Բապտիստների ու հարբեցողների մասին
Առաջինն այս թեմայի մասին խոսեց Հարավային Օսիայի Տեղեկատվության ու տպագիր մամուլի պետական կոմիտեի միջազգային մամուլի կենտրոնը, որը «Երիտասարդությունն ընդդեմ աղանդավորական կազմակերպությունների, թմրամոլության ու հարբեցողության» թեմայով կլոր սեղան անցկացրեց:
Այդ քննարկումներից կարելի է առանձնացնել հետևյալ փաստարկները, թե ինչու պետք է որոշ կրոնական խմբեր, հարբեցողներին ու թմրամոլներին ներառել մի խմբի մեջ, որի դեմ պետք է պայքարել:
1. Որովհետև նրանք եկել են Վրաստանից
Կրոնի հարցերով Հարավային Օսիայի նախագահի լիազոր Սոնյա Խուբաևա. «Կարող եմ ամենայն վստահությամբ հայտարարել, որ Հարավային Օսիայում հաստատված բոլոր խմբերը ներդրվել են Վրաստանից: Ուղարկված աղանդավորներն ազգությամբ բացառապես օս են, որոնց, իհարկե, ոչ ոք չի կարող արգելել իրենց հայրենիքում ապրել»:
Սոնյա Խուբաևան աղանդավորների ցուցակում ներառում է այնպիսի կրոնական խմբեր, ինչպիսիք են Եհովայի վկաները [համայնքի անդամների թիվն աշխարհում ավելի քան 50 մլն մարդ է — JAMnews], հիսունականները [բողոքականության տարատեսակ է, համայնքում մոտ 800 մլն մարդ կա աշխարհում -, JAMnews] և բապտիստները [համայնքի անդամների թիվը 100 մլն մարդուց ավել է -, JAMnews]:
2. Քանի որ աղանդները քաղաքական վտանգ են ներկայացնում
Ըստ Սոնյա Խուբաևայի տեղեկությունների, «Եհովայի վկաները» վտանգ են ներկայացնում Հարավային Օսիայի իշխանությունների համար, քանի որ դրանց թիվն արդեն հազարն անցնում է: «Եթե նրանք դուրս գան Ցխինվալի Թատերական հրապարակ, դա արդեն բազմամարդ բողոքի ակցիա կլինի: Նրանք քաղաքական նպատակներ են հետապնդում, որոնք սքողում են կրոնական թեզիսներով: «Գունավոր հեղաշրջումների» սցենարը, այդ թվում նաև Ուկրաինայում իրագործածը, այս աղանդի հետևորդների միջոցով է արվել: Աղանդներն աջակցում էին Մայդանին»:
«Սա պետության անվտանգությանն իրական վտանգ է ներկայացնում: Պատկերացրեք, եթե 3 հազ. աղանդավոր իրենց հետ բերեն արդարադատության նախարարության կողմից չգրանցված կրոնական կազմակերպությունների հետևորդների: Մոտ 5 հազ. մարդ կքվեարկի, իսկ դա ընտրազանգվածի մոտ 25% է»:
3. Որովհետև աղանդավորները իշխանությունում պաշտոններ են զբաղեցնում
Սոնյա Խուբաևա. «Հանրապետության իշխանական կառույցներում աղանդավորական կազմակերպությունների ներկայացուցիչները պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում, և նրանց հասանելի է գաղտնի տեղեկատվությունը: Այս հարցը լուծել է պետք: Կրթության նախարարությունն արդեն մասնակի լուծել է այս խնդիրը՝ նախարարի տեղակալին ազատելով զբաղեցրած պաշտոնից’:
Խուբաևան նկատի ունի կրթության փոխնախարար Մայա Զասեևայի հետ վերջերս տեղի ունեցածը: Տեղի հեռուստատեսությամբ ցուցադրվել է Սոնյա Խուբաևայի ու հիսունականների հանդիպման մասին տեսանյութ, և Զասեևան այդ հանդիպման ընթացքում խոսել է նրանց պաշտոնական գրանցման իրավունքի մասին: Այդ հաղորդումից հետո Մայա Զասեևան անսպասելի կերպով լքեց աշխատանքը:
4. Որովհետև աղանդավորներին Արևմուտքն է ֆինանսավորում
Քաղաքական գիտությունների թեկնածու Սոսլան Պլիև.
‘Այսօր Ռուսաստանն այն բուֆերն է, որը թույլ չի տալիս երրորդ համաշխարհային պատերզմի սանձազերծումը: Հարավային Օսիան Ռուսաստանի փոքր եղբայրն է: Արդյո՞ք Ամերիկան մեր լավն է ցանկանում՝ ֆինանսավորելով աղանդավորական կազմակերպությունների գործունեությունը: Իմ հաշվարկներով, ուկրաինական ճգնաժամի 80% մեղքն աղանդավորներինն է: Նրանց խնդիրը մարդ հավաքելն է եղել, իսկ հետո արդեն ամբոխին հեշտ է կառավարել: Մենք մեր հասարակության մեծ մասը կորցնում ենք աղանդավորական խմբերում’:
Ազգային քաղաքականության, մշակույթի, կրթության, գիտության, կրոնի ու ԶԼՄ հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Յուրի Գաբարաև. «Աղանդները կառավարող կենտրոնները մեր պետության սահմաններից շատ հեռու են, ավելի կոնկրետ՝ ԱՄՆ-ում ու Եվրոպայում: Այն Օսիայի ազգային անվտանգության համար անմիջական վտանգ է ներկայացնում’:
Կլոր սեղանի մասնակիցներն առաջարկել են.
1. Դիտարկել աղանդները որպես վտանգ ազգային անվտանգությանը (Սոցիոլոգիական վերլուծության ակադեմիայի տնօրեն և Հարավային Օսիայի նախագահի վարչակազմի աշխատակից Ալան Չոչիև):
2. Հասարակության մեջ «աղանդավորական կազմակերպությունների, թմրանյութերի վաճառքի ու թմրամոլության պես դեստրուկտիվ երևույթների հանդեպ անհանդուրժողականություն տարածել» (Յուրի Գաբարաև):
- Հարավային Օսիայի սահմանադրությունը (հոդված 14, կետ 1). «Հասարակական ու կրոնական միավորումները հավասար են օրենքի առաջ: