Ֆուտբոլի աստվածն ասեց՝ «Հերի՛ք է»
Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ եթե նույնիսկ ինչ-որ մեկը Պորտուգալիայի հավաքականին ֆավորիտների շարքին էր դասում, միայն այսպես ասած՝ ռևերանսով, ֆուտբոլի հանդեպ հարավցիների արժանիքը հաշվի առնելով: Այդ արժանիքներից գլխավորը Քրիշտիանու Ռոնալդուն է՝ իր ուժերի արևածագին: Չէ՞ որ ավելի բարձր միայն Մեսսին է:
Արգենտինացի ադամանդն, ով իր հավաքականի կազմում ոչ մի բանի չհասավ՝ կոնտինենտալ Օլիմպոսը գրավելու վերջին փորձից հետո, որտեղ արգենտինացիները պարտվեցին չիլիացիներին հետխաղային 11-մետրանոցներով, հայտարարեց, որ այլևս հավաքականի կազմում ելույթ չի ունենալու:
Եթե Մեսսիին ոչինչ չհաջողվեց այնպիսի գործընկերների առկայությամբ, ինչպիսիք են Մասկերանոն, Ագուերան և դե Մարիան, ապա Ռոնալդուին՝ առավել ևս: Իր հավաքականում, ի տարբերություն արգենտինացուն, Ռոնալդուն մի կարգին խաղընկեր էլ չունի: Համենայն դեպս, այդպես էր համարվում Եվրոպայի առաջնությունից առաջ: Այդ պատճառով էլ հավակնորդների ընդլայնված ցուցակում ֆավորիտներից մեկի կարգավիճակը այն առավելագունն է, ինչին կարող էր հավակնել Պորտուգալիան:
Սակայն հավանաբար ֆուտբոլի աստվածն, ով տիտղոսներ ու պարգևներ է բաժանում, մի փոքր վախեցավ: Եթե Մեսսին այդպես կատեգորիկ չլիներ (չէ որ ողջ Արգենտինան աղաչում էր նրան և մինչ այժմ էլ ծնկի եկած խնդրում է մնալ, սակայն նա անառիկ է, ինչպես ժայռը), ապա հազիվ թե Պորտուգալիայի հավաքականին այս առաջնությանը բախտը ժպտար: Սակայն այնտեղ՝ վերևներում, որոշեցին, որ ֆուտբոլային ցնցումների սահմանաչափը լիովին սպառված է: Եվ այնքան է սպառված, որ ստուգել էլ չես ուզում:
Մնում էր միայն որ Քրիշտիանուն իր մեգաաստղայնության հարցում իր մշտական հակառակորդի պես, ձևական արցունք թողնելով, դուռը շրխկացներ, իբր վիճակված չէ:
Սակայն ահա այսպես հասարակ, առանց ինտրիգի պորտուգալացիներին տալ գավաթը միայն նրա համար, որ նրանք Ռոնալդու ունեն, ոչ ոք չէր պատրաստվում: «Դուք, տղաներ, աշխատեք, իսկ այնտեղ պարզ կլինի»:
Եվ պորտուգալացիները՝ պետք է նրանց արժանին մատուցել, աշխատեցին այս առաջնությանն ինչպես ոչ ոք:
Դա հիմա է, որ բոլոր էսթետները փնչացնում են. «Դե նրանցից ի՞նչ չեմպիոն: Առաջնությունում 6 խաղից միայն մեկը հաղթեցին հիմնական ժամանակում»:
Դե թող ուրիշները փորձեն նման բան անել. դրոշակի վրայի երրորդ տեղից հասնել փլեյ-օֆ: Հետո լրացուցիչ ժամանակի վերջին րոպեներին նոկաուտ ուղարկել Խորվաթիայի փայլուն հավաքականին: Այնուհետև դիմանալ լեհերի հետ 11-մետրանոցներին, կիսաեզրափակչում Ուելսին կոտրել և եզրափակչում առաջին րոպեներին վնասվածքների պատճառով զրկվել Ռոնալդուից:
Այն պահին, երբ Քրիշտիանուն արցունքներն աչքերին լքում էր խաղադաշտը, վստահ եմ, որ ողջ Ֆրանսիան թեթևությամբ հոգոց հանեց. «Վերջ, հաղթանակը մեզնից ոչ մի տեղ չի գնա»: Սակայն ինձ թվում է, որ հենց այդ իրադարձությունը ողջ խաղը շուռ տվեց գլխիվայր:
Որքան էլ տաօրինակ հնչի, բայց հենց Ռոնալդուն իր բոլոր անվիճելի առավելություներով հանդերձ Պորտուգալիայի հավաքականին չէր թողնում իրոք լավ թիմ լինել: Մինչ այդ թիմի բոլոր անդամները կարծես արդյունքի համար ամեն տեսակի պատասխանատվություն իրենց վրա չէին վերցնում՝ Քրիշտիանուի՝ միայնակ վերմակն իր վրա քաշելու իրավունքը չվիճարկելով: Եվ պետք է նշել, որ դա նրան շատ էր դուր գալիս:
Սակայն որքան ավելի շատ էր մեծանում Ռոնալդուի փառքը, այնքան հաղթելու քիչ շանսեր էր մնում պորտուգալացիներին: Ի դեպ, նույն բանը տեղի ունեցավ Արգենտինայի հավաքականի հետ:
Իհարկե, գալակտիկական մասշտաբի երկու աստղերի առկայությունը համընդհանուր ուշադրությունը սևեռում էր արգենտինացիների և պորտուգալացիների ուղղությամբ, սակայն նրանց ներկայությունը միաժամանակ խաչ էր քաշում երկու հավաքականների չեմպիոնական հավակնությունների վրա: Քանի որ ամեն անգամ Արգենտինայի և Պորտուգալիայի հավաքականների մարզիչները հասարակական կարծիքի ճնշման տակ ստիպված էին իրենց թիմերը վերադասավորել՝ ըստ այդ աստղերի: Սակայն տրամաբանությունը հուշում էր, որ ամեն ինչ հակառակն է պետք անել:
Ֆուտբոլն այնուամենայնիվ կոլեկտիվ խաղ է, այլ ոչ թե մեկ դերասանի թատրոն: Այդպիսի մոտեցմամբ կարելի է մեկ խաղ հաղթել, մյուսը նույնպես, բայց ոչ առաջնությունը: Ինչն էլ հենց տեղի էր ունենում:
Եվ ահա երբ Ռոնալդուն վնասվածք ստացավ, և այլևս ոչ ոք վերմակն իր վրա չէր քաշում, մենք տեսանք, որ Պորտուգալիայի հավաքականն իրոք թիմ է, ընդ որում՝ շատ լավ թիմ:
Նա արժանի էր այս հաղթանակին: Ինչը չես ասի ֆրանսիացիների մասին: Նրանք եզրափակչում այն հունով գնացին, որից վերջին պահին շեղվեցին պորտուգալացիները: Եզրափակչում հույսը դնելով այս առաջնությունում մեգաաստղի կարգավիճակի հասած Անտուան Գրիզմանի վրա, Ֆրանսիայի հավաքականը դադարեց թիմ լինել: Իսկ միայնակ նման առաջնությունները չեն հաղթում:
Մի խոսքով, Պորտուգալիան չեմպիոն է:
Հրապարակվել է 12.07.2016