50 տոկոսը: Երրորդ արարն անմիջապես հետևեց երկրորդին առանց ընդմիջման: Իսկ շենքում հոխորտում էր ամպրոպն ու չդադարող անձրևը: Սուխումի և Մեդեայի պատուհանը բարձր թակում էր Վենետիկն ու ինքը՝ Քերուբինին:
Հայացքով փնտրում էի այն երկու արգոնավորդներին, ովքեր մի քանի րոպե առաջ ամաչում էին, որ չկարողացան ավարտել ելույթը: Գտա՝ թրջված, չորացած և կրկին թրջված: Սակայն բեմի մարդիկ իսկական երջանկության զգացում ունեին:
Գիշերը բոլորին հավաքել էր մի տեղ՝ Եվրիպիդեսից մինչև Ջումբերը: Ավարտական ծափահարությունները թատրոնում լսվում էին գրեթե առավոտյան կողմ: Հանդիսատեսը հոտնկայս էր հրաժեշտ տալիս արտիստներին: Անձրևը դադարել էր, մնացել էին միայն հետանքները: Այդ գիշեր թատրոնից դուրս եկող յուրաքանչյուր քաղաքացի մի քիչ արգոնավորդ էր դարձել՝ փորձելով նավարկել դեպի տուն: Սակայն դա արդեն բոլորովին այլ պատմություն է:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է 07.08.2016