Ասենք “ոչ” կիսամերկ զբոսաշրջիկներին
Դեռևս վերջերս թվում էր, թե այն բանից հետո, երբ թուրքական և եգիպտական լողափերը փակվեցին ռուսների համար, իսկ ռուբլու և խորհրդային այլ երկրների արժույթի անկումն այլ երկրների հանգստավայրերում հանգստանալը դժվարություն առաջացրեց, Աբխազիայում նոր զբոսաշրջային սեզոնի հաջողությունը կասկածների տեղիք չի տալիս:
Եվ իրոք, այժմ մեծ թափով նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում. նոր հյուրանոցներ են կառուցվում, թարմացվում են հները, նոր զբոսաշրջային երթուղիներ են մշակվում:
Սակայն վերևներում, հավանաբար, ինչ-որ մեկը որոշեց, որ Աբխազիան զբոսաշրջիկների նման ալիք չի տանի: Խցանումներ Ռուսաստանի հետ սահմանին և ճանապարհներին, զբոսաշրջիկներին պետք է կերակրել, խմեցնել, զբաղեցնել: Եվ հետո միևնույնն է, ասելու են, որ հանգիստը լավ չէր կազմակերպած: Իսկ դա մեզ պե՞տք է:
Այս ամենը նման է ամեն ինչը հաշվարկող տանտիրուհու, ով մարդկանց հրավիրել է իր տուն ընթրիքի, որոշակի քանակի հաշվարկով սեղան է գցել և հանկարծ վերջին պահին ամուսնուց իմացել է, որ հյուրերը կրկնակի ավել են լինելու: “Խայտառակ եղանք ճիչով սկսում է առանց ամուսնու վրա ուշադրություն դարձնելու զանգահարել հյուրերին և տարբեր պատրվակներով չեղարկել հրավերը:
Նման տանտիրուհու կարգավիճակում, ըստ ամենայնի, որոշել է հանդես գալ Աբխազիայի խորհրդարանը: Սկզբի համար այն ապրիլի մեկից ԱԳՆ թեթև ձեռքով վիզային ռեժիմ սահմանեց հետխորհրդային երկրների քաղաքացիների համար (բնակաբար, բացառությամբ Ռուսաստանի):
Հետո հավանաբար խորհրդարանը որոշեց, որ միայն այդ միջոցը բավարար չէ, որպեսզի կտրուկ կրճատվի զբոսաշրջային ալիքը: Եվ վճռականորեն անցավ հանգստացողների հագուստի կարգավորումներին: Այս անգամ արդեն առանց քաղաքական խտրականության: Այժմ լինես ուկրաինացի, ղազախ, թե ռուս, եթե հասարակական վայրում «ոչ պատշաճ կերպով հագնված» ես հայտնվել, նկատի ունեն՝ լողազգեստով կամ մերկ իրանով, տուգանք վճարիր նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Այդ նախագծի պաշտոնական շարժառիթները բոլորովին լուրջ են: Վիզային ռեժիմը փաստարկված է որպես անվտանգության միջոց, իսկ դրես-կոդի ներմուծումը, խորհրդարանի կարծիքով, ամրապնդում է բարոյական արժեքները:
Երբ պատգամավորներն այդպես են մտածում անվտանգության և հասարակության բարոյական կերպարի մասին, էներգիան այլ ոլորտներում ծախսելու առաջարկ անելու գայթակղություն է առաջանում: Այժմ այս կեղծ հայրենասիրական նախաձեռնություններն ակտիվորեն քննարկվում են արտասահմանյան լրատվամիջոցներում և այն դարձել է աբխազական հանգստավայրերի շատ մեծ հակագովազդ: Ինչպես նաև, ինձ թվում է, այս երկու որոշումները ձևափոխել են երկու կարևոր հարցերի իմաստը՝ պետության անվտանգության ստանդարտների և հասարակության բարոյական արժեքների:
Իրեն որպես մեծ հանգստավայր ներկայացնող Աբխազիայի եկամտի մեծ մասն ապահովում են հենց այդ զբոսաշրջիկները: Եվ «ֆեյս-կոնտրոլի» ներմուծումը մուտքին և դրես-կոդը երկրի ներսում ոչ թե երկրի անվտանգության և աբխազական հասարակության բարոյականության ամրապնդմանն են ուղղված, այլ ընդհակառակը:
Այս բոլոր սահմանափակող միջոցներն Աբխազիան զբոսաշրջիկների համար պակաս գրավիչ են դարձնում: Հանգստացողների քանակի կրճատումը կհարվածի բյուջեին և հատկապես՝ սովորական քաղաքացու եկամտին: Իսկ երբ երկիրն աղքատ է, իսկ նրա քաղաքացիները՝ սոված, դժբախտության սպասիր: Լավագույն դեպքում ջիգա կպարեն և օդաներ կերգեն: Վատագույն դեպքում՝ նախագավիթ դուրս կգան: Մարմնավաճառության մասին դուք ասացիք:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է 15.04.2016