Երկու կին՝ մեկ նախագահ
Բլոգեր և իրավապաշտպան Մարիա Պլիևան բաց նամակով է դիմել է նախագահ Լեոնիդ Թիբիլովին: Թեման՝ քաղաքական ակտիվիստ Ֆաթիմա Մարգիևայի և նրա երեխաների ճակատագիրն է: Նամակը բուռն կերպով քննարկվում է Հարավային Օսիայում:
Ինքը Մարգիևան պայմանական ազատազրկված էր, որդին մեկուսարանում, իսկ դուստրը վախճանվել է, ենթադրվում է՝ ինքնասպանություն է գործել: Այս բոլորն էլ դարձել է Պլիևայի բաց նամակի առիթը: Այն այժմ զանգվածաբար արտատպում են սոցցանցերում՝ ինչպես Հարավային Օսիայում, այնպես էլ Հյուսիսային Օսիա-Ալանիայում:
«Ֆաթիմա Մարգիևան Օսիայի ամենախիզախ կինն է: Չնայած նրան, որ Կոկոյտիի ռեժիմը նրան բանտ է նստեցրել, նվաստացրել ու սպառնացել է, նա շարունակել է պայքարել իր ազատության համար… Ֆաթիմայի ազատ արձակումից հետո Կոկոյտիի ռեժիմն անցավ նրա տղային, որին մեղադրում են սպանությունների մեջ, ինչը այդ գործերը սարքած իրավապահները չեն կարողանում ապացուցել, — ասվում է նամակի մեջ»:
Ֆաթիմա Մարգիևա
Ֆաթիմա Մարգիևան երկար տարիներ պատմություն է դասավանդում Ցխինվալի համալսարանում: Իշխանությունների հետ նրա դիմակայությունը սկսվել է 2009թ-ին, երբ նա կոչ է արել բոյկոտել խորհրդարանական ընտրությունները: Մարգիևայի գլխավոր ախոյանը Հարավային Օսիայի այն ժամանակավա նախագահ Էդուարդ Կոկոյտին էր: 2010թ-ին նա 3 ամիս բանտում է անցկացրել: Զենքի ապօրինի ձեռքբերման և պահպանման համար դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման:
«Ես գրեթե 20 տարի համալսարանում եմ դասավանդում: Հարավային Օսիայում եմ ծնվել, մեծացել և չեմ կարող անմասն մնալ այն ամենից, ինչ կատարվում է իմ հայրենիքում: Այն ամենն, ինչ ես ուզում եմ, անել այնպես, որ Հարավային Օսիայում ավելի շատ արդարություն, հասարակ մարդկանց խնդիրներին ավելի մեծ ուշադրություն և պետծառայողների աշխատանքն ավելի արդյունավետ լինի: Անիմաստ է ինձ ստիպել հրաժարվել դրանից: Ես Կոկոյտիից առաջ էլ եմ նման կերպ գործել, չեմ փոխվի նաև նրա հաջորդների օրոք», — ասել է Մարգիևան լրագրողներին 2009թ-ին:
Ֆաթիմա Մարգիևայի որդին՝ Դմիտրի Կալոևը, փամփուշտների պահպանման մեղադրանքով հայտնվել է Ցխինվալի Քրեակատարողական հիմնարկում: Իսկ երկու օր առաջ նրա դուստրը՝ 21-ամյա Ելենա Կալոևային մահացած էին հայտնաբերել: Ենթադրվում է, որ նա ինքնասպանություն է գործել, բայց հետաքննվում են բոլոր վարկածները:
Մարիա Պլիևան դիմում է նախագահին. «Լեոնիդ Խարիտոնի, Դուք իրո՞ք մտածում եք, որ Հարավային Օսիայում փամփուշտների պահպանումը քրեական հանցանք է: Բոլորը, Լեոնիդ Խարիտոնի, բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր երբեք իրենց էլ չեն խոստովանի, որ ես հիմա ճշմարտությունն եմ գրում, հասկանում են, որ Մարգիևայի որդին դեռևս անհանգիստ Կոկոյտիի զոհն է, ում դուք անձմաբ օգնում եք: Այլ կերպ ձեր լռությունը հնարավոր չէ բացատրել…
«Ելենա Կալոևային ես ճանաչել եմ որպես ուրախ և ուժեղ աղջկա, նրա ինքնասպանությունը Ձեր խղճի վրա է լինելու, քանի որ Դուք ու Ձեր կառավարությունը շարունակում եք Կոկոյտիի գործը և մեր հասարակությանը տանում եք դանդաղ մահվան:
Սոցցանցերում մարդիկ տասնյակ մեկնաբանույթուններ են գրում՝ ցավակցություն հայտնելով Ֆաթիմա Մարգիևային և միաժամանակ պահանջելով փոփոխություններ:
«Ինչպե՞ս դա կարող էր պատահել և ի՞նչ է կատարվել իրականում: Ինքնասպանությունը նույնպես սպանություն է, ուրեմն ո՞վ է նրան այդ աստիճանի հասցրել: Ինչ էլ լինի, միևնույն է մարդն արդեն չկա: Մեր հասարակությունը խժռում է սեփական երեխաներին»:
«Մեր փոքրիկ երկրի համար երիտասարդության շրջանում այսքան ինքնասպանությունները լրջագույն խնդիրների նշան են, որոնք իրենք իրենց չեն անհետանա»:
«Իշխանավորներն իրենց աթոռներին նստած մոռանում են, որ վաղն ամեն ինչին վերջ է գալու, և երբեմն այն շատ տխուր է լինում բոլոր նրանց համար, ովքեր ծաղրում են սեփական քաղաքացիներին»:
«Վստահ եմ, որ աղջկան հասցրել են ինքնասպանության, իսկ դա նույնպես սպանություն է: Եվ ի՞նչ: Ո՞վ է պատիժը կրելու»:
Իր նամակում Պարիա Պլիևան ուղղակի մեղադրանք է առաջադրում Հարավային Օսիայի նախագահին. «Դուք ու Ձեր կառավարությունը շարունակում եք Կոկոյտիի գործը և մեր հասարակությանը տանում եք մահվան: Կոկոյտիի ռեժիմը բոլորին այնպես է վախեցրել, որ այդ վախը փոխանցվելու է… մեր երեխաներին: Կոկոյտին մեր հասարակության մեծ մասին հնազանդ ստրուկների է վերածել, և միայն Դուք կարող եք դա կանգնեցնել: Եվ հավատացեք, Լեոնիդ Խարիտոնի, ես կլինեմ առաջինն, ով ձեզ կաջակցի, եթե իրոք սկսեք ժողովրդավարական հանրապետություն կերտել…»:
Մարիա Պլիևա
JAMnews-ի դոսյե
- 32-ամյա Մարիա Պլիևան ծնվել և մեծացել է Հարավային Օսիայում, աշխատել է որպես լրագրող տեղական անկախ «21-րդ դար» թերթում և հետևողականորեն քննադատում էր Հարավային Օսիայի և Հյուսիսային Օսիայի-Ալանիայի իշխանություններին: 2011թ-ին նա ստիպված էր մեկնել Գերմանիա, որտեղ աշխատում էր ՏՏ ոլորտում, ինչպես նշվում է նրա բաց նամակում,«…իմ և ընտանիքիս հասցեին Կոկոյտիի ռեժիմի և Հյուսիսային Օսիայի ՆԳՆ-ի նրա ընկերների սպառնալիքների պատճառով»:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ
27.05.2016